Ջրահավաք ավազան

(Վերահղված է Գետի ավազանից)

Գետի ավազան, ջրբաժան գծով սահմանափակված ցամաքի հատված, որի ջրհոսքերը հավաքվում են առանձին գոտում կամ գետային ցանցում։ Ընդգրկում է գետի մակերեսային և ստորերկրյա ջրահավաքները։ Վերջինիս սահմանները դժվար է որոշել, այդ իսկ պատճառով գետի ավազանի մակերեսը ընդունված է համարել մակերեսային ջրահավաքը։ Հիմնականում բնութագրվում է տարածությամբ, մակերեսի ուղղաձիգ գոտիների բաշխմամբ, լայնությամբ, երկարությամբ, միջին բարձրությամբ և թեքությամբ։

Կապույտ գծերը գետի հոսքն է, շագանակագույն գիծը՝ ավազանի սահմանները

Ջրահավաք ավազանը ջրբաժանով առանձնացած երկրի մակերևույթի տեղամաս, որի ջրերը հոսում են գետը, գետային համակարգը կամ այլ ջրավազան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 23
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 544