Լայտա (գետ)
Լայտա կամ Լիտավա[1] (գերմ.՝ Leitha, հունգ.՝ Lajta), գետ Ավստրիայում և Հունգարիայում, Դանուբի աջ վտակը: Աննավարկելի է:
Լայտա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 180 կիլոմետր |
Ավազանի մակերես | 2138,1 կմ² |
Ջրի ծախս | 10 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Moson-Danube? |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Schwarza?, Pitten? և Warme Fischa? |
Երկրամաս | Ստորին Ավստրիա |
Ջրահավաք | Դանուբի ավազան |
![]() |
Երկարությունը 180 մետր է, ջրի միջին օգտագործումը 10 մ³/վրկ.: Գետի վրա են տեղակայված Վիներ-Նոյշտադտ, Բռոիկ-ան-դեռ-Լայտա (Ավստրիա) և Մոշոնմադյարովար (Հունգարիա) քաղաքները: Վերջինը գտնվում է Լայտայի անկման վայրի կողքին՝ Մոշոնյան Դանուբում: Ինչպես նաև գետի վրա տեղակայված են ավելի փոքր ապրելավայրեր:
Գետը առաջանում է Ֆիշբախկյան Ալպերում Վիներ-Նոյշտադտ-ից դեպի արևելք: Գետի հիմնական ուղությունը դեպի հարավ է, Նիկկելսդորֆի մոտ անցնում է Հունգարիայի սահմանի մեջ: Էբենֆուրտի և Լայտապրոդերսդորֆի միջև գտնվող տարածքում, ինչպես նաև Գատտենդորֆոմի տարածքում գետը դահման է առաջացնում Ստորին Ավստրիայում, որը համապատասխանում է Ավստրիայի և Հունգարիայի սահմանը մինչև 1921 թվականը: Գետի աջ ափին՝ հունգարական սահմանների մոտ ձգվում են Լայտագեբիրգյան լեռները:
Գետից մի քանի ջրանցք է դուրս գալիս, որոնք սնուցում են մանր հիդրոէլեկտրակայանները: Առանձին տարածքներում այդ ջրանցքները վերցնում են Լայտայի ջրերի մեծամասնությունը: Գետի մեջ մի քանի գետ է թափվում, այդ թվում նաև Շեդ գետը:
ԱնվանումԽմբագրել
Լայտա գետը անունն առաջացել է Ցիսլեյտանիային և Տրանսլեյտանիային՝ Ավստրո-Հունգարիայի հիմնական մաս կազմող քաղաքների անուններից, որոնք կազմավորվել են ըստ 1867 թվականի Ավստրո-հունգարական համաձայնության: Ցիսլեյտանմիա և Տրանսլեյտանիա բառերը բառացիրոեն նշանակում են «գետի այս» և «գետի այն մյուս ափին»:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Dubrowski P. Dokładny słownik języka polskiego i ruskiego. — Warszawa: Nakład Ferdynanda Hösick, 1877. — С. 850a.