Բլիչը (ճապ.՝ ブリーチ), ճապոնական մանգա-սերիալ է՝ գրված և պատկերազարդված Տայտո Քուբոյի կողմից։ Բլիչը նկարագրում է Կուրոսաքի Իչիգոյի արկածներն այն բանից հետո, երբ նա ձեռք է բերում Հոգի ուղեկցողի (ճապ.՝ 死神 Շինիգամի, բառացի՝ «մահվան աստված») ուժը մեկ այլ Հոգու ուղեկցող Րուքիա Կուչիկիից։ Նրա նոր բացահայտված ուժը ստիպում է նրան ընդունել մարդկանց չար հոգիներից պաշտպանելու ու մոլորված հոգիներին անդրաշխարհ ուղեկցելու պարտականությունները։

Բլիչ
ճապ.՝ BLEACH
Երկիր Ճապոնիա
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Բլիչը թողարկվել է ճապոնական մանգա-անթոլոգիա Weekly Shōnen Jump-ում 2001 թվականի օգոստոսից ու հավաքվել է շուրջ 63 տանկոբոն հատորներում 2014-ի մայիսի դրությամբ։ Դրա հրապարակումից հետո Բլիչը նյութ է դարձել մեդիա-ֆրենչայզների, որոնց մեջ են մտնում անիմացիոն հեռուստասերիալը, որը թողարկել է Studio Pierrot-ն Ճապոնիայում 2004-2012 թթ., երկու օրիգինալ վիդեո-անիմացիաները, չորս անիմացիոն գեղարվեստական ֆիլմերը, տասը ռոք-մյուզիքլներ ու բազմաթիվ վիդեո-խաղեր, ինչպես նաև այլ՝ Բլիչին նվիրված ապրանքներ։

2006 թվականի մարտի 15-ին Viz Media-ն ձեռք բերեց Բլիչ անիմեի՝ արտասահմանյան հեռուստատեսության ու տնային վիդեոյի տարածման իրավունքը։ Cartoon NetworkAdult Swim-ը սկսեց հեռարձակել Բլիչն ԱՄՆ-ում 2006 թ.-ի սեպտեմբերի 9-ից։ Viz Media-ն լիցենզավորել է մանգան ԱՄՆ-ում ու Կանադայում անգլերեն լեզվով թողարկման համար ու թողարկել է 60 հատորներ 2014 թ.-ի ապրիլի դրությամբ, ինչպես նաև հրապարակել է Բլիչի գլուխներ Shonen Jump ամսագրում 2007 թ.-ի նոյեմբերից։ Viz Media-ն թողարկել է Բլիչ առաջին ֆիլմ «Բլիչ։ Ոչ ոքի հիշողությունները» DVD-ով Հյուսիսային Ամերիկայում 2008 թ.-ի հոկտեմբերի 14-ին։ Երկրորդ ֆիլմ «Բլիչ։ Ադամանդե փոշու ապստամբությունը» թողարկվել է 2009 թ.-ի սեպտեմբերի 15-ին։ Երրորդ ֆիլմ «Բլիչ։ Դժոխքի դարպասները» թողարկվել է DVD և Blu-ray տարբերակվենով 2012 թ.դեկտեմբերի 4-ին։ Ի դեպ, Hulu-ն թողարկել է անիմեի լուսագրերով տարբերակը Ճապոնիայում հեռարձակված ամեն սերիայից մի շաբաթ անց։

Ճապոնիայում վաճառվել է Բլիչի շուրջ 82 միլիոն կրկնօրինակ, իսկ Հյուսիսային Ամերիկայում այն ամենավաճառվող մանգաներից մեկն է։ Անիմե-ադապտացիան նույնատիպ ընդունման է արժանացել. 2006 թվականին այն գնահատվել է որպես 4-րդ ամենահայտնի անիմե-հեռուստասերիալը Ճապոնիայում ու պահպանել իր դիրքերը ԱՄՆ-ի Թոփ-10 անիմեների շարքում 2006-2008 թվականների ընթացքում։ Սերիալը ստացել է Շոկուգան մանգայի մրցանակը շոնեն լսարանի համար 2005 թ.-ին ու մտնում է Ճապոնիայում ու ԱՄՆ-ում ամենավաճառվող մանգայի ցուցակի մեջ։

Արտադրությունը

խմբագրել

Բլիչի գաղափարն առաջին անգամ ծագել է կիմոնոյով Շինիգամի նկարելու Տայտոյի ցանկությունից, ինչն էլ պատճառ հանդիսացավ Հոգիների ուղեկիցների համազգեստների դիզայնի ու Րուկիա Կուչիկիի կերպարի ստեղծման համար։ Պատմության օրիգինալ մտահղացումը ներկայացվում է Weekly Shōnen Jump-ում՝ Քուբոյի նախորդ մանգայի՝ Zombiepowder-ի դադարեցումից քիչ անց, բայց սկզբում մերժվում է։ Մանգայի հեղինակ Աքիրա Տորիյաման տեսնում է պատմությունը և ոգևորիչ նամակ գրում Քուբոյին։ Բլիչն ընդունվում է հրապարակման համար քիչ անց՝ 2001 թվականին, ու ի սկզբանե ծրագրվում է որպես ավելի կարճ սերիալ, որի ցուցադրումը կտևեր ամենաշատը հինգ տարի։

Պատմության նախնական ծրագրերի մեջ չէր մտնում Հոգիների ընկերության դասակարգային կառուցվածքը, բայց այն ներառել է որոշ կերպարներ ու երևույթներ, որոնք չէին ներկայացվել սյուժեում մինչև Արրանքարի տեսարանը, ինչպիսին է Իչիգոյի՝ Հոգիների ուղեկցի ժառանգությունը։ Սերիալը ի սկզբանե պետք է կոչվեր «Սև»՝ համապատասխան Հոգիների ուղեկիցների շորերի գույնին, բայց Քուբոն մտածեց, որ վերնագիրը շատ ընդհանրական է։ Հետո նա փորձեց այն դարձնի «Սպիտակ», բայց հավանեց «Բլիչ» անվանումը՝ սպիտակի հետ դրա կապվածության պատճառով, ու որովհետև դա այնքան էլ ակնհայտ չէր։

Քուբոն Բլիչի տարրերի ստեղծման գործում օգտվել է այլ մանգա-սերիալներից, ինչպես նաև երաժշտությունից, օտար լեզուներից, ճարտարապետությունից ու ֆիլմերից։ Նա բացատրում է իր հետաքրքրությունը դեպի գերբնական երևույթներ ու հրեշներ նկարելը Շիգերու Միզուկիի ԳեԳեԳե նո Քիտարո մանգայով, իսկ Բլիչի կենտրոնացումը հետաքրքիր զենքի ու ճակատամարտների դրվագների վրա՝ Մասամի Կուրումադայի Սուրբ Սեյա մանգայով, որը Քուբոն հաճույքով դիտում էր փոքր ժամանակ։ Էքշն ոճը ու պատմողությունը Բլիչում կինոյով ոգեշնչման արդյունք են, չնայած Քուբոն չի առանձնացրել որևէ ֆիլմ, որը լիներ դեպի ճակատամարտային դրվագները ոգեշնչող ստեղծագործություն։ Ճնշման տակ նա ասաց հարցազրույցի ժամանակ, որ նա հավանում էր Սնեչը, բայց չէր կիրառում այն որպես նմուշ։ Քուբոն պնդել է նաև, որ ուզում է դարձնել Բլիչը մի փորձ, որը ստացվում է միայն մանգան կարդալիս, ու անտեսեց սերիալի հիման վրա որևէ էքշն-ֆիլմ ադապտացիայի ստեղծման գաղափարը։

Բլիչի ստեղծման գործընթացը կենտրոնացած է կերպարի դիզայնի շուրջ։ Սյուժետային զարգացման ընթացքում կամ նոր նյութի ստեղծման ժամանակ դժվարություններ ծագելիս Քուբոն սկսում է հորինել նոր կերպարներ, հաճախ՝ մասսայապես՝ վերընթերցելով նախորդ հատորները։ Նա ասել է, որ իրեն դուր է գալիս այնպիսի կերպարներ ստեղծել, որ ունեն այնպիսի արտաքին, որը չի համապատասխանում կերպարի իրական բնությանը՝ մի տարր, որը նկատվում է Բլիչի շատ կերպարներում, քանի որ նա «կախում ունի այն մարդկանցից, որոնք ունեն այդպիսի հակասական հատկություն», ու համարում է, որ «այդպիսի մարդկանց նկարելու ինչ-որ դրդում է լինում», երբ աշխատում է։ Բլիչում օգտագործված տերմինաբանությունն ունի մի շարք դասակարգումներ, ու կերպարների ամեն կատեգորիան կրում է լեզվաբանական տարբեր թեմատիկա։ Թրերի շատ անվանումներ ու արտասանություններ, որոնք օգտագործվում են Հոգիների ուղեկիցների կողմից, ձևավորվել են ճապոնական գրականության մեջ։ Փուչերն ու Արրաքանները հաճախ կապվում են իսպանական տերմինների հետ, որովհետև լեզուն հնչում էր «գայթակղիչ ու փափուկ»։ Նույն կերպ Ֆուլբրայգերների համար. նրանց Ֆուլբրինգն ասոցացվում է անգլերեն բառարանի հետ, երբ արտահայտվում է նրանց արտադրման ժամանակ կամ դրանից հետո։ Վերջապես, Քվինսիներն ու Բոնդերը ասոցացվում էին գերմաներենի հետ՝ դարձնելով Քուբոյի աշխարհի կերպարներին տարբերվող ռասաներով ու լեզուներով։

Թեմաները

խմբագրել

Կրոնական ու մշակութային

խմբագրել

Վոն Ֆեգինբլատտը նկարագրում է Բլիչը որպես մշակութապես ու կրոնապես բազմազան մանգա։ Դրա սյուժեն ներառում է ավանդական ճապոնական հավատքը հոգիներին, որոնք ապրում են մարդկանց հետ զուգահեռ, իսկ նրանց էությունը կախված է հանգամանքներից։ Դրա օրինակ է Օրիհիմեի անցյալը. նրան երեք տարեկանից մեծացրել է եղբայրը՝ Սորան, իսկ ինքը աղոթել է նրա հոգու հանգստության համար այն բանից հետո, երբ նա մահացավ պատահարում։ Ժամանակ էր անցնում, նա ավելի քիչ էր աղոթում, ու Սորան սկսեց խանդել ու դարձավ Փուչ՝ հարձակվելով Օրիհիմեի վրա։ Դրազենն ասում է, որ սա հիշեցում է լսարանին չլքել հին ձևերը կամ չդիմել ռիսկի՝ վիրավորելով հոգիներին, ու համաշխարհային խնդիրների պատճառ դառնալ։ Բլիչը նաև ներառում է սինտոյական թեմաները՝ «չար ոգիների մաքրումը կախարդանքների, ձեռագրերի և այլ ծեսերի միջոցով»։ Մանգան անդրադառնում է նաև քրիստոնեությանն ու Կարիբյան Սանթերիային։ Իսպանական տերմինները լայն տարածված են Հուեքո Մունդոյի տարածքում, այսինքն՝ աշխարհի անդունդում, իսկ դրա սպաները Էսպադաներն են, որ բառացի նշանակում է «թուր»` իսպաներենից։ Քուբոն ասում է, որ տերմիններն ընտրել է, որովհետև դրանք գայթակղիչ ու փափուկ» էին հնչում նրա համար։

Հայտնի է, որ Քվինսիներն ու Բոնդերը ասոցացվում էին գերմաներենի հետ՝ դարձնելով Քուբոյի աշխարհը տարբերակված ռասաներով ու լեզուներով։ Վոն Ֆիգենբլատտը նշում է, որ Քվինսիներին ստեղծելիս «բացահայտ երևում է, որ հեղինակը ոգեշնչվել է քրիստոնեական ասպետական միաբանություններով, ինչպիսիք են Մալթայի ինքնիշխան միաբանությունն ու Աստծո գերեզմանի Հեծելազորային միաբանությունը, որոնց ազդեցությունը երևում է Քվինսիների կրած համազգեստից, ինչպես նաև խաչի խորհրդանիշից։ Հոգիների ուղեկիցների թրերի անուններից ու արտասանություններից շատերը ծագել են հնագույն ճապոնական գրականությունից։

Կերպարները

խմբագրել

Տայտո Քուբոն սիրում է այնպիսի կերպարներ ստեղծել, որոնք ունեն արտաքին, որը չի համապատասխանում իրական բնությանը։

Օրիհիմեի կերպարը ընդհանուր կերպար է, որին գովել են ու քննադատել իր արտաքինի համար։ Նրա կերպարը պատմության ընթացքում «մեծ կրծքերով դատարկագլխից» փոխվել է, բայց այն ձևը, ինչպես նա օգտագործում էր իր ուժը, ընկալվել է որպես կարծրատիպային։

Րուքիան ի սկզբանե պետք է լիներ սերիալի քարոզողը, բայց կերպարի վաղ ձևավորման արդյունքը տարբերվեց։ Քուբոն նկարեց Րուքիային՝ հիմնվելով Շինիգամիի կոնցեպտի վրա ու ուզում էր, որ նա համապատասխանի Շինիգամիի հնչեղ անվանը։ Անվան ընտրությունը եղել է միտումնավոր. վերջապես, որոշվել է Կուչիկի (ճապ.՝ 朽木, բառ.` «փտած ծառ») ազգանունը, իսկ անունը կոսմոս ծաղկի լատիներեն անվանումն է, որը լատիներենում նշանակում է «լույս»։

Քուբոն համարում է նրան «լույսի ճառագայթ Իչիգոյի համար»։ Րուքիայի անգլերեն հնչունավորողը գտնում էր, որ Րուքիան «փրկված» է, քանի որ ի սկզբանե նա շատ միայնակ էր և հետագայում անիմե-սերիալի ընթացքում շատ է փոխվել, քանի որ սկսել է վստահել մարդկանց։ Մելիսսա Հարպերը նշում է, որ Րուքիան կարծրատիպային շոնեն կերպար չէ. Րուքիայի ուժի կորուստն ու Իչիգոյից անմիջական կախումը «հաղորդման մեջ դրամատիկ ու կատակերգական շատ լավ աղբյուր է»։ Կառլոս Ալեքսանդրեն ասում է.

  [Րուքիան] ոչ այնքան Իչիգոյի հակադրությունը, որքան մեդալի թարս երեսն է»։  

Բլիչի գլուխները գրված ու պատկերազարված են Տայտո Քուբոյի կողմից։ Ճապոնիայում նրանք հրատարակվել է ShueishaWeekly Shōnen Jump-ում 2001 թվականից, իսկ առանձին գլուխներ հավաքվում էին տանքոբոն հատորների մեջ, որոնցից յուրաքանչյունի մեջ է մտնում ոտանավոր, որը հիմնված է շապիկի կերպարի վրա։ Առաջին հատորը հրատարակվել է 2002 թվականի հունվարի 5-ին, իսկ 2014 թ.-ի մայիսի 2-ի դրությամբ հրատարակվել է 63 հատոր։ Բլիչ սերիալի տասներորդ տարեդարձը նշելու համար Shueisha-ն թողարկել է առաջին 21 հատորները, որոնք ներառված էին վեց հավաքացուներին մեջ` «Հարություն առած հոգիներ» խորագրով։ Առաջին հավաքածու «Հարություն առնող հոգիներ 1»-ը թողարկվել է 2011 թ.օգոստոսի 22-ին. վերջինը լույս է տեսել 2012 թ.հունվարի 23-ին։

Հյուսիսամերիկյան հրատարակիչ Viz Media-ն թողարկել է առանձին գլուխները Shonen Jump-ում Հյուսիսային Ամերիկայում 2007-ի նոյեմբերից։ 2014 թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ թողարկվել է 60 գլուխ։ Անգլերեն առաջին հատորը թողարկվել է 2004 թ.-ի հունիսի 1-ին։ 2008 թ.օգոստոսի 5-ին ընկերությունը թողարկել է պինդ շապիկով «կոլեկցիոների հրատարակությունը», որի մեջ էր մտնում հատուկ շապիկով առաջին հատորը, առաջին 21 հատորները, պոստեր և սերիալի մասին բուկլետ, ինչպես նաև հատուկ փաթեթ, որ թողարկվել է 2008 թ.-ի սեպտեմբերի 2-ին։ Viz Media-ն սկսեց վերաթողարկել սերիալը` «Երեքը մեկում հրատարակություն» անունով, 2011 թ.հունիսի 7-ից. 2014 թ.մայիսի 6-ի դրությամբ թողարկվել է ութ հատոր։

Բլիչի պրեմիերայից հետո շուրջ 500 գլուխ թողարկվել է Ճապոնիայում։ Գլուխների անվանումների մեծ մասը գրվել է անգլերեն և ունեցել է ճապոնական կատականման գրվածքի վերևում, որպեսզի բացատրվի, թե ինչպես է այն արտասանվում ճապոներենում, ինչը նման է ֆուրիգանա նշանների կիրառմանը քանջիների վերևում։ Հիմնական գլուխներից բացի` թողարկվել են հակադիր համարներով գլուխներ։ Այս հարկադիրները հավելյալ պատմություններ են, որոնք ներառում են իրադարձություններ, որոնք նախորդել են սերիալի սյուժեի ընթացքին։

Viz Media-ն թողարկել է առաջին 16 թվային հատորները անգլերենով 2011հունիսի 17-ին։ 2014 թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ թողարկվել է 60 թվային հատոր։ 2012 թ.սեպտեմբերի 21-ին Shueisha-ն թողարկել է 45 թվային հատոր ճապոնական էլ-գրքերի սրահում։ 2013 թ.-ի դեկտեմբերի 4-ի դրությամբ թողարկվել է 61 թվային հատոր։ Սերիալի թվային հրատարակությունները վերաթողարկվել են 10 հատորի հավաքածուով 2013 թ.-ի ապրիլի 26-ից. 2014 թ.-ի մարտի 13-ի դրությամբ թողարկվել է վեց հավաքածու։

Մանգայի հիման վրա համանուն անիմե-սերիալը նկարվել է Studio Pierrot ստուդիայի կողմից և թողարկվել 2004 թ.-ի հոկտեմբերի 5-ից 2012 թ.-ի մարտի 27-ը ճապոնական TV Tokyo հեռուստաընկերությամբ։ Այն բաղկացած է 366 սերիաներից` ներառյալ 111 սերիա, որ հիմնված չէ մանգայի վրա։ Ռեժիսորն է Նորիյուկի Աբեն։ Կանադական YTV ալիքով անիմեի անգլալեզու առաջին տարբերակը հեռարձակվել է 2006 թ.սեպտեմբերի 8-ից, իսկ Մեծ Բրիտանիայում հեռարձակումը սկսվել է 2007 թ.սեպտեմբերի 13-ից Anime Central-ով։ Animax Asia-ով անգլերեն դաբավորված տարբերակը մեկնարկել է 2009 թ.-ի դեկտեմբերի 18-ին` առաջին 52 սերիաներով։ 2014 թ.-ի ապրիլի 28-ից սկսվել է սերիալի 13-րդ եթերաշրջանի թողարկումը։ Ռուսաստանում անիմեի թողարկումով զբաղվում է «Մեգա-Անիմե» ընկերությունը, որը լիցենզիան ստացել է 2007 թ.հոկտեմբերի 12-ին։ 2010 թ.-ի դեկտեմբերի 21-ից սերիալը սկսել է թողարկվել ռուսական 2x2 ալիքով։ Անիմեի 366-րդ սերիան, որ ցուցադրվել է 2012 թ.մարտի 27-ին, TV Tokyo-ով ցուցադրված վերջին սերիան է եղել։

2012 թ.-ի հունվարին AniplexՃապոնիայում թողարկեց 76 DVD-ներից բաղկացած հավաքածու, իսկ Viz Media-ն թողարկեց 32 DVD-ներից բաղկացած անգլերեն ադապտացիան, որ ներառում է անիմեի առաջին 7 եթերաշրջանները։

«Բլիչ» անիմեն պատմում է Իչիգո Կուրոսակիի արկածների մասին այն բանից հետո, երբ նա ձեռք է բերում շինիգամիների ուժերը։ Իր այդ ուժերի միջոցով նա իր վրա է վերցնում մարդկանց` չար ոգիներից պաշտպանությունը և մահացած ոգիներին անդրշիրիմյան աշխարհ առաջնորդելը։ Անիմե-ադապտացիայի սյուժեն իր մեջ պարունակում է գծեր, որ բացակայում են մանգայում։ 2004 թ.-ից 2012 թ.-ը թողարկվել է 366 սերիա։ Անիմեն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով` ներառյալ իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պորտուգալերեն ու տագալոգ, և ցուցադրվել Իսպանիայում, Արգենտինայում, Վենեսուելայում, Մեքսիկայում, Կոլումբիայում, Բրազիլիայում, Սինգապուրում և այլուր։ Ծրագրված է, որ անիմեն կշարունակվի առանց ֆիլլերների անմիջապես այն բանից հետո, երբ մանգայի վերջին տեսարանը կանցնի անիմեից, կամ էլ մանգան կավարտվի։ Մեծաթիվ երկրպագուներ պահանջում են վերջին տեսարանի անիմացված տարբերակը։

Անիմե սերիալը բաղկացած է 16 եթերաշրջաններից, որոնցից 5-ը ֆիլլերներ են և չկան մանգայում։ Դրանք մտցվում են հիմնական սյուժեի մեջ այն նպատակով, որ մանգայի սերիաները հասցնեն թողարկվել։

Ռեժիսոր է ընտրվել Նորիյուկի Աբեն, իսկ սցենարի հեղինակն է Մասաշի Սոգոն։ Անիմացիան և հերոսների դիզայնը արվել է Մասաշի Կուդոյի կողմից, որին օգնել են Հիրոկի Աբեն, Մակոտո Իտոն, Մասամի Տանական, Նացուկո Սուզուկին և ուրիշները։ Երաժշտությունը անիմեի համար գրել է Շիրո Սագիսուն։

Անիմեն մի քանի անգամ հայտնվել է Ճապոնիայի հեռուստաալիքների «թոփ տասնյակներում»։ 2007 թ.-ին այն առաջադրվել է America Anime Awards մրցանակաբաշխության «լավագույն դերասան», «լավագույն թեմա» և «լավագույն DVD տուփի դիզայն» անվանակարգերում, սակայն ոչ մեկը չի հաղթել։

Anime News Network-ից Կարլո Սանտոսը անիմե-ադապտացիան համարել է «… մեկը այն ամենագավիչ անիմեներից, որ հափշտակում է քեզ և բաց չի թողնում»։ DVD Verdict-ից Ադամ Արսենեուն էլ համոզված է, որ Բլիչը «այն շոուն է, որ ժամանակի հետ միայն ավելի լավն է դառնում»։ Բարձր է գնահատվել նաև անիմեի այն կողմը, որ այն «հիանալի կերպով գրավում է իրեն հատուկ հումորի և գերբնական ինտրիգների շնորհիվ», որը գերազանց ձևով նմանակված է մանգայից։ Հիանալի են նաև տեսողական էֆեկտների կիրառումը և հետաքրքրաշարժ սցենարը։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Դոն Հյուսթընը նշել է, որ անիմեի հերոսները անցնում են ավանդական շոնեն անիմեի կարծրատիպերը և «սև ուժերի և հումորի յուրատեսակ խառնուրդ են»։ Համեմատելով Նարուտոյի հետ` Mania.com կայքից Քրիս Բևերիջը նշում է, որ Բլիչը այնքան մանկական չէ և «հիանալի հանդես է գալիս իր յուրահատուկ ոճով»։

Սաունդթրեքը

խմբագրել

Բլիչի համար ստեղծված սաունդթրեքերը գրվել ու արտադրվել են Շիրո Սագիսուի կողմից ու հեռարձակվել ճապոնական Sony Music Entertainment-ի կողմից։ «Բլիչ։ Օրիգինալ Սաունդթրեք 1»-ը հեռարձակվել է 2005 թվականի մայիսի 18-ին. այն պարունակում է 25 երգ, որոնց մեջ էին մտնում նաև անիմեի առաջին օփենինգն ու էնդինգը։ «Բլիչ։ Օրիգինալ Սաունդթրեք 2»-ը հեռարձակվել է 2006 թվականի օգոստոս ամսվա սկզբին. այն պարունակում էր 23 գործիքավորված երգ։ «Բլիչ։ Օրիգինալ Սաունդթրեք 3»-ը, որի պրեմիերան կայացել էր 2008 թվականի նոյեմբերին, իր մեջ պարունակում է 27 գործիքավորված թրեքեր։ 2009 թվականին լույս տեսած «Բլիչ։ Օրիգինալ Սաունդթրեք 4»-ում կա 30 գործիքավորված երգ։

Սաունդթրեք ալբոմներ, որոնք լույս են տեսել Բլիչի ֆիլմերի հետ միասին.

  • «Բլիչ։ Ոչ ոքի հիշողությունները. սաունդթրեք» (25 երգ)
  • «Բլիչ։ Ադամանդի փոշու ապստամբությունը. սաունդթրեք» (29 երգ)
  • «Բլիչ։ Գունաթափիր սևը. սաունդթրեք» (29 երգ)
  • «Բլիչ։ Դժոխքի գլուխ. սաունդթրեք» (21 երգ)

Ճապոնիայում Բլիչի համար լույս են տեսել հինգ ռադիո CD-ներ։ Բազմիցս հեռարձակվել են նաև դրամա-CD-ներ, սակայն հետագայում դրանք սկսեցին լույս տեսնել միայն DVD-տարբերակներով։

Ֆիլմերը

խմբագրել

Բլիչի հիման վրա ստեղծվել է չորս ֆիլմ, որոնց բոլորի ռեժիսորն է Նորիյուկի Աբեն ` Բլիչի անիմե-ադապտացիայի ռեժիսորը։ Բոլոր ֆիլմերը լույս են տեսել դեկտեմբեր ամսին։ Ֆիլմերում կերպարների դիզայնի հեղինակը Տայտո Քուբոն էր։ Ֆիլմերի հեռարձակումներից որոշ ժամանակ անց հեռարձակվել են նաև ֆիլմերի համար նախատեսված սաունդթրեք ալբոմները։

Ֆիլմերը.

2010 թվականի մարտին աշխարհռչակ ամենահայտնի կինոընկերություններից մեկը` Warner Bros.-ը հաստատեց այն լուրը, թե շուտով կսկսվեն Բլիչի առաջին ֆիլմի աշխատանքները։ Նախ և առաջ որպես ֆիլմի պրոդյուսերներ էին ընտրվել Պետեր Սեգալն ու Մայքլ Էուինգը։ 2012 թվականին, որպես գլխավոր սցենարիստ, աշխատանքին միացավ Դան Մազեուն, իսկ Մասի Օկան միացավ պրոդյուսերների թիմին։

Մյուզիքլները

խմբագրել

Բլիչի համար վերամշակվել են բազմաթիվ ռոք-մյուզիքլներ, որոնց ստեղծման գործում համագործակցել են Studio Pierrot-ն ու Նելք Փլեննինգը։ Միայն անիմեի առաջին և երկրորդ սեզոնների սյուժեի առանցքների հիման վրա ստեղծվել են ավելի քան հինգ մյուզիքլներ։ Բլիչի հիման վրա ստեղծված մյուզիքլների ամենամեծ ներկայացումները տեղի են ունեցել 2005 թվականի օգոստոսի 17-ից 28-ին Shinjuku-ում։

Գրեթե բոլոր մյուզիքլների ռեժիսորը եղել է Տակույա Հիրամիցուն, սցենարիստը՝ Նաոշի Օկումուրան, իսկ երգերի հեղինակը ` Շոիչի Տաման։ Մյուզիքլներում օգտագործված բոլոր երգերը գրվել են մյուզիքլի երաժշտական պրոդյուսերների ու երգահանների կողմից, և ոչ մի երգ վերցված չի եղել Բլիչի անիմեից։

Մյուզիքլների դերասանական կազմը
Իչիգո Կուրոսաքի Տացույա Իսակա
Րուքիա Կուչիկի Միկի Սատո
Ռենջի Աբարայի Էիջի Մորիյամա

Քարտերով Խաղը

խմբագրել

Ճապոնական քարտերով խաղը

խմբագրել

Բլիչի հիման վրա ստեղծվել են երկու քարտերով խաղեր։ Առաջինը ճապոնական խանութներում, իսկ երկրորդը ` հյուսիսային ամերիկյան խանութներում վաճառքի հանելու համար։ Bandai ընկերության կողմից լույս տեսած` Բլիչի առաջին քարտերով խաղը հասանելի դարձավ 2004 թվականին, սակայն միայն Ճոպանիայի սահմաններում։ Առաջին քարտերով խաղը կոչվում էր «Բլիչ։ Հոգիների քարտերի կռիվ»։ Հետագայում՝ տարիներ անց, սկսվեցին լույս տեսնել այս քարտերով խաղի տարբեր փոփոխված տարբերակներ. այդ թվում 2007 և 2009 թվականներին լույս տեսան խաղի վերամշակված նոր տարբերակները, որոնք Ճապոնիայի տարածաշրջանում ունեցան մեծ հաջողություններ։

Ամերիկյան քարտերով խաղը

խմբագրել

Ամերիկյան քարտերով խաղը սկսվեց շրջանառվել Score Entertainment-ի կողմից 2007 թվականի մայիս ամսից ի վեր։ Բայց այն սկսեց օգտագործվել ամբողջ Հյուսիսային Ամերիկայի տարածքում միայն երկու տարի անց։ Այս խաղերի հեռարձակումը դեռ շարունակվում է։ Խաղերն ունեն TCG պիտակավորմամբ վաճառքի մեծ քանակ։ Երկու հոգու համար նախատեսված այս քարտերով խաղը կազմված է 61 քարտերից։ Ամեն մի խաղացող ունի իր «վերակացու» հատուկ խաղաքարը, որը կորցնելուց հետո կորցնում է նաև հաղթելու գրեթե բոլոր հնարավորությունները։ 2008 թվականի տվյալներով լույս են տեսել խաղի ավելի քան վեց տարբերակներ։

Վիդեոխաղերը

խմբագրել

Բլիչի հիման վրա ստեղծված առաջին վիդեոխաղը «Բլիչ։ Տաք հոգին» վիդեոխաղն էր, որը լույս տեսավ 2005 թվականի մարտի 24-ին Sony PlayStation Portable-ի օգտատերերի համար։ Ներկայումս Բլիչի վիդեոխաղերի մեծամասնությունը ստեղծվում են Ճապոնիայում, չնայած որ Բլիչի առաջին երեք Nintendo DS խաղերն ու առաջին Wii խաղը «Սեգա» ընկերությունը սկզբնականում արտադրել էր Հյուսիսային Ամերիկայի բնակիչների համար։ Մինչ այժմ Բլիչի հիման ստեղծված բոլոր խաղերը, որոնք հեռարձակվել են Sony-ի կողմից, մշակվել են SCEI-ի կողմից։ Nintendo խաղերը մշակվել են Սեգա ընկերության կողմից, իսկ Nintendo DS խաղերը՝ Treasure Co. Ltd-ի կողմից։

Լայթ-նովելները

խմբագրել

Բլիչի առաջին երեք լայթ-նովելների համահեղինակներն են Տայտո Քուբոն ու Մակոտո Մացուբարան. դրանք հրապարակվել են Shueisha-ի կողմից Shounen Jump Books պիտակի ներքո։ Առաջին հատորը ` «Բլիչ։ Նամակներ մյուս կողմից. մահն ու ելակը», լույս է տեսել 2004 թվականի դեկտեմբերին, և նոր փոփոխությամբ «Բլիչ։ Նամակներ մյուս կողմից. մահն ու ելակը – Նոր հրատարակություն» հատորը հեռարձակվել է 2009 թվականի նոյեմբերին։ «Բլիչ։ Մեղրով կերակրի ռապսոդիա» անվանումով երկրորդ հատորը լույս է տեսել 2006 թվականի նոյեմբերին։ Երրորդը ` «Բլիչ։ մահը փրկում է ելակին», լույս տեսավ 2012 թվականի սեպտեմբեր ամսին։ Բլիչի մյուս երկու նովելների հեղինակն է Նարիտա Րյոհգոն։ Առաջին հատորը ` «Բլիչ։ Հոգիները միշտ քեզ հետ են», ու երկրորդը ` «Բլիչ։ Հոգիները միշտ քեզ հետ են. մաս 2», միասին լույս են տեսել 2012 թվականի հունիսին։

Shueisha-ն հրապարակել է Բլիչի ֆիլմերի վրա հիմնված չորս նովելներ.

Բլիչի առաջին արտագիրքը ` «Բոլոր գույները` բացի սևից», լույս էր տեսել Ճապոնիայում, ԱՄՆ-ում ու Եվրոպական մի շարք պետություններում։ Արտագիրքն իր մեջ պարունակում էր մանգայի առաջին 19 գլուխների գունավորումը։ Երկրորդ արտագիրքը ` «Բլիչ։ Պաշտոնապես անթույլատրելին. ԿարաԲուրի» լույս տեսավ 2007 թվականի օգոստոս ամսին։ Բացի ուղեցույցներից ու հոդվածներից՝ արտագրքում կան նաև կարճ ծաղրաշարեր։ «Գունավոր Բլիչ։ Պաշտոնապես անթույլատրելին» լույս տեսավ Անգլիայում 2010 թվականի օգոստոսին։

Բլիչի մասին լույս են տեսել նաև վեց տեղեկատվական գրքեր.

Ընդունումը

խմբագրել

2013 թվականի տվյալներով՝ Բլիչ մանգան վաճառվել է ավելի քան 82 միլիոն օրինակով, Weekly Shōnen Jump-ում այն վեցերորդ ամենավաճառված մանգան է։ 2005 թվականին Shogakukan Մանգա մրցանակաբաշխության ժամանակ Բլիչը ճանաչվեց լավագույն շոնեն մանգա։ 2008 թվականին մանգայի 34-րդ հատորը Ճապոնիայում վաճառվեց 874 հազար 153 օրինակով՝ դառնալով տարվա 12-րդ ամենավաճառված կոմիքսը։ 33-րդ և 35-րդ հատորները համապատասխանաբար դարձան տարվա տասնյոթերորդ ու տասնութերորդ ամենավաճառված հատորները։ 2008 թվականին միայն Ճապոնիայում մանգան վաճառվել է 3 միլիոն 161 հազար 825 օրինակով՝ դառնալով տարվա 5-րդ ամենավաճառված մանգան։ 2009 թվականի առաջին կեսին Բլիչը դարձավ տարվա երկրորդ ամենավաճառվող մանգան ավելի քան 3.5 միլիոն վաճառված օրինակներով։ 36-րդ հատորը իր հեռարձակման տարում 927 հազար 610 վաճառված օրինակներով գրավեց 7-րդ հորիզոնականը, 37-րդը ` 8-րդը` 907 հազար 714 վաճառված օրինակներով, իսկ 38-րդը 822 հազար 238 վաճառված օրինակներով գրավեց տասներորդ հորիզոնականը։ Հյուսիսային Ամերիկայում մանգայի ամեն գլուխ վաճառվում էր 1.2 միլիոն օրինակով։

Դեբ Աոկին Բլիչը համարում է 2007 թվականի լավագույն շարունակվող շոնեն մանգան` նշելով, որ այն ունի «ազդեցիկ պատմություններ, ապշեցնող գործողությունների շրջադարձներ ու կերպարների հրաշալի զարգացում»։ Նա նաև մանգան ավելացնում է այն 10 շոնեն մանգաների ցուցակին, որոնք օտակուներն ուղղակի պարտավոր են ընթերցել։ Բլիչի արտագրքերն ու կերպարային դիզայնները բազմիցս արժանացել են IGN-ի քննադատների գովասանքներին։ Ա. Է. Ափարրոու անունով քննադատը համարում է, որ գործողություններին համընթաց երկրորդական կերպարների մանգայում հայտնվելն ուղղակիորեն շատացնում է մանգայի երկրպագուների քանակը։ ComicBookBin-ից Լորեյ Դոուրեսսյունը համարում է, որ Բլիչի մարտական տեսարաններն արժանի են ֆիլմերի տեսարանների հետ համեմատվելու։ Ըստ Ջարեդ Փայնի` ժանրային կախվածությունը մանգան ուղղակի ձանձրալի է դարձնում։ Նրա համար շատ կոպիտ էր մանգան սկսել ոչ տպավորիչ կռիվներով, չափազանց շատ խաբեություններով ու Իչիգոյի կերպարը որպես «մռայլված երիտասարդ» ներկայացնելով։ Չնայած այս ամենին՝ Փայնը սիրում է մանգան, բայց միայն իր սիրելի կերպարների համար։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլիչ» հոդվածին։