Բելլա Ախմադուլինա
Բելլա (Իզաբելլա) Ախատովնա Ախմադուլինա (թաթ.՝ Белла Әхәт кызы Әхмәдуллина, Bella Əxət qızı Əxmədullina, ապրիլի 10, 1937[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 29, 2010[4][2][3][…], Պերեդելկինո, Vnukovskoye Settlement, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ռուս բանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի, 20-րդ դարի երկրորդ կեսի ռուս խոշորագույն քնարերգուներից մեկը։ Ռուս գրողների միության, Ռուսական ՊԵՆ-կենտրոնի գործկոմի, Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանի բարեկամների ընկերության անդամ։ Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամ, ՌԴ և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր։
Բելլա Ախմադուլինա ռուս.՝ Изабелла Ахатовна Ахмадулина | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1937[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 29, 2010[4][2][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Պերեդելկինո, Vnukovskoye Settlement, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[5] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, թարգմանչուհի, գրող, դրամատուրգ, սցենարիստ և դերասանուհի |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Ժանրեր | լիրիկա |
Անդամակցություն | ՊԵՆ ակումբ |
Պարգևներ | |
Ամուսին | Եվգենի Եվտուշենկո, Յուրի Նագիբին և Էլդար Կուլիև |
Bella Akhmadulina Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԲելլա Ախմադուլինան ծնվել է 1937 թվականի ապրիլի 10-ին Մոսկվայում։ Նրա հայրը՝ ազգությամբ թաթար Ախատ Վալեևիչ Ախմադուլինը (1902-1979), եղել է կոմերիտական և կուսակցական աշխատող, Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ գվարդիայի մայոր, 31-րդ հակաօդային հրետանային առանձին դիվիզիայի հրամանատարի քաղաքական հարցերով տեղակալ, հետագայում՝ ԽՍՀՄ պետական մաքսային կոմիտեի պատասխանատու աշխատող (աշխատակազմի ղեկավար, փոխնախագահ)։ Մայրը՝ Նադեժդա Մակարովնա Լազարևան, որպես թարգմանչուհի աշխատել է պետանվտանգության մարմիններում, հեղափոխական Ալեքսանդր Ստոպանիի մոր զարմուհին էր։
Բելլան բանաստեղծություններ սկսել է գրել դեռ դպրոցական տարիքից, իր ոճը, ըստ գրականագետ Դմիտրի Բիկովի, «գտել է 15 տարեկանում»։ Նրա բանաստեղծական ձիրքն առաջինը նկատել է Պավել Անտոկոլսկին[6]։
1957 թվականին քննադատության է ենթարկվել «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, որն ավարտել է 1960 թվականին։ Ինստիտուտից հեռացվել է Բորիս Պաստեռնակի նկատմամբ սանձազերծված հալածանքները պաշտպանելուց հրաժարվելու պատճառով (պաշտոնապես՝ մարքսիզմ-լենինիզմի քննությունը չհանձնելու համար[7]), հետո վերականգնվել է[8]։
1959 թվականին՝ 22 տարեկան հասակում, Ախմադուլինան գրել է իր ամենահայտնի բանաստեղծություններից մեկը՝ «Իմ փողոցով արդեն քանի տարի․․․» (ռուս.՝ «По улице моей который год…»)[9]։ 1975 թվականին կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևն այդ բանաստեղծության համար գրել է երաժշտություն, և ռոմանսն Ալլա Պուգաչովայի կատարմամբ հնչել է Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմում։
1964 թվականին Վասիլի Շուկշինի «Ապրում է այդպիսի պատանի» ֆիլմում նկարահանվել է լրագրողի դերում։ Ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե առյուծի»։ 1970 թվականին Ախմադուլինան էկրաններին է հայտնվել «Սպորտ, սպորտ, սպորտ» ֆիլմում։
Բանաստեղությունների առաջին՝ «Լար» ժողովածուն, լույս է տեսել 1962 թվականին։ Դրան հաջորդել են «Սարսուռ» (1968), «Երաժշտության դասեր» (1970), «Բանաստեղծություններ» (1975), «Ձյունամրրիկ» (1977), «Մոմ» (1977), «Գաղտնիք» (1983), «Այգի» (ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1989) բանաստեղծական ժողովածուները։ Ախմադուլինայի պոեզիային բնորոշ են լարված քնարականությունը, ձևերի նրբաճաշակությունը, անցյալի բանաստեղծական ավանդույթներին բացահայտ դիմելը։
1970-ական թվականներին բանաստեղծուհին այցելել է Վրաստան. այդուհետ այդ երկիրը կարևոր տեղ է զբաղեցրել նրա ստեղծագործություններում։ Ախմադուլինան թարգմանել է Նիկոլոզ Բարաթաշվիլու, Գալակտիոն Տաբիձեի, Իրակլի Աբաշիձեի և վրացի այլ հեղինակների ստեղծագործություններից։
1979 թվականին Ախմադուլինան մասնակցել է «Մետրոպոլ» գրական ալմանախի ստեղծմանը։ Ախմադուլինան մեկ անգամ չէ, որ արտահայտվել է ի պաշտպանություն խորհրդային այլախոհների՝ Անդրեյ Սախարովի, Լև Կոպելևի, Գեորգի Վլադիմովի, Վլադիմիր Վոյնովիչի։ Նրա այդ հայտարարությունները տպագրվել են «Նյու Յորք Թայմս» թերթում, բազմիցս հեռարձակվել «Ազատություն» ռադիոյով և «Ամերիկայի ձայնով»[8]։
Մասնակցել է բանաստեղծական բազմաթիվ համաշխարհային փառատոնների, այդ թվում նաև Կուալա Լումպուրում կայացած Պոեզիայի միջազգային տոնին (1988)[10]։
1993 թվականին ստորագրել է «Քառասուներկուսի նամակը», իսկ 2001 թվականին՝ ՆՏՎ հեռուստաալիքին աջակցություն հայտնող գրությունը[11]։
Ախմադուլինայի գրչին են պատկանում ժամանակակից բանաստեղծների մասին հուշերը, ինչպես նաև Ալեքսանդր Պուշկինի և Միխայիլ Լերմոնտովի մասին էսսեները։
Բելլա Ախմադուլինան իր կյանքի վերջին տարիներին ծանր հիվանդ էր, գործնականում ոչինչ չէր տեսնում և քայլում էր խարխափելով[12]։
Բելլա Ախմադուլինան մահացել է 2010 թվականի նոյեմբերի 29-ին շտապ օգնության մեքենայի մեջ, 74 տարեկան հասակում։ Ըստ բաստեղծուհու ամուսնու՝ Բորիս Մեսսերերի՝ մահը վրա է հասել սրտանոթային անբավարարության պատճառով[13]։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնապես ցավակցություն է հայտնել բանաստեղծուհու ընտանիքի անդամներին և հարազատներին[14]։
Բելլա Ախմադուլինայի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 3-ին Մոսկվայի Գրողների կենտրոնական տանը[15]։ Նույն օրը նա թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը[16]։
Ընտանիքը
խմբագրել1955-1958 թվականներին Ախմադուլինան եղել է Եվգենի Եվտուշենկոյի առաջին կինը[6], 1959 թվականից մինչև 1968 թվականի նոյեմբերի 1-ը[17]՝ Յուրի Նագիբինի հինգերորդ կինը[6][17][18]։ Այդ ամուսնությունը, ըստ Նագիբինի կողմից տպագրված «Օրագրի» և Վասիլի Ակսյոնովի «Գաղտնի կիրք» արձակ հուշագրության, կործանվեց բանաստեղծուհու սեռական համարձակ,,էքսպերիմենտների,, պատճառով[19][20]։ 1968 թվականին, բաժանվելով Նագիբինից, Ախմադուլինան իր մոտ դաստիարակության վերցրեց որդեգրած դստերը՝ Աննային[21]։
Բալկար բանաստեղծ Կայսըն Կուլիևի որդուց՝ Էլդար Կուլիևից (1951-2017), 1973 թվականին Ախմադուլինան աղջիկ է ունեցել՝ Ելիզավետային։
1974 թվականին չորրորդ և վերջին անգամ ամուսնացել է թատերական նկարիչ Բորիս Մեսսերերի հետ, իսկ երեխաներին թողել է մոր և տնային աշխատողի մոտ։
Եվգենի Եվտուշենկոյից բաժանվելուց անմիջապես հետո մոտ մեկ տարի ամուսնացած է եղել Անդրեյ Վոզնեսենսկու հետ։
Ավագ դուստրը՝ Աննան, ավարտել է Մոսկվայի պետական պոլիգրաֆիական ինստիտուտը, զբաղվում է գրքերի ձևավորմամբ, նկարազարդմամբ։ Մյուս դուստրը՝ Ելիզավետան, մոր նման ավարտել է գրականության ինստիտուտը։
Կյանքի վերջին տարիներին Բելլա Ախմադուլինան ամուսնու հետ ապրում էր Պերեդելկինոյում։
Ստեղծագործությունները
խմբագրելԳրականագետ Ի․ Սնեգովայան, որ ներկա էր 2008 թվականին Ախմադուլինայի մասնակցությամբ տեղի ունեցող Ախմատովայի երեկոյին, ընդգծում է Ռեպինոյին և Կոմարովոյին նվիրված բանաստեղությունները, որոնք գրվել են հենց այդ վայրերում։ Անցած ժամանակների զգացողությունը, հին ամառանոցների պատկերի հմայքը և դրանց բնակիչների ճակատագրի մասին խոհերը կազմում են այդ ստեղծագործությունների բովանդակությունը։ «Նրա ներկայությունն Ախմատովայի երեկոյին այնքան տեղին էր և ունկնդիրների համար ուրախալի։ Ռուսական ժամանակակից քնարերգության հրաշալի տիկինն իր նրբաճաշակ տեսքով և ոճով շարունակում է դասական ավանդույթները, և Աննա Ախմատովային հասցեագրված նրա բանաստեղծություններում ապրում են սքանչացումն ու վեճը, առանց որոնց չկա շարունակականություն»[22]։
Իոսիֆ Բրոդսկին Ախմադուլինային անվանել է «ռուսական քնարերգության մեջ լերմոնտով-պաստեռնակյան գծի անառարկելի ժառանգորդ»[8]։
Դմիտրի Բիկովը նշում է, որ Ախմադուլինայի քնարերգության համընդհանուր և գիտակցական ողողվածությունը նման է նկարչության մեջ իմպրեսիոնիզմին։ Ընդգծում է, որ ասոցիատիվ քայլերի բարդացված լաբիրինթոսներով դժվար հիշելի բանաստեղծություններն այնուամենայնիվ ընթերցողի մոտ թողնում են «ամբողջական և գեղեցիկ, անշահախնդիր պատկերի զգացողություն՝ զուգակցելով արժանապատվությունն ամոթխածության հետ, կյանքի իմացությունը՝ անօգնականության հետ, ընկճվածությունը՝ հաղթականության հետ»։ Ախմադուլինայի ստեղծագործության համընդգրկող թեման, նշում է գրականագետը, ամոթն էր, որն «ուղեկցել է նրան ամբողջ կյանքում և թելադրել այն չկարգավորված, չափազանց բուռն կյանքը, որպիսին նա անցկացնում էր»։ Այս գերիշխող թեման, ենթադրում է Բիկովը, հայտնում է «ստեղծագործական կամքի այդ նույն անկատարությունը, որը նրան երբեմն ստիպում է բանաստեղծությունները ձգձգել նշանակված սահմանից այն կողմ, սկսել ավելորդ հարաբերություններ, խմել անպետք մարդկանց հետ»։ Ըստ կենսագրի՝ Ախմադուլինան իրեն ներհատուկ տանջալից հանցավորությամբ և ծանր ինքնադատապարտմամբ շարունակում է Բորիս Պաստեռնակի բանաստեղծական ավանդույթները․ երկու քնարերգուներն էլ և՛ կյանքում, և՛ բանաստեղծություններում հասնում էին վերամբարձության, փքունության, երկարաբանության, քաղաքավարության, ամոթխածության․ այս որակները, շրջապատին հիացնելով առօրյա կյանքում, «մարդկային գծերն էին անմարդկայնության մեջ, մի կում ջերմությունը սառցե աշխարհում»[23]։
2013 թվականի փետրվարի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Ծնողական առաջին համագումարում, կարգադրեց Ախմադուլինայի բանաստեղծությունները ներառել գրականության դպրոցական պարտադիր ծրագրում[24]։
Մատենագրություն
խմբագրել- «Լար» (Մ., Խորհրդային գրող, 1962)
- «Սարսուռ» (Ֆրանկֆուրտ, 1968)
- «Երաժշտության դասեր» (1969)
- «Բանաստեղծություններ» (1975)
- «Մոմ» (1977)
- «Երազներ Վրաստանի մասին» (1977, 1979)
- «Ձյունամրրիկ» (1977)
- «Մետրոպոլ» ալմանախ (1980)
- «Գաղտնիք» (1983)
- «Այգի» (1987)
- «Բանաստեղծություն» (1988)
- «Ընտրյալ» (1988)
- «Բանաստեղծություններ» (1988)
- «Ափ» (1991)
- «Արկղիկը և բանալին» (1994)
- «Լռության աղմուկ» (Երուսաղեմ, 1995)
- «Քարերի թմբաշարք» (1995)
- «Самые мои стихи» (1995)
- «Հրամայող ձայն» (1995)
- «Մի անգամ դեկտեմբերին» (1996)
- «Ապակե գնդի զննում» (1997)
- «Բանաստեղծությունների ժողովածու 3 հատորով» (1997)
- «Миг бытия» (1997)
- «Անակնկալներ» (բանաստեղծություններ-օրագիր, 1996-1999)
- «Եղևնու մոտ» (1999)
- «Влечет меня старинный слог» (2000)
- «Друзей моих прекрасные черты» (2000)
- «Բանաստեղծություն։ Էսսե» (2000)
- «Հայելի։ XX դար» (բանաստեղծություններ, պոեմներ, թարգմանություններ, պատմվածքներ, էսսե, ելույթներ, 2000)
- «Озябший гиацинт» (2008)
- «Կոճակը չինական բաժակում» (2009)
- «Ընտրյալներ» (բանաստեղծություններ, պոեմներ, էսսե, թարգմանություններ, 2009)
- «Ոչ մի բառ սիրո մասին» (2010)
- «Անակնկալներ» (2010)
Բելլա Ախմադուլինան հայերեն
խմբագրել- Բանաստեղծություններ, Ե., Հայաստան, 1968, 64 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Մետաքսե։ Բովանդակություն՝ «Թանկ ժամանակդ...»; Թախանձանք; Մոմ; Ձմեռ; Լուսնոտներ; Փոքրիկ ինքնաթիռներ; Հրաժեշտ; Ուրիշ է; Բնանկար; Կեմերովո; Մթնշաղ; Աշուն; Երազ; Շոպենի մազուրկան; Մարտ; Համրություն; Գիշեր; «Վրաստանը երազում...»; Սարսուռ։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերասանական աշխատանքներ
խմբագրել- 1964 – Ապրում է այդպիսի պատանի
- 1970 – Սպորտ, սպորտ, սպորտ
Սցենարիստ
խմբագրելԲանաստեղծությունների օգտագործում
խմբագրել- 1964 – Իլյիչի ուղեկալը
- 1973 – Իմ ընկերներ… (կինոալմանախ)[25]
- 1975 – Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ
- «Իմ փողոցում», կատարում է Նադյան (Ալլա Պուգաչովա)
- 1976 – Ոչ փոխանցելի բանալի – հեղինակն ինքն է կարդում բանաստեղծությունները
- 1978 – Ծառայողական սիրավեպ
- «Սարսուռ» («Օ՜, իմ ամոթխած ընկեր»), կարդում է Սվետլանա Նեմոլյաևան
- 1978 – Հնաձև կատակերգություն
- 1984 – Եկել ու ասում եմ
- «Բարձրանալ բեմ» («Եկել ու ասում եմ»), կատարում է Ալլա Պուգաչովան
- 1984 – Դաժան սիրավեպ
- «Ի վերջո ես կասեմ», կատարում է Վալենտինա Պոնոմարյովան
- «Սիրերգ սիրերգի մասին», կատարում է Վալենտինա Պոնոմարյովան
- «Ձյունանուշ», կատարում է Վալենտինա Պոնոմարյովան
- 1997 — «Исчерпана до дна пытливыми глазами» (հատված «Եկել ու ասում եմ» ստեղծագործությունից) – Սպասասրահ, կարդում է Իննա Ալեքսեևայի հերոսուհին
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- «Հայրենիքին մատուցած ծառայություններ համար» II աստիճանի շքանշան (օգոստոսի 11, 2007) – հայրենական գրականության զարգացման գործում ունեցած ակնառու ներդրումների և երկարատև ստեղծագործական գործունեության համար[26]։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշան (ապրիլի 7, 1997) – պետությանը մատուցած ծառայությունների և հայրենական գրականության զարգացման գործում ունեցած ակնառու ներդրումների համար[27]։
- Ռուսաստանի Դաշնության 2004 թվականի պետական մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (հունիսի 6, 2005) – հայրենական քնարերգության բարձր ավանդույթների շարունակման և զարգացման համար[28]
- ՌԴ նախագահի 1998 թվականի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (հունվարի 12, 1999)[29]
- Բուլատ Օկուջավայի անվան 2003 թվականի մրցանակ (փետրվարի 14, 2004)[30]
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1984)
- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1989)
- «Դրոշակ» հիմնադրամի մրցանակի դափնեկիր (1993)
- «Նոսսիդե» մրցանակի դափնեկիր (Իտալիա, 1994)
- «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր (1994)
- Ա․ Տեմֆերի հիմնադրամի Պուշկինի մրցանակի դափնեկիր (1994)
- «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրի մրցանակի դափնեկիր (2000)
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ[31]
Հիշատակ
խմբագրել- 2012 թվականի մայիսին, ի հիշատակ Ախմադուլինայի և նրա իտալական արմատները հաշվի առնելով, Բորիս Մեսսերերի նախաձեռնությամբ 18-35 տարեկան երիտասարդ բանաստեղծների համար սահմանվեց «Բելլա» ռուս-իտալական մրցանակը։ Մրցանակը շնորհվում է ռուսերեն կամ իտալերեն բանաստեղծության համար, ինչպես նաև «Ժամանակակից քնարերգության մասին գրական-քննադատական կամ կենսագրական էսսե» անվանակարգում։ Մրցանակաբաշխության եզակիությունը նրանում է, որ այն կարելի է ստանալ ոչ թե բանաստեղծությունների գրքի, այլ առանձին բանաստեղծության կամ բանաստեղծական երկի համար։ Մրցանակաբաշխությունն ունի 2 ժյուրի՝ ռուսական և իտալական։ Հաղթողի մրցանակը 3000 եվրո է։ Պարգևատրման արարողությունը անցկանցվում է Ռուսաստանում և Իտալիայում ամեն տարի ապրիլին՝ Ախմադուլինայի ծննդյան ամսին[32]։
- Հուշարձան Տարուսա քաղաքում։ Բացվել է 2013 թվականի սեպտեմբերին[33]։
- Հուշարձան Մոսկվայում։ Բացվել է 2014 թվականի նոյեմբերին[33]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ахмадулина Белла Ахатовна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Poet Bella Akhmadulina Dead — The Moscow Times, 2010.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Bella | Дмитрий Быков | Собеседник.ру». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Борис Мессерер. Промельк Беллы «Знамя», 2011, № 9
- ↑ 8,0 8,1 8,2 Умерла Белла Ахмадулина — тонкий лирик и защитница диссидентов
- ↑ «По улице моей который год…» — Белла Ахмадулина
- ↑ Imbauan PPDKL (Pengucapan Puisi Dunia Kuala Lumpur) (1986—2002). Kuala Lumpur: DBP, 2004, p. 97-98
- ↑ Письмо видных деятелей науки, культуры и политики в защиту НТВ / newsru.com
- ↑ «Поэтесса Белла Ахмадулина скончалась в возрасте 73 лет». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Умерла Белла Ахмадулина(չաշխատող հղում)
- ↑ «Соболезнования в связи со смертью Беллы Ахмадулиной. — 29 ноября 2010 года, 20:30». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Объявлены дата и место прощания с Беллой Ахмадулиной
- ↑ Белла Ахмадулина похоронена на Новодевичьем кладбище/«Российская газета»
- ↑ 17,0 17,1 17,2 «Тайна утраты личности | Номер 23 (2006) | Литературная Россия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ 18,0 18,1 Казак В. Лексикон русской литературы XX века = Lexikon der russischen Literatur ab 1917 / [пер. с нем.]. — М. : РИК «Культура», 1996. — XVIII, 491, [1] с. — 5000 экз.
- ↑ Нагибин Ю. М. Дневник. М., «Книжный сад», 1996. С.138—141
- ↑ «Беллу Ахмадулину Юрий Нагибин выгнал из дома за лесбийский секс | Скандалы | Собеседник.ру». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Собеседник. Ру: Анжелика Пахомова. История Беллы Ахмадулиной
- ↑ Ахматовский вечер. «Вести Курортного района», август 2008, № 33, с. 5
- ↑ «Bella | Дмитрий Быков | Собеседник.ру». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Вести.Ru: На первом Съезде родителей пообещали построить новое гражданское общество». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ http://www.kino-teatr.ru/kino/movie/sov/12103/annot/, https://www.youtube.com/watch?v=M-nGWEtivys, https://www.youtube.com/watch?v=NEi5dEg-1QY, https://www.youtube.com/watch?v=6ek7NGer54o, https://www.youtube.com/watch?v=0yrP82CgQJs
- ↑ «Указ Российской Федерации от 11 августа 2007 года № 1067 «O награждении орденом „За заслуги перед Отечеством" II степени Ахмадулиной И. А.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Указ Российской Федерации от 4 апреля 1997 года № 302 «O награждении орденом „За заслуги перед Отечеством“ III степени Ахмадулиной И. А.»
- ↑ «Указ Президента Российской Федерации от 6 июня 2005 года № 614 «О присуждении Государственных премий Российской Федерации 2004 года»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 12 января 1999 года № 93 «О присуждении премий Президента Российской Федерации в области литературы и искусства 1998 года»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 14 февраля 2004 года № 200 «О присуждении премии имени Булата Окуджавы 2003 года»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Состав РАХ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Учреждена литературная премия в память о поэтессе Белле Ахмадулиной — Газета. Ru | Новости культуры
- ↑ 33,0 33,1 Возвращение в Тарусу
Արտաքին հղումներ
խմբագրել- Բելլա Ախմադուլինան կարդում է իր բանաստեղծությունները
- Բելլա Ախմադուլինայի ստեղծագործությունները Библиотека поэзии կայքում
- www.abella.in — Բելլա Ախատովնա Ախմադուլինա։ Կենսագրություն և բանաստեղծություններ Արխիվացված 2020-01-21 Wayback Machine
- Ախմադուլինան Стихия կայքում Արխիվացված 2006-04-12 Wayback Machine
- Գերմաներեն թարգմանությունների մատենագրություն Արխիվացված 2015-08-06 Wayback Machine
- Բելլա Ախմադուլինա «Սարսուռ» (1968), pdf Արխիվացված 2016-03-25 Wayback Machine
- Ախմադուլինայի բանաստեղծությունները stroki.net կայքում
- Միխայիլ Բերգ։ Նա բանաստեղծ էր
- Անատոլի Կորոլև, գրող, Ռուսական ՊԵՆ-ակումբի անդամ։ Բելլա Ախմադուլինա․ մոմ քամու ժամանակ
- Շնիկներով 2 կանանց իրկուտսկական պատմությունը(չաշխատող հղում)
- Բելլա Ախմադուլինան Նյու Յորքում։ Մի լուսանկարի պատմություն։ Հեղինակ Նատաշա Շարիմովա, RUNYweb.com – Ռուսական Նյու Յորք օնլայն
- Եվգենի Եվտուշենկոն, Միխայիլ Բերգը, Վիտալի Դիքսոնը Բելլա Ախմադուլինայի մասին ռեժիսոր և դրամատուրգ Վ․ Կարպի «Բեմի հայելի» կայքում։ Արխիվացված 2017-05-14 Wayback Machine
- Բ․ Ախմադուլինայի բանաստեղծությունների մալայերեն թարգմանությունները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելլա Ախմադուլինա» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |