Ծառայողական սիրավեպ (ռուս.՝ Служебный роман), խորհրդային կատակերգական գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1977 թվականին՝ Էլդար Ռյազանովի կողմից։ Ֆիլմը նկարահանվել է Էլդար Ռյազանովի և իր մշտական համահեղինակ Էմիլ Բրագինսկու կողմից 1971 թվականին գրված «Ծառայակիցները» պիեսի հիման վրա։

Ծառայողական սիրավեպ
ռուս.՝ Служебный роман
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, դրամա և կինոկատակերգություն
Թվականհոկտեմբերի 26, 1977[1]
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷլդար Ռյազանով[2]
Սցենարի հեղինակԷմիլ Բրագինսկի և Էլդար Ռյազանով
ԴերակատարներԱլիսա Ֆրեյնդլիխ, Անդրեյ Մյագկով, Օլեգ Բասիլաշվիլի, Սվետլանա Նեմոլյաևա և Լիա Ախեջակովա
ՕպերատորՎլադիմիր Նախաբցև
ԵրաժշտությունԱնդրեյ Պետրով
Պատմվածքի վայրՄոսկվա
Նկարահանման վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն151 րոպե

Կինոնկարը 1978 թվականին խորհրդային կինովարձույթի առաջատարն էր (ավելի քան 58 միլիոն հանդիսատես)։ 1979 թվականին արժանացել է Վասիլև եղբայրների անվան ՌԽՖՍՀ Պետական մրցանակին[3]։

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գործողություններն ընթանում են Մոսկվայում՝ 1976 թվականի աշնանը։ Անատոլի Նովոսելցևը աշխատում էր վիճակագրական հաստատությունում, որպես ավագ վիճակագիր։ Նա ամուսնալուծված էր և միայնակ մեծացնում էր երկու որդիներին։ Նշված հաստատության տնօրենը՝ Լյուդմիլա Կալուգինան, նույնպես միայնակ էր և անձնական կյանքում դժբախտ, ուստի խույս էր տալիս բոլոր տեսակի ընկերական շփումներից։

Հաստատության նորանշանակ փոխտնօրենը՝ Յուրի Սամոխվալովը, ով Նովոսելցևի ուսանողական ընկերն էր, օգտվելով իր ծառայողական դիրքից, փորձում է իր հին ընկերոջը առաջ քաշել՝ նշանակելով բաժնի պետի պաշտոնին, սակայն որևէ արդյունքի չի հասնում, քանի որ Կալուգինան Նովոսելցևին համարում էր միջակ ու ոչ ձեռներեց աշխատող։

Սամոխվալովը Նովոսելցևին առաջարկում է սիրատածել տնօրենին, որպեսզի ստանա բաղձալի պաշտոնը։ Սկզբում Նովոսելցևը հրաժարվում է, քանի որ վախենում էր տնօրենից, սակայն ի վերջո համաձայնվում է։

Շուտով Սամոխվալովը իր տանը երեկույթ է կազմակերպում` ցանկանալով Նովոսելցևին ու Կալուգինային «մտերմացնել»։ Սակայն Կալուգինան ամբողջ երեկոյի ընթացքում պահպանում է գործնական ու պաշտոնական դիրքը և հեգնանքով վերաբերվում Նովոսելցևի սիրահետման ապարդյուն ջանքերին։ Չդիմանալով Նովոսելցևը բոլորի ներկայությամբ Կալուգինային անվանում է «անսիրտ», «չորուկ կին»։

Հաջորդ առավոտ, Սամոխվալովի խորհրդով, Նովոսելցևը գնում է Կալուգինայի աշխատասենյակ, որպեսզի ներողություն խնդրի նրանից, սակայն դա անում է անշնորհք ձևով և վիրավորում Կալուգինային։ Նա սկսում է հանգստացնել արտասվող տնօրենին, իսկ վերջինս պատմում է իր միայնության թախծոտ պատմությունը։ Նովոսելցևը հասկանում է, որ սխալվել էր իր ղեկավարի «անսիրտ» ու «դաժան» կին լինելու վերաբերյալ պատկերացումներում և սիրահարվում է նրան։

Այժմ արդեն Նովոսելցևը անկեղծորեն սկսում է սիրատածել Կալուգինային։ Տնօրենի մեջ արթնանում է կինը և նա աստիճանաբար սկսում է սիրել իր ենթակային։ Որոշ ժամանակ անց նա Նովոսելցևին հրավիրում է իր բնակարան և նրան դիմավորում հիասքանչ կնոջ կերպարանքով, որը ոչ մի կապ չուներ «մռայլ» տնօրենի հետ։

Հաջորդ առավոտ հաստատությունում բոլորը ցնցված էին։ Կալուգինան աշխատանքի է գալիս բոլորովին կերպարանափոխված` առաջին անգամ ուշանալով աշխատանքից։ Նովոսելցևը նույնպես փոխվել էր, դարձել էր ավելի ինքնավստահ։ Այդ ժամանակ Սամոխվալովը բողոքում է հաստատության աշխատակից Օլգա Ռիժովայից։ Վերջինս ուսանողական տարիներից սիրահարված էր նրան։ Ցանկանալով պաշտպանել Ռիժովային և Սամոխվալովի բողոքը համարելով ստոր արարք, Նովոսելցևը Կալուգինայի ներկայությամբ ապտակում է Սամոխվալովին։ Վրեժխնդիր լինելու համար Սամոխվալովը պատմում է, որ Նովոսելցևը Կալուգինային սիրատածում էր սոսկ պաշտոն ստանալու համար։ Կալուգինան ապշում է ճշմարտությունը լսելով։ Նա այլևս չի հավատում Նովոսելցևի զգացմունքների անկեղծությանը։ Նրանց երջանկությունը վտանգված է... Սակայն կարճատև վիճաբանությունից հետո նրանք ի վերջո հաշտվում են։

Դերասանական կազմ

խմբագրել
Դերակատար Կերպար
Ալիսա Ֆրեյնդլիխ Լյուդմիլա Կալուգինա, տնօրեն
Անդրեյ Մյագկով Անատոլի Նովոսելցև
Սվետլանա Նեմոլյաևա Օլգա Ռիժովա
Օլեգ Բասիլաշվիլի Յուրի Սամոխվալով, փոխտնօրեն
Լիա Ախեջակովա Վերոչկա, Կալուգինայի քարտուղարուհին
Լյուդմիլա Իվանովա Շուրա

Նկարահանող խումբ

խմբագրել
Կինոգործիչ Ներդրումը
Էմիլ Բրագինսկի, Էլդար Ռյազանով սցենարիստ
Էլդար Ռյազանով ռեժիսոր
Վլադիմիր Նախաբցև օպերատոր
Անդրեյ Պետրով կոմպոզիտոր

Երաժշտություն և երգեր

խմբագրել
Թիվ Երգի անվանումը Երգիչները Տևողությունը
1 Նախերգանք (Увертюра) Ալիսա Ֆրեյնդլիխ 4:05
2 Հիշողությունների պարը (Танец воспоминаний) գործիքային 3:37
3 Իմ հոգում հանգիստ չկա (В моей душе покоя нет) Ալիսա Ֆրեյնդլիխ 2:17
4 Ընդհատվում են սիրահարների խոսքերը (Обрываются речи влюблённых) Ալիսա Ֆրեյնդլիխ 1:47
5 Աշուն (Осень) գործիքային 2:04
6 Թռչում են վերջին կակաչները (Облетают последние маки) Անդրեյ Մյագկով 3:33
7 Իմ հոգում հանգիստ չկա (В моей душе покоя нет) կրկնում-реприза Անդրեյ Մյագկով 3:07
8 Առավոտ (Утро) գործիքային 2:38
9 Մեզ լեփլեցուն տրամվայների մեջ ճոճում է (Нас в набитых трамваях болтает) Անդրեյ Մյագկով 2:05
10 Երգ եղանակի մասին (Песенка о погоде) Ալիսա Ֆրեյնդլիխ 2:54
11 Նորաձև պար (Модный танец) գործիքային 2:21
12 Անձրև (Дождь) գործիքային 2:50
13 Ավարտ (Финал) Անդրեյ Մյագկով, Ալիսա Ֆրեյնդլիխ 1:45

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. http://www.imdb.com/title/tt0076727/
  3. Служебный роман Արխիվացված 2017-09-11 Wayback Machine // Энциклопедия отечественного кино
  4. описание фильма на russiandvd.com (Ստուգված է 26 Դեկտեմբերի 2009)