Ալեքսանդր Ստոպանի

քաղաքական գործիչ

Ստոպանի Ալեքսանդր Սիարոֆանովիչ (հոկտեմբերի 21, 1871(1871-10-21), Usolye-Sibirskoye, Irkutsky Uyezd, Իրկուտսկի նահանգ, Արևելյան Սիբիրյան ընդհանուր կառավարություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 23, 1932(1932-10-23)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական և պետական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1893 թվականից։

Ալեքսանդր Սիարոֆանովիչ Ստոպանի
Դիմանկար
Ալեքսանդր Ստոպանի, 1895 թվաքկան
Ծնվել է1871(1871)
Ծննդավայրգյուղ Ուսալե
Մահացել է1932(1932)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Ազգությունռուս
ԿրթությունԴեմիդովոյի իրավաբանական լիցեյ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Կազանի համալսարանում և Յարոսլավլի իրավաբանական լիցեյում, եղել է խորհրդա-դեմոկրատական խմբակի անդամ։ Եղել է «Իսկրա»-ի գործակալ, աշխատել «Հյուսիսային բանվորական միությունում»։ ՌՍԴԲԿ 2-րդ համագումարի (1903) հրավիրման կազմակերպական կոմիտեի անդամ, ՌՍԴԲԿ 2-րդ և 5-րդ համագումարների պատգամավոր։ Կուսակցական, հեղափոխական աշխատանք է կատարել Կոստրոմայում (1905-1907), Բաքվում (1908 թվականից), բազմիցս ձերբակալվել է։ 1917 թվականի Հոկտեմբերյան օրերին աշխատել է Սմոլնիում՝ պարենահանձնաժողովում։ 1918-1920 թվականներին եղել է Աշխատանքի ժողկոմատի կոլեգիայի, Հյուսիս-Կովկասյան հեղկոմի անդամ, Աշխատանքի ժողկոմի և ՀԱՍԿխ-ի լիազորը Կովկասում։ 1921 - 1922 թվականներին՝ Կովկասյան աշխատանքային բանակի Ռազմհեղխորհրդի անդամ։ 1922 թվականից աշխատել է Աշխատանքի ժողկոմատում, միաժամանակ եղել է ՌՍՖՍՀ Գերագույն դատարանի անդամ, 1924-1929 թվականներին՝ ՌՍՖՍՀ դատախազ աշխատանքային գործերով։ 1930-1932 թվականներին՝ հին բոլշևիկների համամիութենական ընկերության նախագահի տեղակալ։ Հեղափոխական շարժման պատմությանը, տնտեսական վիճակագրությանը նվիրված աշխատությունների հեղինակ է։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Стопани Александр Митрофанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 146