Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաշիձե ազգանունով այլ մարդկանց մասին։

Իրակլի Վիսարիոնի Աբաշիձե (վրաց.՝ ირაკლი ბესარიონის ძე აბაშიძე, նոյեմբերի 10 (23), 1909, Խոնի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 14, 1992(1992-01-14), Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային բանաստեղծ, գրականագետ, քաղաքական գործիչ, ՎԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1960), ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։

Իրակլի Աբաշիձե
վրաց.՝ ირაკლი ბესარიონის ძე აბაშიძე
Ծննդյան անունվրաց.՝ ირაკლი აბაშიძე
Ծնվել էնոյեմբերի 10 (23), 1909
ԾննդավայրԽոնի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 14, 1992(1992-01-14) (82 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունբանաստեղծ և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
ԱնդամակցությունՎրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա և Վրաստանի գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Իրակլի Աբաշիձե Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է նոյեմբերի 10 (23)-ին, Քութայիսի նահանգի Խոնի գյուղում։ Եղել է Վրաստանի գրողների միության վարչության նախագահ (1953-1967), Վրացական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագիր, որը տպագրվել է 1928 թվականից։ «Նոր բանաստեղծություններ» (1938) ժողովածուն, «Ծաղկում է Գուրիան», «Որսորդների գիշերը», «Հնձի երգը» (1950-1951) բանաստեղծությունների շարքերը տոգորված են հայրենասիրությամբ, աշխարհը վերափոխող մարդու հույզերով։ Աբաշիձեի գրականագիտական քննադատական աշխատություններում արծարծվում են վրաց ժամանակակից գրականության զարգացման խնդիրները։ «Պաղեստին, Պաղեստին. Ռուսթավելու հետքերով» շարքի համար արժանացել է Ռուսթավելու անվան մրցանակի (1966)։ «Գանգեսի ափին» բանաստեղծությունների ժողովածուի և հնդկական թեմաներով ստեղծած այլ երկերի համար արժանացել է Ջավահարլալ Ներուի անվան մրցանակի 1970-1971թվականների դափնեկրի կոչման։ Պարգևատրվել է Լենինի 2 և 3 այլ շքանշաններով։ Եղել է նաև ՍՍՀՄ IV-VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

Մահացել է 1992 թվականի հունվարի 14-ին Թբիլիսիում։

Իրակլի Աբաշիձեն հայերեն խմբագրել

  • Բանաստեղծություն, Ե., Հայպետհրատ, 1958, 152 էջ։ Բովանդակությունը՝ Ընկեր Ջու Դե-ին; Մորիս Թերեզը ամբիոնի վրա; Դոլորես Իբարուրի; Խաղաղություն; Դարիալգեսի մոտ; Այսօր դեպի Սամգորի; Ինչ օտար տեղ էլ գնար վրացին; Ստալիգրադ; Երգ բերքին; Երգ մեծ բերքի մասին; Գրեմին հնձի ժամանակ։ Ռուս. թարգմ.՝ Պարույր Սևակ, Վաղարշակ Նորենց։
  • Պաղեստին, Պաղեստին; Ռուսթավելու հետքերով (բանաստեղծություններ), Ե., Հայաստան, 1966, 39 էջ։ Բովանդակությունը՝ Այստեղ ես դու; Ո՞վ գիտե, ինչպես Վարձիան հիմա սպասում է ինձ; Ձայն խաչի վանքի պատի մոտ; Ձայն Խաչի վանքում; Ձայն Ձիթենու վանքում; Ձայն զանգակատան մոտ; Ձայն սպիտակ խցում; Ձայն խորանի մոտ; Ձայն Խաչի վանքի կիսամութի մեջ; Անծանոթ մակագրություն Պաղեստինի վրացական մագաղաթի վրա։ Վրացերենից թարգմ.՝ Հովհաննես Կարայան։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրակլի Աբաշիձե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 14