Բալդուին III (Երուսաղեմի արքա)
Բալդուին III (ֆր.՝ Baudouin III, 1130 թվական - 1162 թվական, փետրվարի 10), Երուսաղեմի արքա 1143 թվականից։ Ֆուլկի և Մելիսենդայի որդի և ժառանգորդ։ Զբաղեցնելով գահը դեռևս մանուկ հասակում՝ նա ի սկզբանե եղել է իր մայր Մելիսենդայի ստվերում, ում արդյունքում, հեռացնում է գահից քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Նրա կառավարման ժամանակ Երուսաղեմը ձեռք է բերում ավելի սերտ կապեր Բյուզանդիայի հետ։ Բալդուինը մասնակցություն է ունենում Խաչակրաց երկրորդ արշավանքին, որն ավարտվում է Դամասկոսի ապարդյուն պաշարումով։ Նա գրավում է Եգիպտոսի կարևորագույն ամրոց Ասկալոնը (Աշկելոն), սակայն բախվում է Սիրիայում Նուր ալ-Դինի հզորության աճին։ Բալդուինը մահանում է անզավակ, և իր գահը ժառանգում է իր եղբայր Ամորի I-ին։
Բալդուին III Baudouin III | |||
Բալդուին III Երուսաղեմցի, 13-րդ դարի մանրանկար | |||
| |||
---|---|---|---|
1143 թվական դեկտեմբերի 25 - 1162 թվական մարտի 27 | |||
Նախորդող | Ֆուլկ | ||
Հաջորդող | Ամորի I | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Դավանանք | Կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | 1130 | ||
Ծննդավայր | Երուսաղեմ | ||
Վախճանի օր | 1162, փետրվարի 10 | ||
Վախճանի վայր | Բեյրութ | ||
Թաղված | Սուրբ Հարության տաճար | ||
Դինաստիա | Գատինե-Անժուացիներ | ||
Քաղաքացիություն | Երուսաղեմի թագավորություն | ||
Հայր | Ֆուլկ | ||
Մայր | Մելիսենդա | ||
Ամուսին | Թեոդորա Կոմնենե | ||
Ծագում
խմբագրելԲալդուին III-ը ծնվել է 1130 թվականին, մայրական կողմից նրա պապ Բալդուին II-ի կառավարման ժամանակ, ով առաջին խաչակիրներից մեկն էր։ Այսպիսով, նա պատկանում էր Երուսաղեմի կառավարիչների երրորդ սերնդին։ Բալդուին II-ի ժառանգորդ էր համարվում Բալդուին III-ի մայր Մելիսենդան։ Նրա հայրն էր Ֆուլկը՝ Անժուի նախկին կոմսը։ Արքա Բալդուին II Երուսաղեմցի-ն մահանում է 60 տարեկան հասակում, երբ նրա թոռը ընդամենը մեկ տարեկան էր, ինչը Մելիսենդայի և Ֆուլկի միջև իշխանության պայքար է առաջ բերում։ Մելիսենդան հաստատում է իշխանության իր իրավունքը որպես հոր ժառանգորդուհի և դրանից հետո ամուսինները հաշտվում են և ունենում են երկրորդ որդին՝ Ամորիին։ Բայդուին III-ը 13 տարեկան էր, երբ նրա հայր Ֆուլկը մահանում է 1143 թվականին որսորդության ժամանակ դժբախտ պատահարից և երիտասարդ արքան թագադրվում է որպես մոր հետ համակառավարիչ։ Սակայն Բալդուինը վարչական աշխատանքների նկատմամբ մեծ հետաքրքրություն չի ցուցաբերում։
Երուսաղեմի թագավորությունը հայտնվում է դժվարին քաղաքական իրավիճակում։ Խաչակիրների հյուսիսային պետությունները՝ Տրիպոլին, Անտիոքը և Եդեսիան, ավելի շատ էին իրականացնում իրենց անկախությունը։ Աթաբեկ Իմադ ալ-Դին Զանգին գրավում է Սիրիայի հյուսիսը և ցանկանում էր տիրել Դամասկոսին։ 1144 թվականին Զանգին գրավում է Եդեսիան, ինչը ցնցում է արևմտյան աշխարհը և Խաչակրաց երկրորդ արշավանքի պատճառ է հանդիսանում։
Այդ խաչակրաց արշավանքը Երուսաղեմ է հասնում միայն 1148 թվականին. այդ ժամանակ Զանգին արդեն երկու տարի առաջ սպանվել էր։ Նրան հաջորդում է որդին՝ Նուր ալ-Դինը, ով նույնպես ձգտում էր Դամասկոսը վերցնել իր վերահսկողության տակ։ Որպեսզի դիմակայեն դրան, Երուսաղեմը և Դամասկոսը պայմանագիր են կնքում փոխադարձ հետաքրքրությունների պահպանման նպատակով։ Սակայն 1147 թվականին Նուր ալ-Դինը և Մուին ալ-Դինը՝ Դամասկոսի գավառապետը, դաշինք են կնքում ընդդեմ Երուսաղեմի, քանի որ խաչակիրներն արդեն խախտել էին պայմանագիրը՝ բանակցություններ սկսելով Ունուրի վասալներից մեկի հետ։ Բալդուինը զորքով դուրս է գալիս Երուսաղեմից և պարտություն է կրում Բոսրայի ճակատամարտում։ Հետագայում հաշտություն է սահմանվում Դամասկոսի հետ։
Խաչակրաց երկրորդ արշավանք
խմբագրել1148 թվականին Լուի VII Երիտասարդի, նրա կնոջ Ալիենորա Աքվիտանացու և կայսր Կոնրադ III-ի գլխավորությամբ խաչակրաց արշավանքը, վերջապես, մոտենում է Երուսաղեմին։ Բալդուինը խորհուրդ է գումարում Աքքայում, որտեղ քննարկվում են արշավանքի հետագա նպատակները։ Հյուսիսում Հալեպի նկատմամբ վերահսկողության սահմանումը խաչակիրներին թույլ էր տալիս վերադարձնել Եդեսիան խրիմտոնեական վերահսկողության տակ, սակայն հարավում Դամասկոսի գրավումը կարող էր լրջորեն սահմանափակել Զանգիդների իշխանությունը և ավելացներ Երուսաղեմի հզորությունը։ Դամասկոսը նաև համարվում էր առավել կարևոր քաղաք քրիստոնեության պատմության մեջ, քան Հալեպը և Եդեսիան։ Բալդուինը համաձայնվում է Դամասկոսի վրա հարձակման ծրագրին, սակայն քաղաքի հետագա պաշարումը ավարտվում է պարտությամբ։ 1154 թվականին Դամասկոսը գրավում է Նուր ալ-Դինը, ինչը խաչակիրների համար դառնում է խաչակրաց արշավանքի տապալման խորհրդանիշ։
Արդեն 1149 թվականին մոտ խաչակիրների մեծամասնությունը վերադառնում է Եվրոպա, հետևում թողնելով թուլացած Երուսաղեմը։ Նուր ալ-Դինը օգտվում է նրանց պարտությունից և ներխուժում է Անտիոք։ Դուքս Ռայմունդը սպանվում է Ինաբի ճակատամարտում։ Բալդուին III-ը շտապում է դեպի հյուսիս, որպեսզի իր վրա վերցնի դքսության կառավարումը։ Ռայմունդի կինը՝ Կոնստանցան, Բալդուինի ոչ հարազատ քույրն էր։ Բալդուինը ապարդյուն փորձում էր նրան կնության տալ իր դաշնակիցներից որևէ մեկին։ Հյուսիսում Բալդուինը ի վիճակի չէր պաշտպանել Տուրբեսելը (Թել Բաշիր), Եդեսիայի կոմսության վերջին մնացորդը և 1150 թվականի օգոստոսին ստիպված էր այն զիջել Բյուզանդական կայսրության կայսր Մանուիլ I Կոմնենոսինն։ Նա տարհանում է Տուրբեսելի քրիստոնյաներին, չնայած Այնթապի ճակատամարտում Նուր ալ-Դինի հարձակմանը։ 1152 թվականին Բալդուինը և նրա մայրը ստիպված էին խառնվել Բալդուինի մորաքույր Գոդիերնի և նրա ամուսին, Տրիպոլիի կոմս Ռայմունդ II-ի միջև վեճին։ Երբ այդ հարցը կարգավորվում է, Գոդիերնը պատրաստվում էր վերադառնալ Երուսաղեմ, սակայն Ռայմունդ II-ը սպանվում է ասասինների հարձակման արդյունքում։ Արդյունքում Բալդուինը մնում է կարգավորելու գործերը Տրիպոլիում այն ժամանակ, երբ Գոդիերնը իր վրա է վերցնում իր մանկահասակ որդի Ռայմունդ III-ի խնամակալությունը։
Քաղաքացիական պատերազմ
խմբագրել1152 թվականին Բալդուինը հասնում է չափահասության տարիքի և սկսում է ինքնահաստատվել քաղաքական գործերում։ Նախկինում նա չէր ցուցաբերում հետաքրքրություն երկրի կառավարումում, սակայն այժմ նա իր համար պահանջում է ավելի շատ լիազորություններ այդ ոլորտում։ Բալդուինը և նրա մայրը սկսում են ավելի շատ հեռանալ միմյանցից, իսկ 1150 թվականին Բալդուինը կոնետաբլ Մանասե Իերժին մեղադրում է թագուհու աչքերում իր կերպարի արատավորման համար։ 1152 թվականի սկզբին Բալդուինը պատրիարք Ֆուլկից պահանջում է անց կացնել կրկնակի թագադրում՝ Մելիսենդայից առանձին։ Պատրիարքը հրաժարվում է և արքան գլխներին դափնե պսակներով ցուցադրական երթ է կազմակերպում խաղաքի փողոցներում՝ որպես ինքնա-թագադրում։
Բալդուինը և Մելիսենդան համաձայնվում են իշխանության հարցը դնել Գերագույն Կուրիայի՝ Haute Cour-ի քննարկմանը։ Խորհուրդը ընդունում է փոխզիջումային որոշում, թագավորությունը բաժանելով երկու վարչական մասի։ Բալդուինը պահպանում է Գալիլեան հյուսիսում, այդ թվում Աքքա և Տյուրոս քաղաքները, իսկ Մելիսենդան ստանում է հարուստ Հուդայի թագավորությունը և Սամարիան, այդ թվում Նաբլուս և Երուսաղեմ քաղաքները։ Մելիսենդային աջակցում են Մանասե Իերժը և Բալդուինի կրտսեր եղբայր Ամորին։ Ոչ Բալդուինը, ոդ նրա մայր Մելիսենդան գոհ չէին այդ որոշումից, Բալդուինը ցանկանում էր կառավարել ամբողջ թագավորությամբ, իսկ Մելիսենդան երկյուղում էր, որ երկրի բաժանումը կարող է թուլացնել նրա պաշտպանունակությունը։
Բաժանումից մի քանի շաբաթ անց Բալդուինը սկսում է ներխուժումը հարավ։ Մանասե Իերժը գերևարվում է Միրաբել ամրոցում և արտաքսվում է։ Նաբլուսը նույնպես շուտ հանձնվում է։ Հետագա բռնությունից խուսափելու համար Երուսաղեմը բացում է իր դարպասները Բալդուինի առջև։ Մելիսենդան և Ամորին ապաստան են գտնում Դավիթի աշտարակում։ Աշտարակի պաշարման ժամանակ հոգևորականությունը բանակցությունների մեջ է մտնում արքայի հետ։ Հաշտության պայմանագրի արդյունքում Մելիսենդան ստանում է Նաբլուսի ցմահ կառավարում, իսկ Բալդուինը պարտավորվում է չխախտել նրա անդորրը։ Նոր կոնետաբլ է նշանակվում Օնֆրուա II դը Տորոնը։
1154 թվականին մայրն ու որդին հաշտվում են, իսկ Բալդուինը բավականին խորաթափանց է գտնվում, որպեսզի ընօրինակի պետության կառավարման մոր փորձը։ Չնայած թագուհին ուղարկվում է «արտաքսման», նա շարունակում էր լրջորեն ազդել երկրի պետական գործերի վրա, գործելով որպես Բալդուինի խնամակալ, երբ նա գտնվում էր ռազմական արշավանքներում։
Վերականգնում
խմբագրելՔաղաքացիական պատերազմի ժամանակ աթաբեկ Նուր ալ-Դինը Ունուրի մահվանից հետո զբաղված էր Դամասկոսի շուրջ իր ուժերի համախմբումով։ Դրա հետ կապված Երուսաղեմը կարող էր ընդլայնել իր ազդեցությունը միայն դեպի հարավ, Եգիպտոսի ուղղությամբ։ Եգիպտոսը թուլացել էր քաղաքացիական պատերազմների արդյունքում։ Մոտավորապես 1150 թվականին Բալդուինը վերականգնում է Գազա ամրոցը, որպեսզի ճնշում գործադրի եգիտական մոտակա Ասկալոն ամրոցի վրա։ 1153 թվականին Բալդուինը հաջողությամբ պաշարում և գրավում է Եսկալոնը։ Դա ամրացնում է Եգիպիոս հետ սահմանը, իսկ Ասկալոնը ներառվում է Ամորիի ֆեոդալական տիրույթների մեջ, ստեղծելով Յաֆֆայի և Ասկալոնի կրկնակի կոմսությունը։ 1152 թվականին Բալդուինը նաև ետ է մղում հյուսիսից Արտուկիդների ներխուժումը։
1156 թվականին արքան ստիպվաղ էր պայմանագիր ստորագրել Նուր ալ-Դինի հետ։ 1157 թվականին ջախջախիչ պարտություն է կրում Նուր ալ-Դինից Հորդանանի ափերին։ Հաղթանակը, տարած Տիվերիադյան լճի մոտ 1158 թվականին, վերականգնում է նրա թագավորության հեղինակությունը և նա այդ ժամանակից սկսում է կառավարել ոչ մեկի կողմից չանհանգստացվելով, հոգ տանելով երկրի ներսում հանգստության պահպանման մասին։ 1157-1158 թվականների ձմռանը Բալդուինը գլխավորում է դեպի Սիրիա արշավանքը, որի ընթացքում նա պաշարում է Շայզարը։ Արշավանքը խափանվում է, երբ վեճ է ծագում Ֆլանդրիայի դուքս Տյերիի և Կոնստանս Անտիոքցու նոր ամուսին Ռենո դը Շատիլյոնի միջև՝ երկուսն էլ ցանկանում էին Շայզարը ստանալ իրենց համար։ Բալդուինը գրավում է Հարիմը և 1158 թվականին պարտության է մատնում Նուր ալ-Դինին։
Դաշինք Բյուզանդիայի հետ
խմբագրելԲալդուին III-ի ռազմական հաղթանակները բարձրացնում են նրա հեղինակությունը այնքան, որ դա թույլ է տալիս նրան կին փնտրել Բյուզանդիայում։ 1157 թվականին նա Օնֆրուա II դը Տորոնին ուղարկում է բանակցութուներ վարելու կայսր Մանուիլ I Կոմնենոսի հետ և որոշվում է, որ Բալդուինի կինը պետք է դառնա Թեոդորան, կայսրի ազգականուհին։ Դաշինքը առավել քան բարեհաջող էր Բյուզանդիայի համար, քան Երուսաղեմի, քանի որ Բալդուինը ստիպված էր ճանաչել Բլուզանդիայի ավատատիրությունը Անտիոքի նկատմամբ, իսկ Թեոդորան կստանար Աքքայի կառավարումը Բալդուինի մահվան դեպքում։ Ամուսնությունը կայանում է 1158 թվականի սեպտեմբերին, փեսացուն 28 տարեկան էր, իսկ հարսնացուն՝ ընդամենը 13։
Երուսաղեմի և Բյուզանդիայի հարաբերությունները լավանում են և 1159 թվականին Բալդուինը Անտիոքում հանդիպում է Մանուիլի հետ։ Նրանք ընկերներ են դառնում, Մանուիլը մասնակցություն է ունենում ասպետական մրցաշարին։ Ավելի ուշ, 1159 թվականին, Բալդուինը ևս մեկ անգամ դառնում է Անտիոքի խնամակալ, նրանից հետո, երբ Ռենո դը Շատիյոնը գերևարվում է մարտի ժամանակ։ Դա վիրավորում է Մանուիլին, ով Անտիոքը համարում էր կայսերական տարածք և որպեսզի ամրապնդի իր ազդեցությունը Անտիոքում, կայսրը 1160 թվականին ամուսնանում է արքայադուստր Մարիայի հետ՝ Բալդուինի ոչ հարազատ քրոջ։ Սակայն Բալդուինը Մանուիլին առաջարկում էր ամուսնանալ իր մյուս ոչ հարազատ քրոջ՝ Տրիպոլիից Մելիսենդայի հետ, նախընտրելով թույլ չտալ Բյուզանդիայի և Անտիոքի միջև այդքան սերտ կապ։
Մահ
խմբագրելԹագուհի Մելիսենդան մահանում է 1161 թվականին, իսկ Բալդուինը անսպասելիորեն մահանում է 1163 թվականի փետրվարի 10-ին Բեյրութում։ Լուրեր են տարածվում, որ նա Անտիոքում թունավորվել է դեղահաբերով, որոնք նրան տվել էր սիրիացի բժիշկը։ «Երբ արքան ընդունում է դեղահաբերը», - գրում է Վիլհելմ Տյուրոսցին, - «նրան պատում է տենդը և դիզենտերիան՝ համակցված պալարախտի հետ, որոնցից նա այդպես էլ չի կարողանում կազդուրվել»։ Տունդարձի ճանապարհին Բալդուինը մի քանի ամսով կանգ է առնում Տրիպոլիում, իսկ այնուհետև շարունակում է ճանապարհը դեպի Բեյրութ, որտեղ նա մահանում է։ Ինչպես գրում է Վիլհելմ Տյուրոսցին, «ութ օրվա ընթացքում, մինչ հուղարկավորության թափորը Բեյրութից ուղևորվում էր Երուսաղեմ, լացը անսանձելի էր»։ Թեոդորան, այրիացած թագուհու կարգավիճակում, հեռանում է Աքքա։ Նա ընդամենը 16 տարեկան էր և նրա ամուսնությունը Բալդուինի հետ մնում է անզավակ։ Բալդուինին հաջորդում է նրա եղբայր Ամորի I-ը, ով մահանում է 1173 թվականին։
Անձնական որակներ
խմբագրելՎիլհելմ Տյուրոսցին անձամբ ճանաչում էր Բալդուինին և թողնում է արքայի մանրամասն բնութագիրը.
Բալդուինը լավ կրթված էր և բացառապես խելացի։ Ի տարբերություն հոր, նա տիրպետում էր հիանալի հիշողության։ Նա իր ազատ ժամանակի զգալի մասը անց էր կացնում պատմական գրությունների ընթերցանությամբ, կարդալով պատմական գրություններ և լավ տեղեկացված էր փաստերին, որոնք հետագայում հավաքվում են իրավաբաններ Իոան դը Իբելինի և Ֆիլիպ դը Նովարայի կողմից Երուսաղամյան դատական նիստերի ժամանակ։ Բալդուինը հարգում էր եկեղեցական կարողությունները և հոգևորականությանը չէր ճնշում հարկերով։ Նա բարյացակամ էր բոլոր դասերի մարդկանց նկատմամբ և թույլ էր տալիս իր հետ զրուցել բոլորին, ով ցանկանում էր այդ, կամ նրանց, ում նա պատահականորեն հանդիպում էր։ «Լինելով երիտասարդ մարդ, նա հաճույք էր վայելում զառ խաղալով և այլ խաղերով, ինչպես նաև կապեր էր ունենում ամուսնացած կանանց հետ, սակայն, հասունանալով, նա փախվում է դեպի լավը», - գրում է Վիլհելմ Տյուրոսցին։ Նա հանրաճանաչ էր և հարգված իր ենթակաների կողմից և նույնիսկ վաստակում է իր թշնամի Նուր ալ-Դինի հարգանքը, ով Բալդուինի մահվան մասին ասում է. «ֆրանկները կորցրեցին իրենց իշխանին, որպիսին աշխարհում այսօրվա դրությամբ այլևս չկա»։
Սերնդաբանություն
խմբագրելԲալդուին III | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Գրականություն
խմբագրել- William of Tyre; Babcock, E. A.; Krey, A. C. (trans.) (1943). A History of Deeds Done Beyond the Sea. New York: Columbia University Press.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Runciman, Steven (1952). A History of the Crusades, vol. II: The Kingdom of Jerusalem. New York: Cambridge University Press.
- Hamilton, Bernard (1978). «Women in the Crusader States: The Queens of Jerusalem». In Baker, Derek (ed.). Medieval Women. Oxford: Ecclesiastical History Society. ISBN 0-631-19260-3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալդուին III (Երուսաղեմի արքա)» հոդվածին։ |