Ֆուլկ (Երուսաղեմի արքա)
Ֆուլկ (լատին․՝ Fulco, ֆր.՝ Foulque, Foulques, 1092 թվական, Անժու, Ֆրանսիա - 1143 թվական, Աքքա), նաև հայտնի է որպես Ֆուլկ Երուսաղեմցի, Ֆուլկ V Երիտասարդ, Անժուի կոմս (1089/1092 - 1143 թվական նոյեմբերի 13)։ Անժուի և Տյուրոսի կոմս 1109-1129 թվականներին, Մենի կոմս 1110-1129 թվականներին, Երուսաղեմի արքա 1131 թվականից։ Երուսաղեմի թագուհի Մելիսենդայի ամուսինը։
Ֆուլկ Foulque, Foulques | |||
Ֆուլկ | |||
| |||
---|---|---|---|
1131 - 1143 Համակառավորող Մելիսենդա | |||
Նախորդող | Բալդուին II | ||
Հաջորդող | Մելիսենդա և Բալդուին III | ||
| |||
1109 - 1129 | |||
Նախորդող | Ֆուլկ IV Անժուացի | ||
Հաջորդող | Ժոֆրուա V Անժուացի | ||
| |||
1100 - 1126 | |||
Նախորդող | Էլի I դյու Մեն | ||
Հաջորդող | Ժոֆրուա V Անժուացի | ||
Մասնագիտություն՝ | միապետ | ||
Ազգություն | ֆրանսիացի | ||
Դավանանք | Կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | 1092 թվական | ||
Ծննդավայր | Անժի, Ֆրանսիա | ||
Վախճանի օր | 1143 | ||
Վախճանի վայր | Աքքա | ||
Թաղված | Սուրբ Հարության տաճար | ||
Դինաստիա | Գատինե-Անժուացիներ | ||
Քաղաքացիություն | Երուսաղեմի թագավորություն | ||
Հայր | Ֆուլկ IV Անժուացի | ||
Մայր | Բերթրուդա դը Մոնֆոր | ||
Ամուսին | Իրմենգարդա Մենացի Մելիսենդա | ||
Զավակներ | 1-ին ամուսնությունից՝ Մաթիլդա Անժուացի Ժոֆրուա V Անժուացի Էլի II Անժուացի Սիբիլ Իզաբել 2-րչ ամուսնութունից՝ Բալդուին III Ամորի I | ||
Կենսագրություն
խմբագրելԱնժուի կոմս
խմբագրելՖուլկը ծնվել է Անժուում, 1089-ից 1092 թվականների միջև և հանդիսանում էր Անժուի կոմս Ֆուլկ IV-ի և Բերթրուդա դը Մոնֆորի որդին։ 1092 թվականին Բերթրուդան լքում է ամուսնուն և ամուսնանում արքա Ֆիլիպ I-ի հետ։
Ֆուլկը Անժուի կոմս է դառնում հոր մահվանից հետո, 1109 թվականին։ Հաջորդ տարի նա ամուսնանում է Էրմենգարդա Մենցու հետ, այդպիսով ամրապնդելով անժուացիների վերահսկողությունը Մեն կոմսության վրա։
Սկզբնապես Ֆուլկը արքա Հենրի I Անգլիացու հակառակորդն էր և արքա Լուի VI-ի կողմնակիցն էր, սակայն 1118 կամ 1119 թվականին նա դաշինք է կնքում Հենրիի հետ և Հենրին կազմակերպում է իր որդի և ժառանգորդ Վիլհելմ Ադելինի ամուսնությունը Ֆուլկի դուստր Մաթիլդայի հետ։
1119 կամ 1120 թվականին Ֆուլկը խաչակրաց արշավանքի է մեկնում և հարում տամպլիերներին։ Նա հայրենիք է վերադառնում 1121 թվականին, որից հետո սկսում է դրամական օժանդակություն հատկացնել տամպլիերներին։
1127 կամ 1128 թվականին Հենրի I-ը էլ ավելի է ամրապնդում Անժուի հետ դաշինքը, իր դուստր Մաթիլդային կնության տալով Ֆուլկի որդի Ժոֆրուային։
Ամուսնություն Մելիսենդայի հետ
խմբագրել1127 թվականին Ֆուլկը պատրաստվում էր վերադառնալ Անժու, երբ գրություն է ստանում Երուսաղեմի արքա Բալդուին II-ից։ Բալդուինը չուներ արական սեռի ժառանգ և իր ժառանգորդ է հայտարարում դուստր Մելիսենդային։ Արքան հույս ուներ պաշտպանել դստեր ժառանգությունը նրան կնության տալով հեղինակավոր ասպետի։ Ֆուլկը հարուստ և փորձառու խաչակիր էր և, միևնույն ժամանակ, ամուրի։ Ռազմական բնագավառում նրա փորձը պետք է ծայրահեղ արժեքավոր լիներ թագավորության սահմանների պաշտպանության գործում։
Սակայն Ֆուլկը հավակնում էր ավելի բարձր կարգավիճակի, քան ուղղակի կառավարող թագուհու ամուսին, նա ցանկանում էր լինել արքա՝ Մելիսենդայի հետ։ Բալդուին II-ը խորհելով նրա առաջարկությունների շուրջ, արդյունքում համաձայնվում է։ Ֆուլկը հրաժարվում է կոմսի տիտղոսից՝ հօգուտ իր որդի Ժոֆրուայի և մեկնում է Երուսաղեմ, որտեղ ամուսնանում է Մելիսանդայի հետ 1129 թվականի հունիսի 2-ին։ Հետագայում Բալդուին II-ը ավելի է ամրապնդում թագավորությունում Մելիսենչայի դիրքերը, նրան դարձնելով Ֆուլկից նրա որդի Բալդուին III-ի միակ խնամակալը, ով ծնվել էր 1130 թվականին։
Ֆուլկը և Մելիսենդան դառնում են Երուսաղեմի համատեղ կառավարիչները 1131 թվականին, Բալդուին II-ի մահից հետո։ Ֆուլկը սկսում է հավակնել ստանալու թագավորության վրա միանձնյա վերահսկողությունը։ Նա բարոններ է հրավիրում Անժուից և ցուցաբերում էր ձգտում կենտրոնացնելու իշխանությունը։ Հյուսիսում գտնվող խաչակիրների այլ պետություններ երկյուղում էին, որ Ֆուլկը կփորձի պարտադրել Երուսաղեմի ավատատիրությունը նրանց նկատմամբ։ Մելիսենդայի քույր Ալիս Անտիոքցին, ում Բալդուին II-ը վտարել էր թագավորությունից, իր վերահսկողության տակ է վերցնում Անտիոքը։ Նա դաշինքի մեջ է մտնում Տրիպոլիի կոմս Պոնսի և Ժոսլեն II Եդեսացու հետ և կազմակերպում են իրենց հողերի պաշտպանությունը Ֆուլկի կողմից հնարավոր ոտնձգություններից։ 1132 թվականին Ֆուլկը և Պոնսը ընդհարում են ունենում մի փոքրիկ ճակատամարտում, որի արդյունքներով հաշտություն է կնքվում և Ալիսը նորից վտարվում է։
Ֆուլկի պահվածքը վրդովեցնում էր քրիստոնյաների երկրորդ սերնդին, ովքեր մեծացել էին այնտեղ խաչակրաց առաջին արշավանքից։ «Տեղաբնակները» համախմբվում են Մելիսենդայի ոչ հարազատ եղբայր Հուգո II դը Պյուզեի՝ Յաֆֆայի կոմսի, շուրջ, ով անսահմանորեն հավատարիմ էր թագուհուն։ Ֆուլկը Հուգոյի մեջ հակառակորդ է տեսնում։ 1134 թվականին, որպեսզի վարկաբեկի Հուգոյին, Ֆուլկը նրան մեղադրում է Մելիսենդայի հետ սիրային կապի մեջ։ Հուգոն, ի նշան բողոքի, ապստամբում է և դաշինքի մեջ է մտնում Ասկալոնի մուսուլմանների հետ։ Նա կարողանում է հաղթել բանակին, որը նրա դեմ էր ուղակել Ֆուլկը, սակայն դա չի փոխում իրավիճակը։ Ընդհարմանը խառնվում է պատրիարքը։ Ֆուլկը համաձայնվում է հաշտության և Հուգոն երեք տարով վտարվում է թագավորությունից։
Հուգոյի կյանքի նկատմամբ մահափորձ է կատարվում։ Ֆուլկին և նրա կողմնակիցներին ավանդաբար համարում են պատասխանատու դրա համար, սակայն ուղղակի ապացույցներ չկային։ Խառնաշփոթը ձեռք է տալիս թագուհուն, ով պալատական հեղաշրջում է իրականացնում և իրեն է վերադարձնում արքունիքում առաջատար դիրքերը։ Վիլհելմ Տյուրոսցին գրում է, որ այդ ժամանակից ի վեր «երբեք չի փորձել իր վրա վերցնել նախաձեռնությունը, նույնիսկ մանրուքներում, առանց Մելիսենդայի համաձայնության»։ Արդյունքում Մելիսենդան 1136 թվականից ստանում է անսահմանափակ վերահսկողություն թագավորության վրա։ 1136 թվականից քիչ առաջ Ֆուլկը հաշտվում է Մելիսենդայի հետ և շուտով ծնվում է երկրորդ որդին՝ Ամորին։
Սահմանների պաշտպանություն
խմբագրելԵրուսաղեմի թագավորության հյուսիսային սահմանը լուրջ անհանգստություն էր պատճառում։ Բալդուին II-ը Ֆուլկին նշանակում է Անտիոքի դքսության խնամակալ։ Անտիոքի հետ կապերի ամրապնդման նպատակով նա Ռայմունդ Անտիոքցուն ամուսնացնում է 10-ամյա Կոնստանցիայի հետ՝ Մելիսենդայի ազգականուհու և Բոհեմունդ II (Անտիոքի դուքս) ու Ալիսի դուստրը։
Ֆուլկի կառավարման ժամանակ առավել անհանգստություն առաջացնում էր Մոսուլից աթաբեկ Իմադ ալ-Դին Զանգիի հզորացումը։ 1137 թվականին Ֆուլկը, դաշինքի մեջ լինելով Դամասկոսի վեզիր Մուին ադ-Դին Ունուրի հետ, պարտություն է կրում Բաարինի ճակատամարտում։ Դամասկոսը նույնպես գտնվում էր Իմադ ալ-Դին Զանգիի կողմից վտանգի տակ։ Ֆուլկը գրավում է Բանիասի ամրոցը, Տիբերասից հյուսիս և այդպիսով ամրացնում է հյուսիսային սահմանը։
Ֆուլկը նաև ուժեղացնում է թագավորության հարավային սահմանները։ Նրա ծառայապետ Պայեն դը Միլին կառուցում է Կերակ ամրոցը Մեռյալ ծովից արևելք, իսկ որպեսզի անվտանգ դարձնի թագավորությունը եգիպիտական ասպատականություններից Կարմիր ծովի և Ասկալոնի կողմից, Ֆուլկը կառուցում է Բլանշ Գարդ, Իբելին և այլ ամրոցներ։
1137 և 1142 թվականներին բյուզանդական կայսր Հովհաննես II Կոմնենոսը այցելում է Սիրիա և փորձում է խաչակիրներին ենթարկել իր ավատատիրության։ Կայսրի մտադրությունը բանակի ուղեկցությամբ Երուսաղեմ ուխտագնացություն կազմակերպելու մասին, անհանգստացնում է Ֆուլկին և նա նամակ է գրում կայսրին, նշելով, որ իր թագավորությունը անկման և կործանման եզրին է և չի կարող տեղավորել նրա ամբողջ ազդեցիկ բանակը։ Այդ հարգալից և շողոքորթ պատասխանը ստիպում է Հովհաննես II Կոմնենոսին հրաժարվել ուխտագնացության գաղափարից։ Արդյունքում Հովհաննեսը մահանում է, այդպես էլ չհասցնելով կատարել այդ ուխտագնացությունը[1]։
Մահ
խմբագրել1143 թվականին, այն ժամանակ, երբ արքան և թագուհին հանգստանում էին Աքքայում, Ֆուլկը մահանում է որսորդության ժամանակ դժբախտ պատահարից։ Նրա նժույգը սայթաքում է, ընկնում և Ֆուլկի գանգը սեղմվում է թամբի տակ, «և նրա ուղեղը դուրս է թափում ականջներից և ռունգերից», ինչպես նկարագրում է Վիլհելմ Տյուրոսցին։ Արքան բերվում է Աքքա, որտեղ ուշագնաց վիճակում պառկած է մնում երեք օրվա ընթացքում, որից հետո մահանում է։ Նա թաղվում է Երուսաղեմի Աստծո Գերեզման տաճարում։ Չնայած նրանց ամուսնությունը երջանիկ չէր, Մելիսենդան ողբում է նրան և սուգ է տանում։
Ժառանգություն
խմբագրելՆկարագրություն
խմբագրելԸստ Վիլհելմ Տյուրոսցու խոսքերի, Ֆուլկը «վարդագույն այտերով տղամարդ էր, ինչպես Դավիթը... հավատարիմ և նուրբ, սիրալիր և բարի... փորձառու ռազմիկ, լի համբերությամբ և իմաստությամբ ռազմական գործում»։ Նրա գլխավոր թերությունը անունների և դեմքերի թույլ հիշողությունն էր։
Իբն ալ-Կալանիսին լռում էր, որ իր բոլոր ռազմական տաղանդների առկայությամբ, Ֆուլկը թույլ կազմակերպիչ էր։ Նա չէր կարողանում անվտանգ դարձնել իր թագավորություննը Զանգիներից, ինչը արդյունքում հանգեցրեց Եդեսիայի անկմանը 1144 թվականին և Խաչակրաց երկրորդ արշավանքին։
Ընտանիք
խմբագրել1110 թվականին Ֆուլկը ամուսնանում է Էրմենգարդ Մենացու հետ։ Այդ ամուսնությունից ծնվում են.
- Մաթիլդա Անժուացի (1111-1154), Վիլհելմ Ադելինի կինը, նրա մահից հետո՝ Ֆոնտևրո աբբայության մայրապետ
- Ժոֆրուա V Պլանտագենետ (1113-1151), Հենրի II Պլանտագենետի հայրը
- Սիբիլ Անժուացի (1112-1165), Վիլհելմ Կլիտոնի կինը, 1134 թվականից՝ Տյերի Էլզասցու
- Էլի II (մահացել է 1151 թվականին), Մենի կոմս
1129 թվականին Ֆուլկը ամուսնանում է Մելիսենդայի հետ։ Այդ ամուսնությունից ծնվում են.
- Բալդուին III, Երուսաղեմի արքա
- Ամորի I, Երուսաղեմի արքա
Գրականություն
խմբագրել- Runciman, Steven (1952) A History of the Crusades, Vol. II: The Kingdom of Jerusalem, Cambridge University Press.
- Medieval Women, the Ecclesiastical History Society, 1978
- Payne, Robert. The Dream and the Tomb, 1984
- The Damascus Chronicle of Crusades, trans. H.A.R. Gibb, 1932.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Runciman, pp. 212-213, 222-224
Արտաքին հղումներ
խմբագրել- FranceBalade(ֆր.)
- Միջնադարյան ժառանգաբանության ֆոնդ(ֆր.)
- Ֆուլկ V Անժուացի Արխիվացված 2008-05-13 Wayback Machine(ֆր.)
- Ֆուլկ Անժուացին fmg.ac կայքում (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆուլկ կատեգորիայում։ |