Ռենո (Անտիոքի դուքս)
Ռենո դը Շատիլյոն ( ֆր.՝ Renaud de Châtillon, մոտ 1120, Ֆրանսիայի թագավորություն - հուլիսի 4, 1187, Hittin), ֆրանսիացի ասպետ Երկրորդ խաչակրաց արշավանքի մասնակից, Անտիոքի դուքս (1153—1160), Տրանսհորդանանի լորդ (1177—1187)։
Ռենո դը Շատիլյոն ֆր.՝ Guy de Lusignan | |||
| |||
---|---|---|---|
1153 - 1160 | |||
Նախորդող | Ռայմոնդ դը Պուատյե | ||
Հաջորդող | Բոհեմունդ III | ||
| |||
1177 - 1187 | |||
Նախորդող | Միլ դը Պլանսի | ||
Հաջորդող | Օնֆռուա IV | ||
Մասնագիտություն՝ | գահի խնամակալ և ասպետ | ||
Ազգություն | Ֆրանսիացի | ||
Դավանանք | Քրիստոնեություն | ||
Ծննդյան օր | մոտ 1120 | ||
Ծննդավայր | Ֆրանսիա | ||
Վախճանի օր | հուլիսի 4, 1187 | ||
Վախճանի վայր | Հաթթին | ||
Դինաստիա | Շատիլյոնների ընտանիք | ||
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն | ||
Հայր | Հենրիխ դը Շատիլյոն | ||
Ամուսին | Ստեֆանիա դը Միլ | ||
Զավակներ | Agnes of Antioch?[1], Jeanne of Antioch?[1], Q51885889?[1], Alice of Chatillon?[1] և Aveline de Châtillon?[2] | ||
Հաստատումը Սուրբ Երկրում
խմբագրելՌենո դը Շատիլյոնը ծնվել է 1120 թ. հայտնի ֆրանսիական ազնվականների ընտանիքում։ Նա իր հոր կրտսեր որդին էր, և քանի որ ի սկզբանե զրկված էր լինելու իր հոր ունեցվածքից որոշում է մեկնել Սուրբ Երկիր։ Նա այն եզակի երջանիկներից էր, որ կարողացավ հասնել Սիրիա, որտեղ հյուրընկալվեց իր զարմիկ Ռայմոնդ դը Պուատյեի (Անտիոքի դուքս) մոտ։ Վաստակելով վերջինիս վստահությունը ժառանգում է գահը։
Անտիոքի դուքս
խմբագրելՀայերով և հույներով բնակված Անտիոքը գտնվում էր Բյուզանդիայի կայսր՝ Մանուիլ I Կոմնենոսի վասսալային ենթակայության տակ։ Թորոս Բ-ի կողմից բյուզանդացիներին հասցված խայտառակ պարտությունից հետո Մանուիլը այլևս չէր կարող մարտնչել հայերի դեմ, և դիմում նենգ, բայց միևնույն ժամանակ խորամանկ քայլի հայերի դեմ է լարում Սելջուկներին և Անտիոքի արքայազն՝ Ռենո դը Շատիլյոնին։ Թորոսը վստահ հաղթանակ է տանում սելջուկների նկատմամբ Հայկական Տավրոսի մատույցներում։ Հետագայում հաղթում է նաև Ռենոին վերջինս հուսախաբ լինելով Մանուիլի չկատարած խոստումից, անցնում է հայերի կողմը։ Կիլիկիայի և Անտիոքի միասնական ուժերը մի շարք հաջող ռազմական գործողություններ են կազմակերպում Բյուզանդիայի դեմ, գերում են հույն հրամանատար Միքայել Վռանին։ Մանուիլը ստիպված կազմակերպում է նոր արշավանք դեպի Կիլիկիա և Սիրիա գրավում են Դաշտային Կիլիկիան Թորոսը նահանջում է լեռներ։ Ռենոն անցնում է Մանուիլի կողմը։ Քիչ հետո Թորոսը և Մանուիլը հաշտության պայմանագիր են կնքում։ Թորոսը ընդունում է կայսերական մի շարք պարտավորություններ, իսկ Կիլիկիայում տեղակայվում է Բյուզանդական կայազոր[3]։ Ըստ պայմանավորվածության Մանուիլը պետք էր դրամական օգնություն ցույց տար ռազմական գործողությունների ընթացքում սննանկացած և պարտքերի մեջ խրված Ռենոին, սակայն նա չկատարեց պայմանավորվածությունները։ Ռենոն որոշեց խլել գումարը Մանուիլից հանցավոր ճանապարհով համագործակցելով Թորոս Բի հետ՝ հարձակվել և թալանել Կիպրոսը։ Թորոսը համաձայնեց օգնել նրան քանի որ վրեժով էր լցված բյուզանդացիների նկատմամբ 1137 թ. բյուզանդացիները գերեվարեցին նրա հորը՝ Լևոն Ա-ին, մորը, իրեն և իր եղբորը՝ Ռուբենին։ Հետագայում նա կարողացավ փախչել գերությունից։ Ռենոն և Թորոսը վերադարձան Կիպրոսից հարուստ ավարով։ Այս ամենը Ռենոն հեշտ չմարսեց։ Նրան բռնի ուժով բերեցին Մանուիլի մոտ։ Ռենոն ծնկաչոք ներողություն խմդրեց Մանուիլից սա ամոթալի էր ասպետի համար նա պարտավորվեց վերադարձնել Կիպրոսից թալանվածը։ Նրա վիճակը ավելի ծանրացավ։ Նա սկսեց հարձակվել թուրքական համայնքների վրա թալանի նպատակով։ 1160 թ. նման գրոհներից մեկը դարձավ ճակատագրական նա 120 հեծյալների և 500 հետևակայինների հետ միասին ընկավ շրջափակման մեջ նրանք հերոսաբար կռվեցին դուքսը կռվեց այնքան ժամանակ մինչև իր ձին ընկավ։ Նրա խիզախությունը ընդունում էին նաև հակառակորդները։ Նրա դաշնակիցներից և մերձավորներից ոչ մեկը չհետաքրքրվեց նրա ճակատագրով։
Գերությունը
խմբագրել1161-1176 թթ. Ռենոն բանտարկված էր Հալեպում։ Բանտարկության 15 տարիների ընթացքում նա սովորեց արաբերեն ծանոթացավ արաբական ավանդույթներին։ Բամտարկության տարիների ընթացքում շատ բաներ էին փոխվել Հալեպին էր մոտեցել Երուսաղեմի թագավորության սահմանները Հալեպ էին այցելում նշանավոր ասպետներ այդ թվում ՝ Ռայմոնդ III-ը Հալեպի հարևանությամբ գտնվող Տրիպոլի քաղաքի կոմսը։ Նուր ադ-Դինի մահից հետո երկրում սկսվեցին գահակալական կռիվներ մուսումանները թուլացան և գերության մեջ գտնվող շատ ազնվականներ բաց էին թողնվում։ Հերթը հասավ նաև Ռենոին նրա համար 120,000 ոսկու հասնող ահռելի փրկագին վճարեց Երուսաղեմի արքա՝ Բալդուին IV-ը։
Տրանսհորդանանի լորդ
խմբագրելՎերադառնալով գերությունից Ռենոն ամուսնանում է հարուստ այրի Ստեֆանյա դը Միլի հետ։ Աղքատ գերեվարված ասպետից միանգամից դառնալ հարուստ հողերի և անառիկ ամրոցների տեր Ռենոի համար մեծ հաջողություն էր։ Նրա հզորացման համար ստեղծվեցին լավ նախադրյալներ։
Պատերազմ Սալահ ալ-Դինի հետ 1170-ականներին
խմբագրելՍալահ ալ-Դին կարողացավ իր ենթակայության տակ վերցնել Մերձավոր արևելքը և Եգիպտոսը։ 1177 թվականին Սալահ ալ-Դինը արշավանք նախաձեռնեց Եգիպտոսից և փորձեց գրավել Երուսաղեմը։ Նույն թվականի նոյեմբերի 25-ին տասնվեցամյա արքայի՝ Բալդուին IV-ի քաջության և նրա խնամակալ Ռենոի ռազմական հմտությունների շնորհիվ Մոնժիզառի ճակատամարտում եգիպտացիները ջախջախիչ պարտություն կրեցին։
Պատերազմ Սալահ ալ-Դինի հետ 1180-ականներին
խմբագրելՌենոն համագործակցելով բեդուինների հետ և օգտվելով Սալահ ալ-Դինի բացակայությունից որոշում է թալանել Մեքքա և Մեդինա մուսումանների համար սրբազան համարվող քաղաքները և ուխտավորներին։ Սակայն ճանապարհին Ռենոի ասպետները գրավելով Սալահ ալ-Դինի եղբոր՝ Մալիք ալ-Ադին ուշադրությունը մարտի են բռնվում վերջիններիս հետ։ Ռենոն ծանր պարտություն է կրում, հրաշքով փրկվում է և վերադառնում իրտիրույթներ։ Մուսուլմանական սրբավայրերի թալանման նպատակների համար Սալահ ալ-Դինը երկու անգամ պաշարում է Ռենոի ամրոց Ալ-Կառակը, սակայն անհաջող։
Սալահ ալ-Դինի հետ հարաբերությունների սրումը
խմբագրել1185 թ. մահանում է Բալդուին IV-ը ով երկար ժամանակ տառապում էր բորոտությամբ։ Նրան հաջորդում է իր քրոջ անչափահաս որդին՝ Բալդուին V-ը, սակայն անչափահաս արքան նույնպես մահանում է 1186 թ.։ Գահը փոխանցվում է Գի դը Լուզինյանին և իր կնոջը։ Ռենո դը Շատիլյոնը թալանում է Եգիպտոսից Դամասկոս գնացող հարուստ քարավանը, որտեղ նաև գտնվում էր Սալահ ալ-Դինի քույրը սպանում բոլորին այդ թվում նաև Սալահ ալ-Դինի քրոջը։ Սալահ ալ-Դինը պատվիրակություն է ուղարկում Երուսաղեմ պահանջով հանձնել քաղաքը և Ռենե դը Շատիլյոնին։ Սակայն մերժում է ստանում։
Վերջին ճակատամարտը
խմբագրել1187 ապրիլի 4-ին խաչակիրները գլխովին ջախջախվեցին տալով 17,000 զոհ։ Ռենո դը Շատիլյոնը, Ժերար դը Րիդֆորը և մի շարք նշանավոր ասպետներ այդ թվում նաև Գի դը Լուզինյանը գերեվարվեցին։ Սալահ ալ-Դինը անձամբ գլխատեց Ռենոին լուծելով իր քրոջ վրեժը։ Մարտում քրիստոնյաները կորցրեցին նաև քրիստոնեության գլխավոր մասունքներից մեկը՝ Ամենափրկիչ խաչը (այն խաչը, որի վրա խաչեցին Հիսուս Քրիստոսին)։ «Այդ ոբի, տանջանքի, ցավի և ավերածությունների օրը խավարեց և լույսը»։ Սալահ ալ-Դինը շարժվեց դեպի Երուսաղեմ։ Հաթթինում փրկված Բալիան դը Իբելինը Սիբիլլաի հետ միասին կազմակերպեց հերոսական ինքնապաշտպանություն Երուսաղեմում, սակայն զորքերի քանակությունների խիստ անհավասարության պատճառով քաղաքը ընկավ 1187 թվականի հոկտեմբերի 2-ին։ Սալահ ալ-Դինի հաղթանակը Հաթթինում սկիզբ հանդիսացավ Սուրբ Երկրից քրիստոնյաների հեռացմանը։
Գրականություն
խմբագրել- Hamilton, Bernard, The Leper King and His Heirs, 2000.
- Hamilton, Bernard: "Reynald of Chatillon". In: Alan V. Murray (ed.), The Crusades. An Encyclopedia, Santa Barbara 2006
- Carole Hillenbrand|Hillenbrand, Carole, "Some reflections on the imprisonment of Reynald of Châtillon", in Texts, Documents and Artefacts: Islamic Studies in Honour of D.S. Richards, ed. C.F. Robinson, Leiden, 2003.
- Maalouf, Amin, Crusades Through Arab Eyes, 1985.
- Peter of Blois Petri Blesensis tractatus duo: Passio Raginaldi principis Antiochie, Conquestio de dilatione vie Ierosolimitane, ed. R.B.C Huygens, in Corpus Christianorum Continuatio Mediaevalis vol. CXCIV, 2002.
- Richard, Jean, "Aux origines d'un grand lignage: des palladii Renaud de Châtillon", in Media in Francia: Recueil de mélanges offert à Karl Ferdinand Werner, 1989.
- Runciman, Steven, A History of the Crusades: Volume 2, The Kingdom of Jerusalem and the Frankish East (1952)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Cawley C. Medieval Lands: A prosopography of medieval European noble and royal families
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Կլոդ Մութաֆյան // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// «Հայկական վերջին թագավորությունը» // «Mediacrat» էջ. 30-33 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենո (Անտիոքի դուքս)» հոդվածին։ |