Յաֆֆայի և Ասկալոնի կոմսություն
Յաֆֆայի և Ասկալոնի կոմսություն, (լատին․՝ Contea di Giaffa e Ascalona), միջնադարյան պետություն Պաղեստինի տարածքում 1100-1268 թվականներին։ Հիմնադրել է Երուսաղեմի թագավոր Բալդուին I-ը 1100 թվականին՝ որպես պետական տարածք, ապա 1106 թվականին կոմս է նշանակել Հուգո Պյուիզեին։ Երկիրը հստակ կառավարող տոհմ չի ունեցել, նրա գահին հաճախ բազմել են Երուսաղեմի ապագա թագավորները։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Բյուզանդական կայսրություն
Կիլիկիայի Հայկական Իշխանություն
Սելջուկ-թուրքեր
Եդեսիայի կոմսություն
Անտիոքի դքսություն
Տրիպոլիի կոմսություն
Երուսաղեմի թագավորություն
Ֆաթիմյան խալիֆայություն | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Յաֆֆա | |||
Լեզու | Լատիներեն, Հին ֆրանսերեն, Հունարեն, Իտալերեն, Արաբերեն | |||
Կրոն | Ուղղափառություն, Կաթոլիկություն, Իսլամ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | Կոմս (Երուսաղեմի թագավորության վասալ) | |||
Պատմություն | ||||
- Ասկալոնի ճակատամարտ | 1099 թվական օգոստոսի 12 |
Կոմսությունը խաչակիրների պետություն, Երուսաղեմի թագավորության չորս գլխավոր վասալներից էր։ Ի տարբերություն Անտիոքի դքսության (1098-1268), Եդեսիայի (1098-1150) և Տրիպոլիի (1102-1289) կոմսությունների՝ այն անկախ քաղաքական միավոր չէր։
Պատմություն
խմբագրելՅաֆֆան դարձել է Գոդֆրուա Բուլյոնցու ամրոցը 1100 թվականին, խաչակրաց առաջին արշավանքի ավարտից հետո, նրա վրա անարդյունք հավակնում էր Դագոբերտ Պիզանցին, Երուսաղեմի առաջին լատինացի հովվապետը։ Մնում էր արքայական սեփականություն, մինչև 1106 թվականին նվիրվում է Հուգո I դը Պյուիզեին։ Երբ 1134 թվականին Հուգո II դը Պյուզիեն խռովություն է բարձրացնում արքա Ֆուլկի դեմ, կոմսությունը բաժանվում է մի քանի փոքրիկ տիրությունների, իսկ Յաֆֆան անցնում է արքայական սեփականության տակ։ Շուտով այն դառնում է Ֆուլկի կրտսեր որդի Ամորի I-ի ժառանգություն։ Երբ 1153 թվականին նրա ավագ որդի Բալդուին III-ը գրավում է Ասկալոնը, նա այն միավորում է իր եղբոր տիրույթներին։
Կոմսությունը անցնում էր արքայական ընտանիքի անդամներին և նրանց ամուսիններին կամ «կերակրման» էր տրվում նրանցից որևէ մեկին և եկամուտ էր բերում ընտանիքի միանգամից մի քանի անդամի։ 1221 թվականին կոմսությունը տրվում է Գոթյե VI դը Բրիանին՝ նրա քեռի, արքա-ամուսին Հովհաննես դը Բրիանի կողմից։ Գոթյեն ամուսնանում է արքա-ամուսին Ամորի II-ի թոռնուհու հետ, ով կոմսությունը ստանում է որպես ժառանգություն իր եղբայր Գի դը Լուզինյանից, նույնպես նախկին արքա-ամուսին։ Մոտ 1250 թվականին կոմսությունը փոխանցվում է Իբելինների դինաստիայի ճյուղին։ 1268 թվականին Բեյբարսի կողմից Յաֆֆայի գրավումով կոմսությունը դառնում է տիտղոսային, անվանական։
Վասալներ
խմբագրելՅաֆֆայի և Ասկալոնի կոմսությունը ուներ մի քանի սեփական վասալներ.
- Ռամլի սենյորիա
- Իբելին սենյորիա
- Միրաբել սենյորիա (չնայած գոյություն ունենալուն, այն միշտ պատկանել է Իբելիններին և չէր տարանջատվում նրանց տիրույթներից)
Յաֆֆայի և Ասկալոնի կոմսեր
խմբագրել- արքայական սեփականություն (1100-1110)
- Հուգո I դը Պյուիզե (1106-1118), Բալդուին II-ի ազգական
- Ալբերտ դը Նամյուր (1118-1123)
- Հուգո II դը Պյուիզե (1122-1134), ընտրվել է խռովությունից հետո
- արքայական սեփականություն (1134-1157)
- Ամորի I (1157-1163), Բալդուին III-ի եղբայր
- արքայական սեփականություն (1163-1176), Ամորիի նախկին կին Ագնես դը Կուրտենեն ստանում էր որոշակի եկամուտ կոմսությունից, այնուհետև այն անցնում է Սիբիլին, կոմսեր էին համարվում նրա ամուսինները
- Վիլհելմ Երկարաթուր և Սիբիլ (1176-1177)
- արքայական սեփականություն (1177-1180)
- Գի դը Լուզինյան և Սիբիլ (1180-1187)
- գրավվել է Սալահ ալ-Դինի կողմից (1187-1192)
- Ժոֆրուա դը Լուզինյան (1192-1193), Գի դը Լուզինյանի եղբայր
- Ամորի II (1193-1197), Գի դը Լուզինյանի եղբայր և արքա-ամուսին
- արքայական սեփականություն (1197-1221)
- Գոթյե IV դը Բրիան (1221-1246), Հովհաննես դը Բրիանի ազգական և Ամորի II-ի թոռնուհու ամուսին
- Ժան դ'Իբելին (1246-1266)
- Ժակ դ'Իբելին (1266-1268, տիտղոսային 1268-1276)
- Գի I դ'Իբելին (1276-1304)
- Հուգո դ'Իբելին (1304-1349)
- Բալիան դ'Իբելին (1349-1352)
- Գի II դ'Իբելին (1352-1353)
- Բալիան դ'Իբելին (1353-1365)
- Ժան դ'Իբելին (1365-1367)
- Մարիա դ'Իբելին (Ռենե Լե Պտիի հետ) (1367-1375)
- Ջեյմս Ֆլորին (1439-1463)
- Խուան Պերես Ֆաբրիս (1463-1473)
- Լուիս Պերես Ֆաբրիս (1473-1474)
- Խորխե Կոնտարինի (1474-1510)
- Թոմաս Կոնտարինի (1510-1560)
- Խորխե Պեդրո II Դոմենիկո Կոնտարինի (1560-1578)։ Թուրքերի կողմից Կիպրոսի գրավումից հետո Յաֆֆայի և Ասկալոնի կոմսի տիտղոսը շնորհվում է Վենետիկի Հանրապետության կողմից։
- Թոմաս II Կոնտարինի (1578-1617)
- Հուլիո Կոնտարինի (1617-1630)
- Թոմաս III Կոնտարինի (1630-1675)
- Ֆեդերիկո Կոնտարինի (1675-1684)
- Անջելո Կոնտարինի (1684-1714)
- Խորխե III Կոնտարինի (1714-1756)
- Ալվիզե Կոնտարինի (1756-1783)
- Խորխե Ալվիզե II Կոնտարինի (1783-1810)
- Ալվիզե Կոնտարինի (1810-1817)
- Ալվիզե IV Գասպար Կոնտարինի (1817-?)
Գրականություն
խմբագրել- John L. La Monte, Feudal Monarchy in the Latin Kingdom of Jerusalem, 1100-1291. The Medieval Academy of America, 1932.
- Jonathan Riley-Smith, The Feudal Nobility and the Kingdom of Jerusalem, 1174-1277. The Macmillan Press, 1973.
- Steven Runciman, A History of the Crusades, Vol. II: The Kingdom of Jerusalem and the Frankish East, 1100-1187. Cambridge University Press, 1952.
- Steven Tibble, Monarchy and Lordships in the Latin Kingdom of Jerusalem, 1099-1291. Clarendon Press, 1989.