Արարատի մարզն Արցախյան ազատամարտում

Արարատի մարզը վարչատարածքային միավոր է ՀՀ-ում։ Կազմվել է 1995 թ. դեկտեմբերի 4-ին։ Ներառում է Արարատի, Արտաշատի, Մասիսի նախկին վարչական շրջանների տարածքները։ ԽՍՀՄանակից է Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, Երևանին, հարավում և արևմուտքում՝ Նախիջևանի Հանրապետությանն ու Թուրքիային։ Տարածքը՝ 2096 կմ2, բնակչությունը՝ 311 հզ, ունի 97 համայնք, 94 գյուղական բնակավայր (2002)։ Տարածքում են Արարատ, Մասիս, «Հեղի և մարզկենտրոն Արտաշատ քաղաքները։

Արարատի մարզ

Ղարաբաղյան շարժումը Արարատի մարզում խմբագրել

Սկսած 1988 թվականի գարնանից՝ մարզի տարածքը դարձել էր Ղարաբաղյան շարժման կենտրոններից։ Շարժումը դրսևորվել է տարբեր ձևերով՝ հանրահավաքներ, գրականության հրատարակում և տարածում, գործադուլներ, հացադուլներ, դասադուլներ և այլն։ Շարժման առավել տարածված ձևը դարձել էր գրեթե բոլոր գյուղերում կամավորական ջոկատների կազմավորումը։

Շարժման փուլեր խմբագրել

Շարժումն ունեցել է զարգացման մի քանի փուլ՝ կախված Ղարաբաղյան պատերազմի ընթացքից։ Առաջին փուլը ուժերի համախմբման, սահմանամերձ գոտում հերթապահության հաստատման, ընդհատակյա կազմակերպությունների ստեղծման և ամրապնդման շրջանն էր։ Երկրորդ փուլը բնութագրվել է պատերազմական գործողությունների զարգացմամբ՝ պայմանավորված կամավորական շարժման ուժեղացումով, ձեռք է բերել համընդհանուր բնույթ։ Երրորդ փուլը կապված է Շուշիի ազատագրման, Լաչինի մարդասիրական միջանցքի բացման շնորհիվ ռազմաճակատում աոաջացած բեկման հետ։ Մարզում ավարտվել է հայրենասիրական ուժերի միավորումը։ Չորրորդ փուլում (1992-1994) մարզի կամավորական ջոկատները ՊԲ զորամիավորումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Լաչինի, Քելբաջարի, Զանգելանի, Ֆիզուլիի, Աղդամի, Կուբաթլուի և այլ շրջանների ազատագրմանը։ Զինադադարից հետո մարզի ազատամարտիկների մի մասն ընդգրկվել է ՀՀ բանակի ստորաբաժանումների մեջ։

Շարժման մասնակիցներ խմբագրել

Արարատի շրջանում Շարժումը ղեկավարել է Վ. Սաոթյանը։ Ուժերի համախմբման գործում կարևոր դեր են խաղացել նաև Դ. Զադոյանը, Ա. Մարզպանը, Ա. Ղազարյանը, Ռ. Ավետիսյանը, Բ. Դավթյանը, Գ. Գփգորյանը, Կ. Գարեզինյանը, Ռ. Թևանյանը, Ս. Ադամյանը, Ռ. Մարտիրոսյանը, Մ. Հարությունյանը և ուրիշներ։ 1988-1989 թվականներին շրջանի Արարատ, Արմաշ, Ավշրա, Երասխ, Լուսառատ, Վեդի, Վանաշեն, Սուրենավան, Արրցաձոո Սևակավան, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Տափերական, Ոսկետափ, Շաղափ, Սիսավան գյուղերում և Արարատ քաղաքում (3 ջոկատ) կազմավորվել են կամավորական ջոկատներ։ Նրանց միջոցով Նախիջևանի սահմանին կազմակերպվել է շուրջօրյա հերթապահություն։ Վ. Սարգսյանի գլխավորությամբ կազմավորվել է ռազմական խորհուրդ (անդամներ Դ. Զադոյան, Ա. Մապըսյան, Ա. Ղագրայան, Բ. Դավթյան, Ռ. Ավետիսյան, Պ. Զուռնաչյան, Դ. Գրիզորյան, Ս. Ադամյան)։ Արարատի կամավորականների առաջին մարտական գործողությունը՝ Դ. Զադոյանի ղեկավարությամբ, Քյարքի գյուղի ազատագրումն էր 1990 թվականի հունվարի 14-15-ին։ Ազատագրված Քյարքիում տեղավորվել են Ադրբեջանից բռնագաղթած 52 ընտանիք, գյուղը վերանվանվել է Տիգրանաշեն՝ այստեղ զոհված «Ավշսո» ջոկատի ազատամարտիկ Տիգրան Մելիքյանի անունով։ 1990 թվականի հունվարի 18-ին տեղի է ունեցել Երասխի ինքնապաշտպանությանը։

Շրջանի ազատամարտիկների առանձին խմբեր հետագայում ներառվել են «Արծիվ-30»-ի, «Հատուկ գնդի», Վեդիի և 9-րդ մոտոհրաձգային գումարտակների, Արարատի գնդի ստորաբաժանումների կազմերում և մասնակցել ՀՀ Մեղրիի, Գորիսի, Վայքի, Կապանի, ԼՂՀ Մարտակերտի, Հադրութի, Ասկերանի, Աղդամի, Կուբաթլուի Զանգելանի, Քելբաջարի, Լաչինի, Շուշիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Շրջանից Հայաստանի Ազգային հեաս և «Արցախի հերոս» կոչմանն արժանացել է Վ. Արագսյանը, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվել են ՀՀ բանակի գեներալ-մայոր Գ. Գրիգորյանը և «Արծիվ-30» ջոկատի հրամանատար Գ. Մարկարյանը (հետմահու)։ ԼՂ« «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Ռ. Մեհրաբյանը (հետմահու), 2-րդ աստիճանով՝ Լ. Մոսիկյանը, ՀՀ 3-րդ աստիճանով՝ Գ. Ղուկասյանը և Ա. Մովսիսյանը, ՀՀ «Արիություն» և ԼՂՀ «Արիության համար» մեդալներով՝ 14 ազատամարտիկ։ Արարատի շրջանից զոհվել է 145 ազատամարտիկ։

Արտաշատի շրջանում 1988 թվականի մարտին ստեղծվել է Ղարաբաղ կոմիտե, որի փոխնախագահ Հ. Ասատրյանի, անդամներ Խ. Թադևոսյանի, Է. Վարդանյանի նախաձեռնությամբ 1989 թվականից սկսած կազմավորվել են կամավորական ջոկատներ Արտաշատ քաղաքում (5) և շրջանի Բերքանուշ, Այգեստան, Մրգավան, Այգեզարդ, Այգեպատ, Շահումյան, Դալար, Մասիս, Նուռշեն, Մխչյան, Դիմիտավ, Կանաչուտ, Դվին, Քաղցրաշեն, Ոստան, Լանջազատ, Բարձրաշեն գյուղերում։

Ստեղծված ջոկատներ խմբագրել

 
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան

1988 թվականին ստեղծվել են Արտաշատի «Մուշի Երկրապահ միացյալ ջոկատների շտաբները (միացյալ ջոկատների գլխավոր հրամանատար Լ. Սաղաթելյան, անդամներ՝ Յու. Ստեփանյան, Հ. Ասատրյան, Մ. Մարգարյան, Մ. Ավագյան, Ս. Մանջիկյան, Խ. Թադևոսյան, Հ. Մնացակատյան, Է. Վարդանյան, Հ. Խաչատրյան, Ա. Գոլեզյան, Կ. Վարդանյան, Մ. Հովհաննիսյանին՝ Արտաշատի մոտոհրաձգային գումարտակը (հրամանատար՝ Մ. Ավագյան)։ Ջոկատներ 1-ին առանձին, Արտաշատի, «Արծիփ5», «Արծիվ-28» գումարտակների կազմերում մասնակցել են Արարատի (Երասխ), Կապանի, Գոփսի, Նոյեմբերյանի, ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, էրքեջ, Մանաշիդ, Վերինշեն), Լաչինի, Մարտակերտի (Հակոբ Կամարի, Դրմբոն, Ումուտլու, Չլդրան Ֆիզուլիի (Մարջալու, Մուսաբեյլխ , Հորադիզ , այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Շրջանից ՀՀ «Արիություն» մեդալով պարգևատրվել է 41 և զոհվել 45 ազատամարտիկ։

Մասիսի շրջանում բնակվող ադրբեջանցիները Շարժման առաջին փուլում, առանց որևէ միջադեպի, աստիճանաբար հեռացել են շրջանի գյուղերից։ Հետագայում շրջանի Մասիս ավանում, Այնթապ, Դարակերտ, Խարբեոլ, Ջոոհովիտ, Արևաբույր, Աայաթ-Նովա և այլ գյուղերում կազմավորվել են կամավորական ջոկատներ։ 1989 թվականին Մարմարաշենում կազմավորված կամավորական ջոկատը (հրամանատար՝ Գ. Մանուկյան) «Շինջոկատ» անվամբ մեկնել է ԼՂՀ Հադրութի շրջան և մասնակցել Խծաբեոլ, Պետասաշեն, Ապիտակաշեն, Արփագյադուկ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ 1989 թվականի նոյեմբերին շրջանի կամավորական ջոկատների միավորմամբ ստեղծվել է Մասիսի կամավորական ջոկատը, որը 1991 թվականին անվանակոչվել է «Զոտվա Անդրանիկ» (հրամանատար՝ Գ. Մանուկյան)։ 1993 թվականին ջոկատի հիմքի վար կազմավորվել է Մասիսի մոտոհրաձգային գումարտակը։ Ջոկատներն առանձին, «Զորավար Անդրանիկ» մարտական ջոկատի կամ գումարտակի կազմերում մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ),Նոյեմբերյանի (Ասկեպար), Մեղրիի, ԼՂՀ Ասկերանի (Խոջսղու), Շահումյանի, Մարտակերտի, Շուշիի, Լաչինի, Կուբաթլոփ, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրություններ խմբագրել

Շրջանից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանով պարգևատրվել են Հ. Թադևոսյանը (հետմահու), Ա. Հայոսպետյանը, Գ. Գևորգյանը, Ա. Փիլոյանը, ՀՀ «Արիություն» մեդալով 58, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 6, զոհվել է 136 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։