Բացել գլխավոր ցանկը

Բարձրաշեն (Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
(Վերահղված է Բարձրաշենից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բարձրաշեն (այլ կիրառումներ)

Բարձրաշեն, գյուղ Հայաստանի Արարատի մարզում։ Համայնքի վարչական տարածքի մեջ են մտնում Բարձրաշեն և Կաքավաբերդ գյուղերը։ Բարձրաշեն գյուղը գտնվում է մարզկենտրոնից 20 կմ հյուսիս-արևելք, Կաքավաբերդը՝ համայնքի կենտրոնից 52 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Բարձրաշեն
հայ․՝ Բիթլիջա
Արբանյակային պատկեր
Կոորդինատներ: 40°05′07″ հս․ լ. 44°34′43″ ավ. ե. / 40.08528° հս․. լ. 44.57861° ավ. ե. / 40.08528; 44.57861
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1830 թ.
ԲԾՄ1100 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1650 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ25
##Բարձրաշեն (Արարատի մարզ) (Հայաստան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1830 թվականին։ Բնակչությունը գաղթել է 1828-1829 թթ. Արևմտյան Հայաստանից և Նախիջևանից, իսկ 1970-ական թթ. Աբովյանի շրջանի գյուղերից։

Նախկինում Բարձրաշեն գյուղն ունեցել է Բիթլիջա անվանումը և վերանվանվել է 1945 թվականին։

Բարձրաշեն գյուղն ընկած է Ազատ գետի աջ ափին՝ Արարատյան հարթավայրում։ Ծովի մակարդակից ունի 1100 մ բարձրություն։ Կաքավաբերդը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի լանջին՝ 1600 մ բարձրության վրա։ Գյուղի հարևանությամբ գտնվում է Խոսրովի արգելոցը։

ԿլիմանԽմբագրել

Կլիման չոր, ցամաքային է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ամառը՝ շոգ ու ցամաքային։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -4-ից -7 աստիճան, հուլիսյան միջինը՝ 23-ից 25 աստիճան։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350-500 մմ։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ և չոր տափաստաններն են։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում։

ԲնակչությունԽմբագրել

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004 2011
Բնակիչ 246 136 301 370 384 963 1411 1135 1650

ՏնտեսությունԽմբագրել

Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Կաքավաբերդ գյուղի հողահանդակներն օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր և արոտավայրեր։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել