Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆիզուլի

Ֆիզուլիի շրջանը 1993 թվականի ամառվանից շրջանի հարավարևմտյան մասը, ընդգրկելով համանուն Ֆիզուլի (Վարանդա) քաղաքը, գտնվում է չճանաչված Լեռնային Ղարաբաղաի Հանրապետության վերահսկման տակ, որի վարչական բաժանման համաձայն այդ տարածքը մտնում է ԼՂՀ Հադրութի շրջանի կազմի մեջ։

Picto infobox map.png
Ֆիզուլիի շրջան
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԿարգավիճակԱդրբեջանի շրջան
Մտնում էԱդրբեջան և ԱԽՍՀ
ՎարչկենտրոնՎարանդա
ԲԾՄ264 մետր
Տարածք1386 կմ²
Azerbaijan-FizuliDistrict.svg
Հիմնադրված էօգոստոսի 8, 1930 թ.
ISO 3166-2 կոդAZ-FUZ
Փոստային ինդեքսներ1900
Կոորդինատներ: 39°36′1.0008001000107″ հս․ լ. 47°8′35.001600100005″ ավ. ե. / 39.600278000027778091° հս․. լ. 47.14305600002777652° ավ. ե. / 39.600278000027778091; 47.14305600002777652

Համաձայն 1993 թվականի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերի այդ տարածքը դիտարկվում է որպես հայկական ուժերի կողմից օկուպացված[1][2]։

ՊատմությունԽմբագրել

Ֆիզուլիի շրջանը համապատասխանում է պատմական Հայաստանի Արցախ նահանգի Հարճլանք գավառին ու Մյուս Հաբանդ գավառի մի մասին։

1603 թվականից մինչև 1828 թվականը եղել է Պարսկաստանի կողմից պաշտոնապես ճանաչված հայկական ինքնիշխան Դիզակի մելիքության կազմում։ 1828 թվականին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրված Թուրքմենչայի պայմանագրի հիման վրա, Արևելյան Հայաստանի մի շարք այլ տարածքների հետ, միացվել է Ռուսական Կայսրությանը։ Այստեղ է հիմնվել ռուսական ռազմակայան՝ Կարյագինո անունով, որի շուրջ ստեգծվել էր համանուն բնակավայր (բնակիչները ռուսներ, հայեր և թաթարներ էին)։ 1921 թվականին անցել է Խորհրդային Ադրբեջանին։ 1930 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանական ԽՍՀ հրամանագրով Կարյագինոն վերանվանվել է «Ֆիզուլի»։

Շրջանի մեծ մասը (արևմտյան) ազատագրված է Արցախի պաշտպանության զինյալ ուժերի կողմից 1993 թվականի օգոստոսի 23-ին։ Այժմ այն կրկին Արցախի (ԼՂՀ) Հադրութի շրջանի մաս է կազմում։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել