Այգեստան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեստան (այլ կիրառումներ)
Այգեստան, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, մարզկենտրոնից՝ 6-7 կմ հյուսիս-արևելք։ Նախկինում ունեցել է Այազլի, Այասլու անվանումները։ 1949 թվականին վերանվանվել է Այգեստան։ Մոտակայքում է գտնվում Բայրամ-Ալի ղշլաղ ավերակ բնակավայրը։
Գյուղ | ||
---|---|---|
Այգեստան | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Շրջան | Արտաշատի շրջան | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 2,5 կմ² | |
ԲԾՄ | 860 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▲3063 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 25 | |
| ||
ՊատմությունԽմբագրել
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Բնակիչների նախնիները եկել են Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գավառներից։
ԿլիմանԽմբագրել
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
ԲնակչությունԽմբագրել
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր։ Կան նաև արոտավայրեր՝ մոտ 21 հա։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Այգեստան Archived 2014-09-12 at the Wayback Machine.
- Արարատի մարզպետարան