ANIVAR
ANIVAR (իսկական անունը Անի Վարդանյան, մայիսի 27, 1996, Վլադիկավկազ, Ռուսաստան), ռուս վիդեոբլոգեր, երգչուհի[1][2]։
ANIVAR | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1996 (28 տարեկան) |
Ծննդավայր | Վլադիկավկազ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | երգչուհի, վիդեո բլոգեր և յություբեր |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Հյուսիսային Օսիայում[1]՝ հայկական ընտանիքում[1]։
Վաղ մանկությունից երգել է։ Տատիկը երաժշտական կրթություն է ունեցել և նա, նկատելով թոռնուհու երաժշտական ունակությունները, որոշել է, որ նրան պետք է տան երաժշտական դպրոց։ Ինքը՝ Անին, ուզեցել է գնալ վոկալի[2], բայց ծնողները նրան տվել են ջութակի[1]։ Այնուհետև գնացել է դաշնամուրի, իսկ կիթառ նվագել ինքնուրույն է սովորել[1]։
Դպրոցից հետո պատրաստվել է գնալ ատամնաբուժություն սովորելու, բայց ընտրություն է կատարել ստեղծագործական մասնագիտության օգտին և ընդունվել է Վլադիկավկազի Վալերի Գերգիևի անվան արվեստի քոլեջ[1]։
2014 թվականին սկսել է հեռախոսով ձայնագրել հայտնի երգերի քավերները (այնպիսի կատարողների, ինչպիսիք են Եգոր Կրիդը, Պոլինա Գագարինան, Տիմատին, L’Oneը) և տեղադրել դրանք իր ՎԿ սոցիալական ցանցում։ 2016 թվականից սկսել է երգեր տեղադրել Ինստագրամում։ Նշանակալից հաջողությունը եկել է Յուլիաննա Կարաուլովայի «Դու այդպիսին չես» երգի կրկնօրինակումից հետո, որի տեքստը Անին վերափոխել էր այնպես, որ երգը ստացվել էր ոչ թե երիտասարդի, այլ ուտելիքի մասին[1]։
Աստիճանաբար Անիի ինստագրամյան էջը հանրաճանաչություն է ձեռք բերել և դրանով հետաքրքրվել են գովազդատուները։ Այս եղանակով վաստակած առաջին գումարը հավասար էր 2 հազար ռուբլու[1]։
Ինչ-որ պահի Անին հորինել է բեմական ANIVAR անունը և տեղափոխվել Մոսկվա[1]։
2017 թվականին մեկ այլ քավեր-կատարող՝ Պավել Պոլյարնին, նրան առաջարկել է մեկնել Սանկտ-Պետերբուրգ, որտեղ նրանք նկարահանել են «Գրիբի» խմբի «Հալչում է սառույցը» երգի քավերը։ Որոշ ժամանակ անց Անիի ինստագրամյան էջի բաժանորդների թիվը հասել է 1 միլիոնի[1]։
Մոտավորապես այդ ժամանակ Անին սկսել է հանրությանը ներկայացնել իր սեփական երգերը[1]։ 2017 թվականին թողարկված «Դու դեռ կհիշես» սինգլը ինչ-որ պահի բարձրացել է ռուսական iTunes հիթ–շքերթի առաջին հորզոնական[3]։ Այդ տարում թողարկված այլ երգերի թվում է եղել «Сердце пополам» երգը[4]։
2018 թվականին Անին թողարկել է ևս մի քանի երգ, որոնց թվում էին «Ամառ»–ը[5] և «Կգողանամ»–ը («Украду»)[6]: Եկատերինա Ադուշկինայի և Նիկիտա Մորոզովի հետ միասին ձայնագրել է «Ամեն ինչ իմն է» երգը, որը թողարկվել է «Վիմպելկոմ» ՓԲԸ-ի կողմից՝ ի աջակցություն իր «Բիլայն» ապրանքանիշի «Ամեն ինչ իմն է» սակագնային գծին. տեսահոլովակը թողարկվել է 2018 թվականի մայիսի 30-ին[7][8]։
2019 թվականին թողարկել է այնպիսի երգեր, ինչպիսիք են՝ «Դու իմ դրախտն ես», «Ոչինչ չթաքցնել», «Սիրելի մարդ» և «Առանց քեզ»[1]։ «Սիրելի մարդ» երգը 2020 թվականի դեկտեմբերին դարձել է «Ոսկե գրամաֆոն» մրցանակի դափնեկիր[9]։
2020 թվականի փետրվարի 26-ին լույս է տեսել երգչուհու առաջին լիամետրաժ ալբոմը՝ «Նոր լուսաբաց» վերնագրով[10]։
2020 թվականի ամռանը Անին հայտարարել է երաժշտական կարիերան դադարեցնելու մասին[11][12]։
2020 թվականի դեկտեմբերի 11-ին թողարկվել է «Բարձր» («Высоко») մինի ալբոմը[13]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է 2017 թվականի հոկտեմբերից։ Ամուսնու անունը Կարեն է։ 2018 թվականի աշնանը ծնվել է որդին, որին անվանել են Իվան[1]։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրելԱնանում | Մանրամասն |
---|---|
«Նոր լուսաբաց» |
|
Մինի ալբոմներ (EP)
խմբագրելԱնվանում | Մանրամասն |
---|---|
«Բարձր» |
|
Սինգլներ
խմբագրելՏարի | Անվանում | Չարթեր | Ծանոթագրություններ | ||
---|---|---|---|---|---|
RU | |||||
TopHit Top Radio & YouTube Hits [14] |
TopHit Top Radio Hits [14] |
TopHit Top YouTube Hits [14] | |||
2017 | «Քո ժպիտը» | թվային սինգլ[15] | |||
«Դու դեռ կհիշես» | թվային սինգլ[3] | ||||
«Բռնիր ինձ ամուր» | թվային սինգլ[16] | ||||
«Сердце пополам» | թվային սինգլ[4] | ||||
2018 | «Խոստացիր» | 323 | — | — | թվային սինգլ[17] |
«Ամառ» | 399 | 369 | — | թվային սինգլ[5] | |
«Ամեն ինչ իմն է» (ANIVAR, Եկատերինա Ադուշկինա և Նիկիտա Մորոզով) | թվային սինգլ[18] | ||||
«Украду» | 175 | — | 87 | թվային սինգլ[6] | |
«Հոգու դատարկություն» | 408 | — | 48 | թվային սինգլ[19] | |
2019 | «Աստղ է ընկնում» | 48 | 50 | 88 | թվային սինգլ[20] |
«Ոչինչ չթաքցնել» | 140 | — | 27 | թվային սինգլ[21] | |
«Աստղ է ընկնում» (Dj Antonio Remix) | — | — | — | թվային սինգլ, 24 ապրիլ 2019[22] | |
«Թևեր» | 640 | — | 62 | թվային սինգլ, 17 մայիս 2019[23] | |
«Ամառ» (Remix) | թվային սինգլ, 14 հունիս 2019[24] | ||||
«Սիրելի մարդ» | 11 | 27 | 3 | թվային սինգլ, 18 հունիս 2019[25] | |
«Առանց քեզ» | 482 | 372 | — | թվային սինգլ, 18 հուլիս 2019[26] | |
«Մի լռիր» | թվային սինգլ, 21 նոյեմբեր 2019[27] | ||||
2020 | «Բռնիր ձեռքս» (ANIVAR & ADAMYAN) | թվային սինգլ, 13 փետրվար 2020[28] | |||
«Բռնիր ձեռքս» (RJS Remix) (ANIVAR & ADAMYAN) | թվային սինգլ, 15 օգոստոս 2020[29] | ||||
«Բռնիր ձեռքս» (IOHANNES Remix) (ANIVAR & ADAMYAN) | թվային սինգլ, 20 օգոստոս 2020[30] | ||||
«Աղոթք» (ANIVAR & ADAMYAN) | թվային սինգլ, 25 դեկտեմբեր 2020[31] |
Համատեղ սինգլներ
խմբագրելՏարի | Անվանում | Ծանոթագրություններ |
---|---|---|
2019 | «Դու իմ դրախտն ես» (Ragion remix) (NAYMADA feat. ANIVAR & Karen ТУЗ) | թվային սինգլ[32] |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՏարի | Հանդիսակարգ | Անվանական աշխատանք | Արդյունք | Աղբյուր |
---|---|---|---|---|
2020 | Ոսկե գրամաֆոն 2020 | «Սիրելի մարդ» | Հաղթանակ | [9] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Ани Варданян». SRSLY.RU. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
- ↑ 2,0 2,1 «ANIVAR». Русское радио, Москва 105.7. Վերցված է 2021-01=24-ին.
- ↑ 3,0 3,1 «Альбом «Ты ещё вспомнишь - Single» (ANIVAR) в Apple Music». Apple Music. 2017 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ 4,0 4,1 «Альбом «Сердце пополам - Single» (ANIVAR & FAT CAT) в Apple Music». Apple Music. 2017 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ 5,0 5,1 «Альбом «Лето - Single» (ANIVAR) в Apple Music». Apple Music. 2018 թ․ մայիսի 11. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ 6,0 6,1 «Альбом «Украду - Single» (ANIVAR) в Apple Music». Apple Music. 2018 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Популярные блогеры – Катя Адушкина, Никита Морозов и Ани Варданян сняли клип про тарифы «Билайн»». ProReklamu.com (ռուսերեն). 2018 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «ANIVAR, Катя Адушкина и Никита Морозов - ВСЁ МОЁ - Премьера Клипа - YouTube». 2018 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ 9,0 9,1 ««Никто бы не подумал»: Anivar отреагировала на получение престижной премии». Русское радио, Москва 105.7. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
- ↑ 10,0 10,1 «Альбом «Новый рассвет» (ANIVAR) в Apple Music». 2020 թ․ փետրվարի 26. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Anivar объявила о завершении музыкальной карьеры». Русское радио, Москва 105.7. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Երգչուհի Անիվարը թողնում է կարիերան․ հայուհին հայտնել է՝ ինչով է այժմ զբաղվում
- ↑ 13,0 13,1 «Альбом «Высоко - EP» (ANIVAR) в Apple Music». 2020 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 «Anivar». TopHit. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
Треки, чарты:
«Anivar - Держи меня крепче». TopHit — страница трека. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
«Anivar - Обещай». TopHit — страница трека. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
«Anivar - Лето». TopHit — страница трека. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
«Anivar - Украду». TopHit — страница трека. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
«Anivar - Пустота души». TopHit — страница трека. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
«Anivar - Пустота души». TopHit — страница трека. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
«Anivar - Падает звезда». TopHit — страница трека. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
«Anivar - Нечего скрывать». TopHit — страница трека. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
«Anivar - Падает звезда (DJ Antonio Remix)». TopHit. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
«Anivar - Крыльями». TopHit. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
«Anivar - Любимый человек». TopHit. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
«Anivar - Без тебя». TopHit. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին. - ↑ «Альбом «Твоя улыбка - Single» (ANIVAR) в Apple Music». Apple Music. 2017 թ․ փետրվարի 27. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Альбом «Держи меня крепче - Single» (ANIVAR) в Apple Music». Apple Music. 2017 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Альбом «Обещай - Single» (ANIVAR) в Apple Music». Apple Music. 2018 թ․ մարտի 2. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Альбом «Всё Моё - Single» (ANIVAR, Катя Адушкина & Никита Морозов) в Apple Music». Apple Music. 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Альбом «Пустота души - Single» (ANIVAR) в Apple Music». Apple Music. 2018 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Альбом «Падает звезда - Single» (ANIVAR) в Apple Music». Apple Music. 2019 թ․ հունվարի 17. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Альбом «Нечего скрывать - Single» (ANIVAR) в Apple Music». Apple Music. 2019 թ․ մարտի 15. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Альбом «Падает звезда (Dj Antonio Remix) - Single» (ANIVAR) в Apple Music». Apple Music. 2019 թ․ ապրիլի 24. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Альбом «Крыльями - Single» (ANIVAR) в Apple Music». Apple Music. 2019 թ․ մայիսի 17. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Альбом «Лето (Remix) - Single» (ANIVAR) в Apple Music». Apple Music. 2019 թ․ հունիսի 14. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Альбом «Любимый человек - Single» (ANIVAR) в Apple Music». Apple Music. 2019 թ․ հունիսի 18. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Альбом «Без тебя - Single» (ANIVAR) в Apple Music». Apple Music. 2019 թ․ հուլիսի 18. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Альбом «Не молчи - Single» (ANIVAR) в Apple Music». Apple Music. 2019 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Альбом «Руку держи - Single» (ANIVAR & ADAMYAN) в Apple Music». Apple Music. 2020 թ․ փետրվարի 13. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Альбом «Руку держи (RJS Remix) - Single» (ANIVAR & ADAMYAN) в Apple Music». Apple Music. 2020 թ․ փետրվարի 13. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Альбом «Руку держи (IOHANNES Remix) - Single» (ANIVAR & ADAMYAN) в Apple Music». Apple Music. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Альбом «Молитва - Single» (ANIVAR & ADAMYAN) в Apple Music». Apple Music. 2020 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Альбом «Ты мой рай (Ragion remix) [feat. ANIVAR & Karen ТУЗ] - Single» (NAYMADA) в Apple Music». Apple Music. 2019 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.