Լիլիթ Հովհաննիսյան
Լիլիթ Վաչագանի Հովհաննիսյան (դեկտեմբերի 7, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։ Հայտնի է դարձել 2006 թվականին «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանին մասնակցելուց հետո, որտեղ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Իր դեբյուտային «Նրան» կոչվող ստուդիական ալբոմը նա թողարկել է 2011 թվականին։ Թողարկել է բազմաթիվ տեսահոլովակներ, որոնցից մի քանիսը «Յութուբ» վիդեոհոսթինգում հավաքել են միլիոնավոր դիտումներ[1]:Նանուլի հետ նկարահված իր տեսահոլովակի դիտումները հատել են հարյուր միլիոնի շեմը։
Լիլիթ Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1987 (33 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն, փոփ֊ֆոլք և ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կայք | lilithovhannisyan.com |
ԿենսագրությունԽմբագրել
Լիլիթ Հովհաննիսյանը ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 7-ին Երևանում: Մինչև 2002 թվականը սովորել է Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ 2005 թվականին ավարտել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալի բաժինը։ Երգի ասպարեզում`Լիլիթին սպասում էին բազմաթիվ խոչընդոտներ և արգելքներ, սակայն այնուամենայնիվ նա հաղթահարեց դժվարությունները և որոշեց առաջին անգամ մասնակցել մի մեծ մրցույթի՝ «Հայ սուպերսթար» նախագծի 1-ին եթերաշրջանին։ Այս մրցույթում նա գրավեց 4-րդ տեղը։ Այնուհետև Լիլիթը մասնակցեց մեկ այլ մրցույթի, որը կոչվում էր «Ընծա : Այստեղ ֆինալը լիովին տարբերվեց նախորդից։ Երգչուհուն բաժին հասավ «Գրան Պրի»-ն` վաստակելով միայն ամենաբարձր` "7" գնահատականը։ Ավելի ուշ՝ 2011 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժինը[2]:
Անձնական կյանքԽմբագրել
Լիլիթ Հովհաննիսյանը ամուսնացել է 2011 թվականի հունիսի 29-ին։ Նրա ամուսինը երգիչ, երգահան և պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանն է[3]: Վահրամը և Լիլիթը ծանոթացել են «Հայ Սուպերսթար 1» նախագծի շրջանակներում, որին մասնակցում էր Լիլիթ Հովհաննիսյանը, իսկ Վահրամ Պետրոսյանը հանդես էր գալիս որպես դաշնակահար։ Վահրամ Պետրոսյանը և Լիլիթ Հովհաննիսյանը համատեղ ձայնագրել են «Հետ չգաս» դուետը, որի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ։
Առցանց խանութԽմբագրել
2014 թվականից գործում է Լիլիթ Հովհաննիսյանի առցանց խանութը, որտեղ ցուցադրվում և վաճառվում են երգչուհու կողմից նախագծված հագուստների և աքսեսուարների հավաքածուները։ Այն կազմված է Լիլիթի տեսահոլովակներում իր կրած զգեստների ու աքսեսուարների հիման վրա։ Սակայն երգչուհին իր կրած հագուստները առցանց խանութում չի վաճառվում։ Պատվիրատուի համար կարվում է նորը։
Լիլիթ Հովհաննիսյանի մրցանակներըԽմբագրել
- 2007 - «Հայ Սուպերսթար» նախագծի առաջին եթերաշրջանի եզրափակչի մասնակից
- 2008 - «Ընծա» մրցույթի գրան-պրիի հաղթող
- 2008 - Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հաղթող «Տարվա հայտնություն» անվանակարգում
- 2009 - «Նրան» երգը ճանաչվել է որպես «Ամենաներբեռնված երգ»
- 2009 - Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հաղթող «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում
- 2009 - Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հաղթող «Տարվա լավագույն սաունդթրեք» անվանակարգում
- 2010 - «Ամենացանկալի հայուհիները» մրցանակ
- 2011 - «Տարվա լավագույն զուգերգ»` ըստ «ՀայՖանատ» կայքի
- 2012 - «Տարվա լավագույն երգչուհի»` ըստ De Facto ամսագրի
- 2012- 3 մրցանակ Թոփ 10 երաժշտական նախագծի կողմից
- 2012 – Դար-21 TV մրցանակաբաշխության հաղթող «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում
- 2012 - Դար-21 TV մրցանակաբաշխության հաղթող «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում
- 2012 - «Տարվա ամենաքննարկվող ու հայտնի երգչուհի»` ըստ Արգամբլոգի
- 2012 - «Թու-թու-թու» տեսահոլովակը ճանաչվել է որպես «Ապրիլ ամսվա լավագույն տեսահոլովակ»` ըստ Հայկական առաջին հեռուստաալիքի
- 2012 - «Թե աղջիկ լինեիր» տեսահոլովակը ճանաչվել է որպես «Սեպտեմբեր ամսվա լավագույն տեսահոլովակ»` ըստ Հայկական առաջին հեռուստաալիքի
- 2012 - «Ես եմ հորինել» տեսահոլովակը ճանաչվել է որպես «Դեկտեմբեր ամսվա լավագույն տեսահոլովակ»` ըստ Հայկական առաջին հեռուստաալիքի
- 2013 - «Լավագույն տեսահոլովակ» («Ես եմ հորինել»)՝ ըստ Հայկական Զարկերակ մրցանակաբաշխության
- 2013 - «Տարվա լավագույն երգչուհի» ըստ Արմենիա երաժշտական մրցանակաբաշխության
- 2014 - «Տարվա լավագույն երգչուհի» ըստ World Armenian Entertainment երաժշտական մրցանակաբաշխության
- 2014 - Դար-21 TV մրցանակաբաշխության հաղթող «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում
- 2015 - Դար-21 TV մրցանակաբաշխության հաղթող «Լավագույն պարային տեսահոլովակ» («Դե էլ մի») անվանակարգում
- 2015 - Դար-21 TV մրցանակաբաշխության հաղթող «Տարվա լավագույն քավեր» անվանակարգում
2008 թվականին ներկայացրել է հայկական մշակույթը Պրահայի, 2010 թվականի Շանհայի «Էքսպո» փառատոների ժամանակ[3]:
ՍկավառակագրությունԽմբագրել
Ստուդիական ալբոմներԽմբագրել
- «Նրան» (2011)
ՍաունդթրեքերԽմբագրել
- «Սպանված աղավնի» («Սպանված աղավնի», 2009)
- «Շատախոս Անձրև» («Տիգրանի մոլորակը», 2012)
- «Քամի» («Ընտրյալները», 2013)
ՍինգլներԽմբագրել
- «Ոչ ոչ» (2011)
- «Նրան» (2011)
- «Հետ չգաս» (2011)
- «Ինչու եմ քեզ սիրում» (2011)
- «Մայրիկ» (2011)
- «Քոնն եմ դարձել» (2012)
- «Իմ սրտին ասա» (2012)
- «Թու թու թու» (2012)
- «Թե աղջիկ լինեիր» (2012)
- «Ես եմ հորինել» (2012)
- «Քեզ մի օր թողեցի» (2013)
- «Requiem» (2013)
- «Գնչու» (2013)
- «Էլի Լիլիթ» (2013)
- «Էլեգիա» (2013)
- «Քեզ խաբել եմ» (2014)
- «Armenian Girl» (2014)
- «Ինձ չսպանես» (2014)
- «Դե էլ մի» (2014)
- «Իմ տիկնիկն ես» (2015)
- «Մեքսիկական» (2015)
- «Իմ սեր,ատում եմ քեզ» (2015)
- «Երես չթեքես» (2015)
- «Իմ բաժին սերը» (2016)
- «ՀԵՏԴԻՄՈ» (2016)
- «Հին ճանապարհով» (2016)
- «Չկիտես Հոնքերդ» (2017)
- «Ավերել ես» (2017)
- «Balkan Song» (2018)
- «Bulgarian» (2018)
- «Թշնամուս չեմ ցանկանա» (2018)
- «DREAM» (2019)
- «Մեղավորը» (2019)