Միհրան Ծառուկյան
Միհրան Ռոբերտի Ծառուկյան (սեպտեմբերի 22, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փոփ երգիչ, հեռուստադերասան:
Միհրան Ծառուկյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1987 (33 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և երգիչ |
Ամուսին | Արփի Գաբրիելյան |
Երեխաներ | Ռոբերտ Ծառուկյան |
Կենսագրություն և գործունեությունԽմբագրել
Միհրան Ծառուկյանը հայ փոփ երգիչ է, հեռուստադերասան և «Հայ սուպերսթար» նախագծի ֆինալիստ:
1994-2004 թվականներին Ծառուկյանը սովորել է Երևանի թիվ 120 դպրոցում:
1996-2001 թվականներին սովորել է Սպայի տան երգի ստուդիայում[1]:
1996-2004 թվականներին հանդես է եկել «Ստիլ» պարային ակումբում: Մասնակցել է բազմաթիվ սպորտային պարերի մրցույթների և բազմիցս հաղթանակ է տարել Հայաստանի առաջնություններում և մեկ հաղթանակ միջազգային առաջնությունում:
2004-2008 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: 2006 թվականին մասնակցել է «Հայ-Սուպերսթար» նախագծին:
2008-2010 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության Սպայի տան երգի էստրադային համույթում [2]:
3 տարի աշխատել է «Ջիանի» ակումբում որպես երգիչ: 2009 թվականին նկարահանել է առաջին տեսահոլովակը: Ամուսնացած է երգչուհի Արփի Գաբրիելյանի հետ:
ՖիլմերԽմբագրել
2011 - 12թթ. — «Դժվար Ապրուստ» — Գոռ
2014 - 19թթ. — «Ֆուլ Հաուս» — Արսեն
2019թ. — «Ֆեյք Մամա» — Թորգոմ ( Թոմ )
ՏեսահոլովակներԽմբագրել
2011 թ. — «Ասա թե ուր ես»
2012 թ. — «Կփրկեմ»
2012 թ. — «Գոլ»
2013 թ. — «Մի նայիր»
2014 թ. — «Люби меня всегда»
2015 թ. — «Մայրիկ»
2016 թ. — «Սիրտ ունեմ»
2016 թ. — «Տոնիր»
2016 թ. — «Գնա գնա»
2017 թ. — «Հարց չկա»
2017 թ. — «Սիրահարվել եմ»
2018 թ. — «Քո ծնունդը»
2019 թ. — «Հայրս ու աշխարհս»
2020 թ. — «Միամիտ ես»
2020 թ. - «Երազանք»
2020 թ. - <<Հոր օրոր>>
2020 թ. - <<Հերոս տղերք>>
2021 թ. - «Լիալուսին»