Շանթ, հայկական հեռուստաընկերություն։ Հիմնադրվել է Արթուր Եզեկյանի կողմից 1994 թվականին Գյումրիում։ 1995 թվականից հիմնադիր կազմին է միացել նաև Արմեն Մինասը։ Ներկայումս Հայաստանում գործող ոչ պետական հեռուստաընկերություն է, որը հասանելի է նաև այլ երկրներում արբանյակային հեռարձակմամբ։

«Շանթ» հեռուստաընկերություն
Shant TV Armenia logo (2017).svg
Երկիր{{{2}}} Հայաստան
Գյումրի
Վանաձոր
Հեռարձակման գոտի{{{2}}} Հայաստան
Արցախ Արցախ
Եվրամիություն Եվրամիություն
Իրան Իրան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ռուսաստան Ռուսաստան
Հեռարձակման լեզուհայերեն
Հեռարձակման սկսման թվական1994
ՀիմնադիրԱրթուր Եզեկյան, Արմեն Մինաս
Սեփականատեր«Շանթ» ՍՊԸ
Վեբ-կայքhttps://www.shanttv.com/

«Շանթ» հեռուստաալիքը սկսեց արբանյակային հեռարձակում 2008 թվականի դեկտեմբերին։ Այն իր հեռուստադիտողին է առաջարկում բազմաֆորմատ հաղորդումներ՝ լրատվական, ճանաչողական, սպորտային, հումորային, երաժշտական նախագծեր, ժամանցային և քաղաքական բնույթի թոք-շոուներ։ Հեռուստաընկերությունը ներկայացնում է սեփական արտադրության հեռուստասերիալներ։

Ներկայացրել է նաև արտասահմանյան մի շարք հայտնի հեռուստանախագծերի հայկական տարբերակներ, ինչպիսիք են՝ «Ժողովրդական երգիչ», «Ով է ուզում դառնալ միլիոնատեր», «Տասի ուժը», «Թաքնված տաղանդը» և «Իքս ֆակտորը» եւ այլն։

Եթերային հեռարձակման ծածկույթը տարածվում է Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում։

ՊատմությունԽմբագրել

Հեռարձակումն սկսվել է 1994 թվականի հունիսի 21-ին՝ որպես լրատվական ծառայություն և սկզբում հասանելի է եղել միայն Շիրակի մարզում։ Ամբողջ վեց ժամանոց ամենօրյա ծրագրային ցանցով սկսեց հեռարձակվել 1995 թվականի մայիսից։

  • 1995 թվական- Հիմնադրվեց «Շանթ» սեփական շաբաթաթերթը։
  • 1995-1996 թվականներ - Եթերը ժամանակավորապես կոդավորվեց էներգետիկ ճգնաժամի պայմաններում։
  • 1997 թվական - Սկսվեց երգիծական սքեթչների ժողովածուների արտադրությունը, որոնք տարածում գտան աշխարհով մեկ սփռված հայության շրջանում։
  • 1998 թվական- Հիմնադրվեց սեփական ռադիոկայանը՝ «Ռադիո Շանթ»-ը։
  • 2001 թվականի մարտից, ընդլայնելով գործունեությունը, սկսեց կանոնավոր հեռարձակումը Երևանում և մյուս մարզերում։
  • 2003 թվականից սկսեց հեռարձակել «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուն (մինչ այդ հեռուստախաղը հեռարձակվում էր Առաջին Ալիքով
  • 2005 թվականից սկսեց հայկական առաջին հեռուստասերիալի արտադրությունը, որով ըստ էության, դարձավ Հայաստանում սերիալների արտադրության հիմնադիր։
  • 2007 թվականին «Շանթ»-ի ծրագրերը սկսեցին հեռարձակվելով ԱՄՆ-ում։ Համագործակցելով Լոս Անջլեսի «ArTN» հեռուստաընկերության հետ՝ արբանյակային հեռարձակմամբ «Շանթ»-ի ծրագրերը տարածվեցին ողջ Հյուսիսային Ամերիկայով մեկ։
  • 2008 թվական - սկսեց արբանյակային հեռարձակում, որն ընդգրկում է գրեթե ողջ Եվրասիա մայրցամաքը, բացառությամբ Հեռավոր Արևելքը։

Ներկայումս հեռուստատեսությունը հասանելի է Հայաստանի տարածքի զգալի մասում, ինչպես նաև Արցախում։ Նաև հեռարձակվում է համացանցում։ Հայաստանի ամենադիտվող հեռուստաալիքներից է։

«Շանթ Պրեմիում»` նոր HD հեռուստաալիք «Շանթ» հեռուստաընկերությանը ներկայացրեց նոր՝ «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքը, որը հեռարձակվեց  2016թ-ի դեկտեմբերից։

Այժմ գործում է նաև Շանթ Պրեմիում HD ալիքների փաթեթը՝

  • Շանթ Մյուզիք (Shant Music): Երաժշտական ալիք, որտեղ հեռարձկվում է երաժշտություն Arena Life, Hay Superstar, X Factor եւ Shant հեռուստաընկերության այլ երաժշտական ծրագրերի կողմից։
  • Շանթ Սերիալ (Shant Serial): Շանթ հեռուստաալիքը, որտեղ ցուցադրվում են Շանթ հեռուստաընկերության կողմից նկարահանված բոլոր սերիալները
  • Շանթ Նյուս (Shant News): Լրատվական կայք, որտեղ տեղադրված են 24/7 նորություններ Հայաստանի և ամբողջ աշխարհի մասին։
  • Շանթ Պրեմիում ԱՄՆ (Shant Premium USA): Շանթ Պրեմիում հեռուստաալիք, որը նախատեսված է Ամերիկյան հեռուստադիտողների համար։

ԵթերացանկԽմբագրել

Սերիալներ Սիթքոմներ Հաղորդումներ Լրատվություն Արտասահմանյան
Բեկորներ Վումենս Քլաբ Բարի առավոտ,Բուժ ինֆո, Մամայի Եփածը Ուրիշ է Հորիզոն Անծանոթը, Թափկի

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներ, ԾանոթագրություններԽմբագրել