Գուրգեն Դաբաղյան
հայ երգիչ
Գուրգեն Դաբաղյան (մարտի 10, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ժողովրդական երգիչ։ Թողարկել է 3 ձայնա և 4 տեսասկավառակ, նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ։ 2009 թ. բարձրացել է Արարատ լեռան գագաթը։
Գուրգեն Դաբաղյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1988 (36 տարեկան) Երևան Հայկական ԽՍՀ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1994-1998, 2008-այժմ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կարիերա
խմբագրել- 1994 - սկսել է հանդես գալ Սայաթ-Նովայի երգերով
- 1995 - կատարել է առաջին ձայնագրությունը
- 1996 - ԱՄՆ-ում թողարկել է առաջին ձայնասկավառակը՝ «8 տարեկան հրաշք մանուկը հայրենիքեն»
- «Իմ անկախ Հայաստանը 5 տարեկան է» մրցույթում ճանաչվել է հաղթող
- 2000 - ԱՄՆ-ում կայացել է առաջին մենահամերգը, իսկ երկրորդի ժամանակ նրա գլխին դրել են իշխանական ոսկե թագ և այդ օրվանից նրան կոչել «Հայ երգի փոքրիկ իշխան»
- 2005 - ավարտել է Երևանի Հ.Խաչատրյանի անվան թիվ 199 միջնակարգ դպրոցը
- 2005-2010 - սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի խմբավարական բաժնում։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- 1996 - «Գոհար Գասպարյանի անվան» ոսկե մեդալ
- 2003 - «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Ճանապարհ դեպի ապագա» մրցույթում «Տարվա լավագույն ժողովրդական և գուսանական երգերի կատարող»