Արսեն Սաֆարյան
Արսեն Ալբերտի Սաֆարյան (ապրիլի 12, 1977, Ծմակահող, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ։
Արսեն Սաֆարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1977 (45 տարեկան) Ծմակահող, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործունեություն | 1995 թվականից |
ԿենսագրությունԽմբագրել
Արսեն Սաֆարյանը ծնվել է 1977 թվականի ապրիլի 12-ին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում։
1980 թվականին տեղափոխվել է քաղաք Հրազդան։
Դպրոցում սովորելու տարիներին խաղացել է ֆուտբոլ, մականախաղ և հաճախել է քանդակագործության խմբակ։
17 տարեկան հասակում ստացել է սպորտի վարպետի կոչում։
1994-1998թթ սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մարզախաղերի բաժնում։
16 տարեկան հասակում սկսել է նվագել կիթառ և կատարել տարբեր ժանրերի երգեր։
1995 թվականից երգել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային կից «Ամադեուս» երաժշտական կենտրոնում։
1996թ. մասնակցել է Հայաստանի Երգի պետական թատրոնի ամենամյա «Այո» երգի մրցույթին և մինչ 2000թ. սովորել ու աշխատել է թատրոնում։
2000 թվականից սկսել է անհատական գործունեության։ Մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում և արտերկրում, ունեցել է մենահամերգներ Երևանում և Արցախում։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Արսեն Սաֆարյանի երգերի խոսքերի մեծ մասի հեղինաը հենց նրա եղբայրն է Արթուր Սաֆարյանը
Թողարկել է 6 ձայնասկավառակ, նկարահանել է 20-ից ավելի տեսահոլովակ տեսահոլովակ[1]։
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է ունի երկու երեխա։