Լավ երեկո (անգլ.՝ Nice Evening), երեկոյան շոու, որը վարում են հայ երաժիշտներ Արամ MP3-ն և Գարիկ Պապոյանը[1][2]։ Առաջին հաղորդումը հեռարձակվել է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում։ Ներկայումս շոուն հեռարձակվում է ուրբաթ օրերին՝ ժամը 23։ 35-ին։ Այն սովորաբար կազմված է օրվա նորությունների շուրջ հումորային մենախոսություններից, հյուրերի հարցազրույցներից, կատակերգական էսքիզներից և երաժշտական կատարումներից։ Շոուին հյուրընկալվել են Մարկուս Միլլերը, Նիկոլ Փաշինյանը, Հովհաննես Ազոյանը, Հայկ Մարությանը, Սեպուհ Սիմոնյանը, Արտո Թունջբոյաջյանը, Նազենի Հովհաննիսյանը, Ռալֆ Յիրիկյանը և այլ հայտնի անձինք[3]։

Լավ երեկո
Տեսակհեռուստահաղորդում
ԺանրԶրույց-հանդես
ՌեժիսորԱրման Սարգսյան
ԺյուրիԱրամ MP3
Գարիկ Պապոյան
Արտադրող երկիր Հայաստան
Լեզու(ներ)Հայերեն
Ստեղծում
Խմբագիր(ներ)Շահեն Սարդարյան
Վայր(եր)Երևան
ԿինեմատոգրաֆիաԿարեն Ստեփանյան
Տևողություն39-42 րոպե
Հեռարձակում
ԱլիքՀ1
Սկզբնական եթեր2017 թվականի հոկտեմբերի 272019 թվականի դեկտեմբերի 31
IMDbID 7782544

2020 թվականի հունվարին «Tert.am Life»-ին տված հարցազրույցի ժամանակ Արամ MP3-ն տեղեկացրել է հաղորդումը փակելու մասին[4]։

Հաղորդումներ խմբագրել

1-ին հաղորդում խմբագրել

Հաղորդումը հեռարձակվել է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին։ Շոուի հյուրերն էին հայ դերասան և պրոդյուսեր (ներկայիս Երևանի քաղաքապետ) Հայկ Մարությանը և ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանը։

2-րդ հաղորդում խմբագրել

Հաղորդումը եթեր է հեռարձակվել 2017 թվականի նոյեմբերի 3-ին։ Շոուի հյուրերն էին հայ քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը և ամերիկացի ջազային կոմպոզիտոր Մարկուս Միլլերը։

3-րդ հաղորդում խմբագրել

Հաղորդումը եթեր է հեռարձակվել 2017 թվականի նոյեմբերի 10-ին։ Շոուի հյուրերն էին կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը և հայ դերասան Հովհաննես Ազոյանը։

4-րդ հաղորդում խմբագրել

Հաղորդումը եթեր է հեռարձակվել 2017 թվականի նոյեմբերի 17-ին։ Շոուի հյուրերն էին ռուս երգչուհի Ելենա Եսենինան և ամերիկահայ, երգերի հեղինակ Սեբու Սիմոնյանը։

5-րդ հաղորդում խմբագրել

Հաղորդումը եթեր է հեռարձակվել 2017 թվականի նոյեմբերի 24-ին։ Շոուի հյուրերն էին հայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը և հայ-ամերիկյան երգիչ, երգերի հեղինակ Արմեն Մուրադյանը։

6-րդ հաղորդում խմբագրել

Հաղորդումը եթեր է հեռարձակվել 2017 թվականի դեկտեմբերի 1-ին։ Շոուի հյուրերն էին հայ հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը և հայ մենեջեր Ռալֆ Յիրիկյանը։

7-րդ հաղորդում խմբագրել

Հաղորդումը եթեր է հեռարձակվել 2017 թվականի դեկտեմբերի 8-ին։ Շոուի հյուրերն էին հայ երգչուհի-քաղաքական գործիչ Շուշան Պետրոսյանը և աշխարհի նախկին եռակի չեմպիոն Արթուր Աբրահամը։

8-րդ հաղորդում խմբագրել

Հաղորդումը եթեր է հեռարձակվել 2017 թվականի դեկտեմբերի 15-ին։ Շոուի հյուրերն էին հայ գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը և վրացի երգիչ Դաթո Խուջաձեն։

9-րդ հաղորդում խմբագրել

Հաղորդումը եթեր է հեռարձակվել 2017 թվականի դեկտեմբերի 22-ին։ Շոուի հյուրերն էին հայ դերասան Հրանտ Թոխատյանը և ՀՀ պատգամավոր Սեյրան Սարոյանը։

10-րդ հաղորդում խմբագրել

Հաղորդումը եթեր է հեռարձակվել 2018 թվականի հունվարի 3-ին։ Շոուի հյուրերն էին հայ երգչուհի Ալլա Լևոնյանը և հայ երգիչ Սարո Թովմասյանը։

11-րդ հաղորդում խմբագրել

Հաղորդումը եթեր է հեռարձակվել 2018 թվականի հունվարի 7-ին։ Շոուի հյուրերն էին հայ կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը և հայ հաղորդավար, ռեպեր Ֆելիքս Խաչատրյանը։

12-րդ հաղորդում խմբագրել

Հաղորդումը եթեր է հեռարձակվել 2018 թվականի մարտի 24-ին։ Շոուի հյուրերն էին ՀՀ քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը և հայ երգչուհի Սոնան։

13-րդ հաղորդում խմբագրել

Հաղորդումը եթեր է հեռարձակվել 2018 թվականի մարտի 30-ին։ Շոուի հյուրերն էին հայ երգիչ Արա Մարտիրոսյանը և հայ հաղորդավար Արման Մարգարյանը։

14-րդ հաղորդում խմբագրել

Հաղորդումը եթեր է հեռարձակվել 2018 թվականի ապրիլի 13-ին։ Շոուի հյուրերն էին հայ դերասան, մշակույթի վաստակավոր գործիչ, թատերագիր Վահրամ Սահակյանը և Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվան։

15-րդ հաղորդում խմբագրել

Հաղորդումը եթեր է հեռարձակվել 2018 թվականի ապրիլի 20-ին։ Շոուի հյուրերն էին հայ դերասան Սամվել Սարգսյանը և հայ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վիշապին սպանելուց հետո սելֆի պետք է անել. Նիկոլ Փաշինյանը Լավ երեկո հաղորդման հյուր. վիդեո». The Armenian Times. 2017 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. «Արամ MP3-ը և Գարիկ Պապոյանը Հ1–ով նոր հաղորդում կվարեն (ՖՈՏՈ)». NewsArmenia. 2017 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  3. «Լավ երեկո». www.1tv.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  4. «««Լավ երեկո» այլևս չի լինի». Արամ MP3-ն՝ «Լավ երեկոն» փակելու և սպասվող նորության մասին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել