Բացել գլխավոր ցանկը

Էրիկ Կարապետյան (հունիսի 5, 1988(1988-06-05), Թբիլիսի, ԽՍՀՄ), հայ փոփ երգիչ։ 2011 թվականին ներկայացրել է Հայաստանը Նոր Ալիք մրցույթում և գրավել է 5-րդ հորիզոնականը[1]։

Էրիկ Կարապետյան
Erik - May 8, 2018.jpg
Ծնվել էհունիսի 5, 1988 (30 տարեկան)
ԾննդավայրՎրաստան Թբիլիսի, Վրաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
Կրոնքրիստոնյա[փա՞ստ]
Մասնագիտություներգիչ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1988 թ. հունիսի 5-ին, Թբիլիսիում։Թբլիսիում ապրել է եղբոր' Բոկայի և ծնողների' Մարինայի ու Վալերի հետ:2005 թ. ավարտել է Թբիլիսիի Ցաբաձեի անվան թիվ 79 միջնակարգ դպրոցը և երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 2006 թ-ից տեղափոխվել է Երևան։ 2006-11 թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում՝ ավարտելով նաև մագիստրատուրան։ 2006-10 թթ աշխատել է պրոդյուսեր Զարուհի Պետրոսյանի հետ։ 2006 թ. «Ընծա» համահայկական երաժշտական մրցույթ-փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակի։ 2007 թ. «Դիսքավրի» միջազգային երաժշտական մրցույթի ժամանակ դարձել է հաղթող։ 2011 թ. ներկայացրել է Հայաստանը Յուրմալայի «Նոր ալիք» միջազգայն երաժշտական մրցույթ-փառատոնում և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ 2012 թ. Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին։ Թողարկել է 1 ձայնասկավառակ, նկարահանել է 18 տեսահոլովակ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել