Մկրտիչ Արզումանյան

հայ դերասան

Մկրտիչ Ալեքսանի Արզումանյան (օգոստոսի 10, 1976(1976-08-10), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, հումորիստ, շոումեն, սցենարիստ, պրոդյուսեր։ ՀՀ վաստակավոր արտիստ (2017)[Ն 1]:

Մկրտիչ Ալեքսանի Արզումանյան
Ծնվել էօգոստոսի 10, 1976(1976-08-10) (44 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր, կատակերգու, շոումեն և ՈՒՀԱ-ի խաղացող
Ժանրերկատակերգություն
ընտանեկան
արկածային
դրամատիկական
Երեխա(ներ)Սուսաննա Արզումանյան, Ալեքսանդր Արզումանյան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1976 թվականի օգոստոսի 10-ին Գյումրի (նախկինում Լենինական) քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ աղջիկ, տղա։

Սովորել է Գյումրու Կրուպսկայայի անվան թիվ 23 ռուսական դպրոցում, այնուհետև երկրաշարժից հետո տեղափոխվել է թիվ 14 դպրոց։ Ունի ռուսական կրթություն։ 1993 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Գյումրու մասնաճյուղ)։ Համալսարանում սովորելու տարիներին՝ երրորդ կուրսից ընդգրկվել է ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի ՈՒՀԱ թիմում, որից հետո էլ ձևավորվել է «Նոր ալիք» ՈւՀԱ-ի խումբը։ Թիմերի լավագույն խաղացողների հիման վրա կազմավորվեց «Армянский проект» ՈՒՀԱ-ի թիմը՝ Հայաստանի ՈՒՀԱ-ի հավաքականը։ Աշխատել է որպես դերասան, հեռուստահաղորդավար, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր։

ՖիլմագրությունԽմբագրել

Նկարահանվել է 10-ից ավելի ֆիլմերում և հեռուստանախագծերում։ Հեռուստատեսային առաջին հաղորդումը, որում նկարահանվել է, եղել է «Շարմ» ընկերության «220 վոլտ» հումորային նախագիծը, որին հաջորդել է «Մութ Պատմություն» նախագիծը։ 2003 թվականից սկսել է նկարահանվել «Կարգին հաղորդում» հումորային նախագծում, որին հաջորդել է «Կարգին սերիալ»-ը, որտեղ մարմնավորել է Ադիկի կերպարը։ Այն տևել է 6 եթերաշրջան։ 2013 թվականից սկսել է նկարահանվել «Տնփեսա» սիթքոմում այն տևել է 4 եթերաշրջան։ 2017 թվականին նկարահանվել է «Ֆուլ Հաուս» սիթքոմի 7-րդ եթերաշրջանում: Առաջին ֆիլմը, որտեղ նկարահանվել է «Մեր բակը»-ն է։ Մյուս ֆիլմերից են «Մեր բակը 2», «Ալաբալանիցա», «Քայլ ձիով», «Հյուսիս-հարավ», «Дед 005», «Փախի՛ր կամ ամուսնացի՛ր»[2] և այլն: Նկարահանվել է նաև «Վայլուր», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ» նախագծերում:

ՖիլմերԽմբագրել

Թիվ Անուն Դեր Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ Պրոդյուսեր
2020 «Olympics» Մոլատոր Վարազդատ Կատակերգություն Դավիթ Սահակյանց,Հայկ Սահակյանց Արտաշես Ալեքսանյան,Հրանտ Թոխատյան,Ջուլիետա Ստեփանյան, Վիգեն Ստեփանյան, Նարեկ Դուրյան, Լևոն Հարությունյան
2018 «Գործակալ 044» Գործակալ Հենզել Բրուտենց Կատակերգություն Հայկ Կբեյան Հայկ Սարգսյան, Մարիամ Ադամյան, Արմեն Մարգարյան, Մարիամ Դավթյան, Մակար Գալստյան, Լեռնիկ Հարությունյան Տիգրան Համբարձումյան
2017 «Բրավո վիրտուազ» Կատակերգություն Սամվել Դադևոսյան, Արման Նավասարդյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Նարինե Գրիգորյան Լևոն Մինասյան
2016 «11:44» Կատակերգություն
2016 «Փախի՛ր կամ ամուսնացի՛ր» Աղասիկ, Արշավիր Խոջոյան, Կատակերգություն, Արկածային Հայկ Կբեյան Իվետա Մուկուչյան Մկրտիչ Արզումանյան, Տիգրան Համբարձումյան
2015 «Հյուսիս-հարավ» Լամբերտ Խաչատուրովիչ Կինոկատակերգություն Դավիթ Բաբախանյան Սոս Ջանիբեկյան, Դավիթ Թովմասյան, Միքայել Աբրահամյան, Հայկ Մարգարյան, Դիանա Մալենկո, Սոնա Շահգելդյան, Մարջան Ավետիսյան, Էվա Խաչատրյան Կարեն Ղազարյան, Արման Միտոյան
2013 «Քայլ ձիով» Ֆելիքս Բալայան Կատակերգություն, արկածային Գոռ Կիրակոսյան Հովհաննես Ազոյան, Ասելա Սագատովա, Սոս Ջանիբեկյան, Լևոն Հարությունյան, Թամարա Պետրոսյան Կարեն Ղազարյան, Արմեն Համբարձումյան
2013 Պապ 005 Ահարոն Շուլց Կատակերգություն, Դետեկտիվ Մհեր Մկրտչյան Սերգեյ Շակուրով, Վախթանգ Կիկաբաձե, Հրանտ Թոխատյան Արկադի Գրիգորյան, Արմեն Մեդվեդեվ,
2011 «Ալաբալանիցա» Ցոլակ Կարպիչ Կատակերգություն Վահագն Խաչատրյան, Արման Մարության Հայկ Մարության, Նազենի Հովհաննիսյան, Լևոն Հարությունյան, Հասմիկ Ղարիբյան Մկրտիչ Արզումանյան, Հայկ Մարության
2009 «Նոր Տարվա Կինո» Միլիտոնյան Կատակերգություն, Երաժշտական Էդգար Բաղդասարյան Հովհաննես Ազոյան, Ջուլիետա Ստեփանյան, Վիգեն Ստեփանյան, Հասմիկ Կարապետյան, Արմեն Պետրոսյան, Ֆորշ Վահագն Սարգսյան, Բագրատ Սարգսյան
2000 Բանդա Ոսկան Կատակերգություն Վահե Խաչատրյան Հայկ Մարության, Հայկ Խաչատրյան, Հրանտ Թոխատյան, Արամո, Մարկ Սաղաթելյան Ռաֆայել Հովհաննիսյան
1998 «Մեր բակը 2» Մկո Կատակերգություն, Մյուզիքլ, Միքայել Դովլաթյան Հրանտ Թոխատյան, Աշոտ Ղազարյան, Արմեն Խոստիկյան Ռուբեն Ջաղինյան, Գրիգոր Նազարյան, Արկադի Տեր-Զաքարյան
1997 «Մեր բակը» Մկո Կատակերգություն, Մյուզիքլ Միքայել Դովլաթյան Հրանտ Թոխատյան,Աշոտ Ղազարյան,Արմեն Խոստիկյան,Արամ Ասատրյան Ռուբեն Ջաղինյան, Գրիգոր Նազարյան
1996 220 վոլտ Տարբեր դերեր Կատակերգություն Մարկ Սաղաթելյան, Հայկ Մարության Ռուբեն Ջաղինյան

ՄուլտֆիլմերԽմբագրել

Թիվ Անուն Դեր ժանր Ռեժիսոր Խաղընկերներ Պրոդյուսեր
2002 Yellow SubmarYAN / Армянская жёлтая подводная лодка Տարբեր կերպարներ մուլտֆիլմ Դավիթ Սահակյանց Հայկ Մարության, Հովհաննես Ազոյան, Մարկ Սաղաթելյան, Արսեն Դանիելյան Շարմ Հոլդինգ
2007 Կարգին Մուլտեր Տարբեր կերպարներ մուլտֆիլմ Դավիթ Սահակյանց Հայկ Մարության, Հասմիկ Ղարիբյան, Հովհաննես Ազոյան Մկրտիչ Արզումանյան, Հայկ Մարության, Կարեն Կարապետյան, Դավիթ Բաբախանյան
2014 «Անահիտ» մուլտֆիլմ Անդոկ (հնչյունավորում) մուլտֆիլմ, ընտանեկան, արկածային Դավիթ Սահակյանց Նազենի Հովհաննիսյան, Ռաֆայել Քոթանջյան, Հրանտ Թոխատյան, Շուշան Պետրոսյան Ռուբեն Ջաղինյան

ՀեռուստանախագծերԽմբագրել

Թիվ Անուն Դեր Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ Պրոդյուսեր
2020 Փափուկ խաղալիք Աբո Կատակերգություն Հարություն Խալաֆյան Անուշիկ Առաքելյան, Իլոնա Մկրտչյան, Էրիկ Մխիթարյան Դավիթ Բաբախանյան
2020 Գոշա Գոշա Կատակերգություն Սարգիս Մնոյան
2020 Պատվի համար[3] Մերուժան Դրամա Հրաչ Քեշիշյան Ալեքսանդր Խաչատրյան, Աննա Էլբակյան, Սոս Ջանիբեկյան, Մանե Մխոյան, Ներսես Ավետիսյան, Նարինե Պետրոսյան, Անահիտ Կիրակոսյան, Ռաֆայել Քոթանջյան, Ջուլիետա Ստեփանյան Արման Միտոյան
2019 Ֆեյք մամա Վրեժ Կատակերգություն Հարություն Խալաֆյան Միհրան Ծառուկյան, Արփի Գաբրիելյան, Արթուր Հարությունյան Դավիթ Բաբախանյան
2019 Մեծից փոքր Ռոման (Ալեքս) Կատակերգություն Հարություն Խալաֆյան Ալեքսանդր Արզումանյան, Աննա Դովլաթյան, Աննա Մանուչարյան, Գևորգ Բունիաթյան, Անահիտ Հակոբյան, Արմեն Չամիչյան, Մերի Հակոբյան Դավիթ Բաբախանյան
2019 Քաոս Սմբատ Դրամա Հայկ Կբեյան Սոս Ջանիբեկյան, Աննա Եգոյան, Խորեն Լևոնյան, Ռաֆայել Քոթանջյան, Շաքե Թուխմանյան, Էմմա Մանուկյան Արման Միտոյան
2017 Ֆուլ հաուս (սիթքոմ) Իշխան Կատակերգություն Կարեն Ամյան Միհրան Ծառուկյան, Արփի Գաբրիելյան, Գոռ Հակոբյան, Անի Երանյան, Գրիգոր Դանիելյան, Մարջան Ավետիսյան, Արմեն Պետրոսյան, Գարիկ Սեփխանյան, Քրիստինե Եղոյան, Մոսո Կարապետյան, Էլեն Ասատրյան, Գոշ Հակոբյան Արմեն Պետրոսյան
2016 Ռեստարտ 2020 Անդրանիկ Կատակերգություն Հարություն Շատյան Տիգրան Գյուլումյան, Աննա Գրիգորյան, Լուիզա Ներսիսյան,Հասմիկ Բաբայան,Լևոն Հովհաննիսյան Ռուբեն Արամյան
2014 Տնփեսա Կորյուն Անուշավանիչ, Անուշավան Կորյունիչ Կատակերգություն Հարություն Խալաֆյան Հովհաննես Ազոյան, Շուշաննա Թովմասյան, Ալինա Մարտիրոսյան, Նաիրա Շահիրյան Դավիթ Բաբախանյան
2010 «Կարգին սերիալ» Արկադի Կարագյոզյան (Ադիկ) Կատակերգություն Արման Մարության Հայկ Մարության, Հասմիկ Ղարիբյան, Անժելա Սարգսյան Մկտիչ Արզումանյան, Հայկ Մարության, Վահագն Սարգսյան
2002 «Կարգին հաղորդում» Տարբեր կերպարներ Կատակերգություն Արման Մարության Հայկ Մարության, Հասմիկ Ղարիբյան, Աշոտ Մելոյան, Արմինե Պողոսյան Մկրտիչ Արզումանյան, Հայկ Մարության

Թատերական ներկայացումներԽմբագրել

Թիվ Անուն Դեր Խաղընկերներ
2002 Իմ մեղքը (Մեա Կուլպա) Պատգամավոր Հրանտ Թոխատյան, Սամսոն Ստեփանյան, Լևոն Հարությունյան
2007 7.5 Տարբեր կերպարներ Հայկ Մարության, Հովհաննես Ազոյան, Արմեն Պետրոսյան, Գրիգոր Գասպարյան, Արմեն Վարդանյան, Արտյոմ Մարկոսյան, Ռաֆայել Ղազանչյան, Հասմիկ Ղարիբյան
2008 7.5 երկրորդ Տարբեր կերպարներ Հայկ Մարության, Հովհաննես Ազոյան, Արմեն Պետրոսյան, Գրիգոր Գասպարյան, Արմեն Վարդանյան, Արտյոմ Մարկոսյան, Ռաֆայել Ղազանչյան
2011 No Comment[4] Տարբեր կերպարներ Հայկ Մարության, Հովհաննես Ազոյան
2016 Պլյուս-Մինուս[5] Տարբեր կերպարներ Հովհաննես Ազոյան, Էվա Խաչատրյան
2018 Հյուսիսային Պողոտայի Բանտարկյալը[6] Ռոբ Սաթենիկ Հախնազարյան, Նաիրա Շահիրյան, Մարգարիտ Շահվալադյան, Ռոբերտ Հակոբյան
2019 Save միլիոն[7] Մամիկոն Լևոն Հարությունյան, Սերգեյ Գրիգորյան, Էվա Խաչատրյան,Վիկտորյա Սահակյան, Սաթենիկ Հազարյան

ՍցենարիստԽմբագրել

Թիվ Ֆիլմի անունը
2010 Կարգին Սերիալ
2003 Կարգին հաղորդում

Երաժշտական նախագծերԽմբագրել

Թիվ Նախագիծ Երգի Անվանում Արտիստ
2016 Փախիր կամ ամուսնացիր ֆիլմի սաունդթրեք[8] «Դու հանելուկ ես» Իվետա Մուկուչյան
2017 Ի աջակցություն մանկական քաղցկեղի դեմ պայքարող երեխաների[9] «Դե ժպտա» Իվետա Մուկուչյան, Էրիկ Կարապետյան, Միհրան Ծառուկյան, Քրիստինե Պեպելյան, Արամ MP3, Անահիտ Շահբազյան, Ռոլանդ Գասպարյան,Յանա Հովհաննիսյան
2017 Մկո Սոնա զուգերգ «Տաշի Շոուի» շրջանակներում[10] «У любви свои причины» Սոնա

ՆշումներԽմբագրել

  1. 2018 թվականին հրաժարվել է կոչումից՝ ի սատարումն բողոքի երթերի մասնակիցների[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Դերասան Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է վաստակավոր արտիստի կոչումից» (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից -ին։ Վերցված է 2018-04-24 
  2. Մկրտիչ Արզումանյանի մասին avproduction.am կայքում
  3. https://www.tert.am/life/am/news/2020/01/27/patvi-hamar/63117
  4. https://bravo.am/news/%C2%ABno-comment%C2%BB
  5. http://www.el.am/plus-minus/
  6. https://www.aysor.am/am/news/2018/09/03/%D5%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%BD%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A2%D5%B6%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B5%D5%A1%D5%AC%D5%A8/1459618
  7. https://style.news.am/arm/news/63663/ashot-sharmazanovichy-nra-pastabann-u-qaxaqakan-tsanot-iravitchakner-save-milion-nerkayacman-premieran-ev-haytni-hyurery-foto-video.html
  8. https://bravo.am/videos/%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%AB%D5%B9-%D4%B1%D6%80%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A5%D6%82-%D4%BB%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1-%D5%84%D5%B8%D6%82%D5%AF%D5%B8%D6%82%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6---%C2%AB%D4%B4%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%AF-%D5%A5%D5%BD%C2%BB
  9. https://www.tert.am/life/am/news/2017/06/26/dejpta/40549
  10. https://www.tert.am/life/am/news/2017/10/03/sona-mko/45338

Սոցիալական կայքերԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ՏեսագրություններԽմբագրել