Գարիկ Մարտիրոսյան
հայ ստենդ ափ երգիծաբան, հեռուստահաղորդավար, շոումեն, կատակերգու, դերասան
Գարիկ Յուրիի Մարտիրոսյան[2] (փետրվարի 13, 1974 կամ փետրվարի 14, 1974[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ հայ հումորիստ և հաղորդավար։ Ներկայումս բնակվում է Ռուսաստանում և աշխատում է ՏՆՏ հեռուստաալիքում։
Գարիկ Մարտիրոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 13, 1974 (47 տարեկան) կամ փետրվարի 14, 1974[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | կատակերգու, շոումեն, հեռուստահաղորդավար, ստենդ ափ երգիծաբան, դերասան, նյարդաբան, հոգեթերապևտ, հաղորդավար, պրոդյուսեր, երգիծաբան և ՈՒՀԱ-ի խաղացող |
Կայք | garik-martirosyan.ru |
Garik Martirosyan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Գարիկ Մարտիրոսյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը և ստացել նյարդաբան-թերապևտի որակավորում։ Երեք տարի աշխատել է մասնագիտությամբ։ 1993-2002 թվականներին խաղացել է «Նոր հայեր» ՈւՀԱ թիմում, 1997 թվականից հանդիսացել է թիմի կապիտանը։ «Բարի երեկո» հաղորդման շրջանակներում աշխատել է Իգոր Ուգոլնիկովի հետ։ Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում։
ԸնտանիքԽմբագրել
- Պապիկը՝ Միքայել Մարտիրոսյանը (1911) եղել է մաթեմատիկայի ուսուցիչ, հետագայում դպրոցի տնօրեն։
- Արուս տատիկ (1924)
- Հայրը՝ Յուրի Մարտիրոսյանը (16.04.1942) - ինժեներ-մեխանիկ,
- Պապիկը՝ Սուրեն Նիկոլայի (1919) եղել է ԽՍՀՄ առևտրի փոխնախարար
- Ռոզա տատիկ (21.01.1921)
- Մայրը՝ Ժասմին Սուրենի (15.04.1950) - բժիշկ-գինեկոլոգ, գիտությունների դոկտոր
- Փոքր եղբայրը՝ Լևոն Մարտիրոսյանը (ծնվ. 19 փետրվարի 1976) ղեկավարել է Միացյալ ազատական ազգային կուսակցությունը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, կինը Նանեն, երկու երեխաներ՝ Մարկոն և Ռուբենը[3][4][5][6]
- Մայրը՝ Ժասմին Սուրենի (15.04.1950) - բժիշկ-գինեկոլոգ, գիտությունների դոկտոր
ՖիլմագրությունԽմբագրել
- 2005 - Մեր բակը 3 - Սատանա (Էպիզոդիկ դեր)
- 2008 - Նաշա ռաշա - Օպերատոր Ռուդիկ
- 2009 - Ունիվեր - ինքը
- 2010 - Նաշա ռաշա` ճակատագրի ձուն - ձեռնարկության տնօրեն - ինքը
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Эфир программы «Прожекторперисхилтон» от 13 декабря 2008 г., см. на 2:30
- ↑ «Гарик Мартиросян: юмор - и никакого бизнеса»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-05-ին։ Վերցված է 2011-08-22
- ↑ «MIAK - руководители партии»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-19-ին։ Վերցված է 2011-08-22
- ↑ «Гарик Мартиросян на Comedy Files»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-22-ին։ Վերցված է 2011-08-22
- ↑ Московский комсомолец // Гарик Мартиросян: «У нас в семье все шутят, даже моя пятилетняя дочь»
ՀղումներԽմբագրել
Գարիկ Մարտիրոսյան Վիքիպահեստում |