Սոնա Ռուբենյան

հայ երգիչ

Սոնա Հակոբի Ռուբենյան (դեկտեմբերի 14, 1993(1993-12-14), Երևան, Հայաստան), հայ երգչուհի, երգահան։ Հայտնի է դարձել Շանթ հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանում հաղթելուց հետո։ 2014 թվականի հուլիսի 22-27-ը ներկայացրել է Հայաստանը «Նոր Ալիք 2014» երգի մրցույթում[1][2]։

Սոնա Ռուբենյան
Ծնվել էդեկտեմբերի 14, 1993(1993-12-14) (30 տարեկան)
Երևան, Հայաստան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԺանրերՓոփ, ժողովրդական, ռոմանս
ՄասնագիտությունԵրգչուհի-երգահան
ԳործիքներՎոկալ, դաշնամուր
Գործունեություն2001-ներկա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն

խմբագրել

Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակներում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում (1999), որտեղ ուսանել է Վարդուհի Վարդանյանի մոտ։ 2000 թվականին նա ընդունվել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց, իսկ 2001 թվականին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրային բաժին։ 2010 թվականին ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-դաշնամուրային բաժին, սովորել է Մարտին Վարդազարյանի դասարանում։

Կարիերա

խմբագրել

2012 թվականին Սոնա Ռուբենյանը, մասնակցելով «Շանթ»-ի «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանին, դառնում է մրցույթի հաղթող։ Սոնան նաև հեղինակել է մի շարք երգերի երաժշտություններ`Ժամանակն է, Նոր տարվա նվեր, Իրական պատրանք, Արցախ, Երևան և այլն։ 2017 թվականից դերասան, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է «Գարիկ Սոնա» խումբը, որի շրջանակներում ներկայացրել է հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով։ Խմբում երգչուհին նաև նվագում է ստեղնաշարային գործիքի վրա։ 2017 թվականին Գարիկն ու Սոնան Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Երգ Երգոց» հաղորդման շրջանակներում ներկայացրել են Էդգար Էլբակյան կրտսերի «Լուսին» երգը, որը 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի՝ որպես «Տարվա հիթ»։

Նախագծի ընթացքում նա կատարել է հետևյալ երգերը․

Ելույթներ Երգ(եր)
1-ին գալա «Love Song»
2-րդ գալա «Beautiful»
3-րդ գալա «Դու հեռացար»
4-րդ գալա «Oh mother»
5-րդ գալա «When Love Takes Over»
6-րդ գալա Շերամ - «Շորորա»
7-րդ գալա «Երազ իմ երկիր»
«Աստղազարդ նկար»
8-րդ գալա «Ձյուն»
«Սիրո երկու թևեր» (Սրբուհի Սարգսյանի հետ)
9-րդ գալա «Երգ կարոտի»
«Նարե յար» և «Քեզ հետ եմ ես» (Արմեն Դավթյանի հետ)
10-րդ գալա «Կիլիկիա»
«Հորդ անձրև» և «Я тебе не верю» (Անդրե Հովնանյանի հետ)
11-րդ գալա «Կորուստ, թե գանձ»
«Դու հեռացար»
«Երազանքները կատարվում են»
12-րդ գալա «Piu che puoi» (Երվանդ Մաթևոսյանի հետ)

Հաղթանակից հետո 2013 թվականին Սոնան մասնակցել է «Շանթ» հեռուստատեսության «Պրեմիերա» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանին և իր «Աշնան սերենադ» երգով դարձել մրցույթի հաղթող։ Նույն թվականին նա մասնակցել է «Դուետ» նախագծի 1-ին եթերաշրջանին և գրավել է 2-րդ հորիզոնականը՝ «Պարի՛ր, թե կարող ես» նախագծի հաղթող Հովհաննես Սարգսյանի հետ։ Աշխատել է նաև «Առավոտը Շանթում» հեռուստանախագծում որպես հաղորդավար 2013 թվականին համերգային ծրագրով մեկնել է ԱՄՆ։

«Նոր Ալիք»

խմբագրել

2014 թվականի ապրիլի 18-ին Մոսկվայում կայացած նախընտրական փուլում պարզ դարձավ, որ Հայաստանը Նոր Ալիք 2014-ին ներկայացնելու է Սոնա Ռուբենյանը[3]։

Մրցութային առաջին օրը՝ հուլիսի 23-ին, Սոնան կատարել է Մայլի Սայրուսի «Wrecking Ball» երգը։ Երկրորդ օրը՝ հուլիսի 24-ին, Մհերի հետ երգել է «Հայաստան» երգը։ Մրցութային վերջին օրը՝ հուլիսի 26-ին, Սոնան կատարել է Ազատ և Մանե Հակոբյանների «Կարոտ» ստեղծագործությունը[4]։ Ռուսական woman.ru կայքը անցկացրել է մրցույթ «Նոր Ալիք 2014»-ի մասնակիցների միջև, ուր Սոնան առաջատարն էր մոտ 18000 քվեով, իսկ երկրորդ տեղում Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտորյա Պետրիկն էր մոտ 11000 ձայնով[5]։

Երգ Իգոր Կրուտոյ Իգոր Նիկոլաև Լայմա Վայկուլե Լեոնիդ Ագուտին Վալերի Մելաձե Կոնստանտին Մելաձե Ֆիլիպ Կիրկորով Ընդհանուր
Wrecking Ball 10 10 10 9 10 9 9 67
«Հայաստան» դուետ Մհերի հետ 11 10 11 11 11 11 11 76
«Կարոտ» 11 11 11 11 11 11 11 77

Սոնան մրցույթում գրավեց 6-րդ հորիզոնականը՝ ստանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը[6][7]։

2014 թվականին «Շանթ» հեռուստաընկերության անձնակազմի հետ Սոնան կրկին համերգային ծրագրով մեկնում է ԱՄՆ և սեպտեմբերի 29-ին ներկայանում «Փասադենա Սիվիք» համերգասրահում։ Հայաստանում ներկայանում է «Սիրո Կամուրջ» մյուզիքլի շրջանակներում, այնուհետև 2014-ի հոկտեմբերի 22-ին տեղի է ունենում «Wait» երգի տեսահոլովակի պրեմիերան, որտեղ երգչուհին ներկայանում է The Beautified Project խմբի հետ։ Իր ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին առաջին անգամ համերգային ծրագրով ներկայանում է Կրեմլում։ Իսկ դեկտեմբերի 24-ին տեղի է ունենում Սոնայի առաջին տեսահոլովակի պրեմիերան։ Տեսահոլովակը կոչվում է «Նոր տարվա նվեր»։

2015 թվական

խմբագրել

Ապրիլի 20-ին տեղի է ունենում «Ժամանակն է» երգի տեսահոլովակի պրեմիերան, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Հունիսի 15-ին տեղի ունեցավ «Աշնան սերենադ» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Հուլիսի 24-ին տեղի ունեցավ Սոնայի «Աղքատ թե հարուստ» երգի պրեմիերան (երաժշտություն՝ Արսեն Գրիգորյան, խոսք՝ Ավետ Բարսեղյան)։

Դեկտեմբերի 13-ին «Ժողովրդական երգ. նոր սկիզբ» խորագրով համերգ տեղի ունեցավ Երևանում՝ Ա. Խաչատրյան համերգասրահում։

Սկավառակագրություն

խմբագրել

Սինգլներ

խմբագրել

Գարիկ Սոնա

խմբագրել
  • Լուսին (2017)
  • Բալենի (2018)
  • Էսօր ուրբաթ է (2019)
  • Հմայակ (2019)
  • Գարուն ա (2020)
  • Մայրո (2020)
  • Սարի աղջիկ (2020)
  • Բինգյոլ (2021)
  • Ղափամա (2021)
  • Կաքավիկ (2021)
  • Լորկե (2021)
  • Մութը ընկել ա (2021)
  • Քամին զանա (2021)
  • Շիրխանի պար (2021)
  • Սրտիդ բանալի (2021)
  • Դատարկ (2022)
  • Մաշինեն (2022)
  • Wake Up հարսներ (2022)
  • Օվ սիրուն սիրուն (2023)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Նոր Ալիքում Հայաստանը կներկայացնի Սոնան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  2. ««Նոր ալիք» մրցույթում Հայաստանը կներկայացնի Սոնա Ռուբենյանը».
  3. Սոնան կներկայացնի Հայաստանը, նշում է style.news.am
  4. Սոնան մարտական է տրամադրված
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  6. http://newwavestars.eu/vote/ Արխիվացված 2014-07-28 Wayback Machine Սոնան արժանացել է Հանդիսատեսի համակրանքին
  7. «Սոնա Ռուբենյանն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի».