Աշոցքի սարահարթ, Աղբաաբայի սարահարթ, Ամասիայի սարահարթ, Ղուկասյանի սարահարթ, բարձրադիր բլրավոր հարթավայր Հայաստանի հյուսիսարևմտյան հատվածում, Կարսի սարահարթի հյուսիս-արևելյան հարվածը։ Գտնվում է 1900-2100 մ բարձրության վրա՝ Եղնախաղի, Չըլդրի, Ջավախքի և Շիրակի լեռնաշղթաների միջև։ Կազմված է արտավիժած հրաբխային բազալտային լավաներից՝ ծածկված ցամաքային նստվածքներով։ Լավային բլուրների ու թմբերի միջև առանձնանում են Վերին Ախուրյանի, Ղազանչիի, Վարդաղբյուրի և այլ հարթ տեղամասեր։ Կան մկնդեղի (ռեալգար, աուրիպիգմենտ) երևակումներ, քրոմիտ պարունակող գերհիմքային ապարներ, թերթաքարեր (Բանդիվան գյուղի մոտ՝ 150 մլն տ), տորֆ (Աշոցք գյուղի մոտ՝ 3 մլն մ³)։ Կլիման ցամաքային և խստաշունչ է։ Պաղակնում հունվարի միջին ջերմաստիճանր Եթերաշրջան 12 °C է, նվազագույնը՝ -46 °C (ամենացածրը Հայաստանում), հուլիսին +14 °C ձյունածածկը՝ 0,5 մ, տարեկան տեղումները՝ 550-600 մմ։ Հարուստ է ստորերկրյա ջրերով ու աղբյուրներով։ Գետերը հորդանում են գարնանը։ Խոշոր գետը Ախուրյանն է։ Տարածված են լվացված սևահողերը և լեռնամարգագետնային հողերը։ Բուսականությունը՝ խոտային (մինչև 1 մ), մարգագետնատափաստանային։ Բնորոշ են հացազգիները՝ սիզախոտ, դաշտավլուկ, շյուղախոտ։ Արփիի լճափի տորֆակալած հողերում տարածված են եղեգնաթավուտներ, բոշխային ճահճուտներ և մարգագետին]]ներ։ Կերային հարուստ բազայի վրա զարգանում է անասնապահությունը։ Մշակում են հացահատիկային բույսեր, հեռանկարային են ձկնատնտեսությունը, լեռնակլիմայական առողջավայրերի և մերձլճակային հանգստի գոտու ստեղծումը։ Լանդշաֆտը՝ լեռնատափաստանային և լեռնամարգագետնային։ Աշոցքի սարահարթում են գտնվում՝ Արփի լիճը և Ախուրյան գետի վերին հոսանքը։ Աշոցքի սարահարթում առկան են ստորերկրյա ջրերի պաշարներ[1][2][3]։