Անտոն Ռաֆայել Մենգս (գերմ.՝ Anton Raphael Mengs. մարտի 22, 1728(1728-03-22)[1][2][3] կամ մարտի 12, 1728(1728-03-12)[4][5], Ուստի նադ Լաբեմ, Ուստի նադ Լաբեմի շրջան, Չեխիա[5] - հունիսի 29, 1779(1779-06-29)[1][6][7][…], Հռոմ, Պապական մարզ[8][10]), գերմանացի նկարիչ, ում ստեղծագործական կյանքն առավել ակտիվ դարձավ Դրեզդենում, Հռոմում և Մադրիդում։ 18-րդ դարի Ռոկոկո ժամանակաշրջանի ստեղծագործող, ով դարձավ Նեոդասական նկարչության նախորդողը։

Անտոն Ռաֆայել Մենգս
Ծնվել էմարտի 22, 1728(1728-03-22)[1][2][3] կամ մարտի 12, 1728(1728-03-12)[4][5]
ԾննդավայրՈւստի նադ Լաբեմ, Ուստի նադ Լաբեմի շրջան, Չեխիա[5]
Վախճանվել էհունիսի 29, 1779(1779-06-29)[1][6][7][…] (51 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[8]
ՔաղաքացիությունԳերմանիա
Մասնագիտություննկարիչ և արվեստագետ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[9]
Ուշագրավ աշխատանքներFrançois, Baron de Halleberg?, Portrait of Isabel Parreño y Arce, Marquesa de Llano? և Portrait of Julie Carlotty Mengsové?
ՄեկենասներJosé Nicolás de Azara?
ԱշակերտներՋովանի Բատիստա Կազանովա, Gregorio Ferro?, Պեդր Ալս, Alejandro de la Cruz?, Francisco Agustín y Grande? և Mariano Salvador Maella?
Պարգևներ
Ոսկե խթանի պարգև
Պաշտոնպալատական նկարիչ
ՀայրIsmael Israel Mengs?
ԶավակներAnna Maria Mengs?
 Anton Raphael Mengs Վիքիպահեստում

Վաղ կյանք

խմբագրել

Մենգսը ծնվել է 1728 թվականին, Բոհեմիայի թագավորության Ուստի նադ Լաբեմում (գերմ․ Աուսիգ)։ Նա դանիացի նկարիչ Իսմայիլ Մենգսի որդին էր, ով հիմնադրվեց Դրեզդենում։ Նրա ավագ և կրտսեր քույրեր՝ Թերեզա Մարոնը և Յուլիան նույնպես նկարիչներ էին։

Նրա և Թերեզայի Բոհեմիայում ծնվելը զուտ զուգադիպություն էր։ Նրանց մայրն ամուսնացած չէր իրենց հոր հետ։ Իսմայիլը երկար տարիների սիրային հարաբերությունների մեջ էր իր տնային տնտեսուհի՝ Շառլոտ Բորմանի հետ։ Այս փաստը թաքցնելու նրանց ջանքերին հակառակ ծնվեցին արտաամուսական երկու երեխաները։ Իսմայիլը «արձակուրդի» պատրվակով Շառլոտին տեղափոխեց մոտակա ավելի մեծ՝ Ուստի նադ Լաբեմ քաղաքը, որը գտնվում էր Էլբա գետի հոսանքին հակառակ 90կմ դեպի վեր։ Անտոնի ծնվելուց մի քանի շաբաթ անց, Իսմայիլ Մենգսը երեխային և նրա մորը տեղափոխեց Դրեզդեն։ Այնտեղ նրանք ապրեցին 13 տարի[11]։

1741 թվականին Իսմայիլն իր ընտանիքը Դրեզդենից տեղափոխեց Հռոմ։

Պատանեկություն և մահ

խմբագրել

1749 թվականին, Անտոն Ռաֆայել Մենգսը նշանակվեց Սաքսոնիայի թագավորության կառավարիչ՝ Օգոստոս III-ի առաջին նկարիչը, բայց դա չխանգարեց նրան իր ժամանակի մեծ մասն անց կացնել Հռոմում։ Հռոմում նա ամուսնացավ Մարգարիտա Գուազիի հետ, ով եղել է նրա բնորդուհին 1748 թվականին։ 1754 թվականին, Մենգսը ընդունեց կաթոլիկությունը և դարձավ Վատիկանի նկարչական դպրոցի տնօրեն[12]։ Նրան վարպետի համբավ բերեց նրա՝ Ֆրեսկո ոճի Parnassus(Պառնասուս) կտավը։

1749 թվականին, Նորթամբերլենդի դուքսը Մենգսին պատվիրեց Ռաֆայելի՝ Աթենական դպրոց յուղանկարը նկարել Լոնդոնի իր տանը։ Այժմ այն գտնվում է Վիկտորիա և Ալբերտ թանգարանի հավաքածույում[13]։

Մենգսը մահացավ 1779 թվականի հունիսին։ Նա թաղված է Հռոմի Սանտի Միշել ի Մագնո եկեղեցում։

Կարիերա

խմբագրել
 
Ինքնադիմանկար 1774թ․

Չարլզ III-ի՝ Մադրիդ տեղափոխվելու հրավերն ընդունելու մի քանի շարժառիթ կար։ Այնտեղ լույս աշխարհ եկան նրա լավագույն աշխատանքներից մի քանիսը։ Մասնավորապես՝ Գլորի տաճարը և Մադրիդի թագավորական պալատի խնջույքների սրահի առաստաղի նկարազարդումը, որի համար առարկա դարձավ Տրայանոսի հաղթանակը։ 1777 թվականին, այս աշխատանքներն ավարտելուց հետո, Մենգսը վերադարձավ Հռոմ, որտեղ աղքատ պայմաններում մահացավ երկու տարի անց անխնամ թողնելով քսան երեխաներին։ Նրանցից յոթի համար Իսպանիայի թագավորը կենսաթոշակ սահմանեց[14]։ Նրա նկարներն ու ինքնանկարները ուշագրավ են և դիտորդը ակամայից կորչում է նրաց խորաթափանցության մեջ։

Մենգսի մտերմությունը Յոհան Յոախիմ Վինկելմանի հետ[15] բարձրացրեց նրա պատմական կարևորությունը։ Մենգսը եկավ կիսելու Վինկելմանի դասական հնության լավատեսությունը և հաստատեց նեոդասականության ոճի գերակայությունը այդ ժամանակաշրջանի ռոկոկո ոճի նկատմամբ։ Միառժամանակ նրա աշխատանքներում, հատկապես՝ կրոնական աշխատանքներում լավ նկատելի է հռոմեական բարոկկո ոճի ազդեցությունը։ Նա իրեն համարում էր նեոկլասիցիստ, չնայած նա կարող էր դառնալ բարոկկո արվեստի կառկառուն դեմքը։ Ռուդոլֆ Վիտկաուերը գրում էր․«վերջին ուսումնասիրությունների համաձայն, նա նույնքան ավարտ է, որքան՝ սկիզբ»[16]։

 
Մենգսի գերեզմանը Հռոմում

Մենգսը մրցակցության մեջ էր իտալացի ժամանակակից նկարիչ Պոմպեո Բատոնիի հետ։ Նա Ջակոմո Կազանովայի ընկերն էր։ Կազանովան իր գոյությունը և ժամանակակից հեղինակությունը պահպանում էր՝ Իմ կյանքի պատմությունը (Histoire de ma vie) ինքնակենսագրական պատմվածքների շնորհիվ։ Մենգսի հայտնի աշակերտներից են եղել Անտոն ֆոն Մարոնը (Վիեննա, 1731) և Անտոնիո Մարոնը (Նեապոլ 1761)[17]։ Իսպանիայում նրա մոտ աշակերտել է Ագուստին Էստևեն։

Մադրիդի մեծածավալ նկարներից բացի, նրան մեծ համբավ բերեցին նաև նրա՝ Համբարձումը և Սբ. Ժոզեֆը Դրեզդենում, Պերսեուսը և Անդրոմեդան Սանկտ Պետերբուրգում[14]։ Նրա՝ A Noli me tangere կտավը հանձնարարվեց Բոլոր հոգիների քոլեջի (Օքսֆորդ) համար և այժմ գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում[18]։ Մեկ այլ գլուխգործոց տեղադրվեց Օքսֆորդի Մագդալեն քոլեջում[12]։

Տեսական գրություններ

խմբագրել

Մենգսը գրել է իսպանական, իտալական և գերմանական արվեստի մասին։ Նա բացահայտել է արվեստի մի էկլեկտիկական տեսություն, որը կատարելությունը տեսնում էր տարատեսակ բազմազանությունների լավ հավասարակշռված միաձուլման միջ․ հունական դիզայն՝ միաձուլված Ռաֆայել Սանտիի էքսպրեսիոնիզմի, Կոռեջոյի Լուսաստվերի և Տիցիանի երանգների հետ[14]։

Ընտրանի

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Wurzbach D. C. v. Mengs, Raphael Anton (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 17. — S. 347.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 6,2 Anton Raphaël Mengs (նիդերլ.)
  7. 7,0 7,1 7,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  8. 8,0 8,1 8,2 Менгс Антон Рафаэль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  9. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  10. «Anton Raphael Mengs (Bohemian painter)». Encyclopædia Britannica. Վերցված է 2012 թ․ մարտի 30-ին.
  11. Polt, John H. R. (1997). «Anton Raphael Mengs in Spanish Literature». In Font, Jordi Aladró (ed.). Homenaje a Don Luis Monguió. Hispanic monographs: Series Homenajes 13. Newark, DE: Juan de la Cuesta. էջեր 351–374. ISBN 978-0-936388-82-3.
  12. 12,0 12,1 Chisholm, 1911
  13. «The School of Athens (after Raphael)». Victoria and Albert Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
  14. 14,0 14,1 14,2   One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Mengs, Antony Raphael». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 18 (11th ed.). Cambridge University Press. էջ 129.
  15. «Web Gallery of Art, image collection, virtual museum, searchable database of European fine arts (1000–1900)». wga.hu.
  16. Wittkower, p 469
  17. Supplemento alla Serie dei trecento elogi e ritratti degli uomini i più illustri in Pittura, Scultura, e Architettura. by Pellegrino Antonio Orlandi, published by Stamperia Allegrini, Pisoni, e comp, Florence (1776); column 1368–1369.
  18. «Noli me tangere». The National Gallery. The National Gallery. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  19. A case for an attribution to Giovanni Casanova, brother of the famous memoirist and rake, was made by Thomas Pelzel, "Winckelmann, Mengs and Casanova: A Reappraisal of a Famous Eighteenth-Century Forgery", The Art Bulletin 54.3 (September 1972:300-315).

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Ռաֆայել Մենգս» հոդվածին։