Հելիոս
Հելիոս, արևի աստվածը հին հունական դիցաբանության մեջ։ Համարվել է տիտանոս Հիպերիոնի և Թեյայի որդին, Սելենեի (Լուսին) և Էոսի (Արշալույս) եղբայրը։ Դիտվել է նաև կույրերի ամոքիչ և կուրությամբ պատժող աստված։ Ըստ առասպելաբանության, Հելիոս ամեն առավոտ ելնելով Արևելյան օվկիանոսից և քառաձի ոսկե կառքի վրա սլանալով երկնակամարով՝ երեկոյան հանգրվանում է Արևմտյան օվկիանոսում։ Թրինակե (Սիկիլիա) կղզում իբր Հելիոսի դուստրերը՝ Հելիադաները, արածեցնում են 350 ոսկե ցուլեր (խորհրդանշում են լուսնային տարվա օրերը), իսկ նրա ոսկեպտուղ այգիները հսկում են Հեսպերիդները։ Հելիոսի կինը համարվել Է Պերսիդա հավերժահարսը։ Իսկ Հելիադաները, Ֆայետոն և Ավգեոս որդիները ծնված են համարվում օվկիանուհի Կլիմենայից։
Հելիոս | |
---|---|
![]() | |
Տեսակ | հունական դիացաբանության աստված և արևի աստված |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Այլ մշակույթներում | Սոլ |
Երևի համընկնում է | Սոլ, Sun?, Surya?, Hvare-khshaeta?, Virotutis?, Baal-hamon?, Ռա, Anextiomarus?, Alaunus? և Zun? |
Հայր | Հիպերիոն[1][2] |
Մայր | Թեյա[1] և Q61049896? |
Եղբայր | Էոս |
Քույր | Սելենե |
Քույր/Եղբայր | Էոս և Սելենե |
Ամուսին | Ռոդոս, Ceto?, Այգլե և Antiope? |
Կողակից | Այգլե, Կլիմենե, Գեա, Leucothoë?, Neaera?, Պերսե, Սելենե, Crete? և Clytie? |
Զավակներ | Aegiale?, Merope?, Ֆայետոն, Phaethusa?, Lampetia?[1], Պերսես, Astris?, Էետես, Կիրկա, Պասիֆայա, Heliadae?, Cercaphus?, Candalus?, Actis?, Tenages?, Triopas?, Ochimus?, Lindus?, Macareus?, Trinax?, Auges?, Electryone?, Euphrosyne?, Thalia?, Ագլայիա, Ալոեուս, Aetheria?, Bisaltes?, Ավգեաս, Aega?, Clymenus?, Քարիտներ, Phaetontides?, Phasis?, Dioxippe?, Helia?, Amalthea?, Դիրկա և Lelex? |
Ասպարեզ | Արեգակ |
Հատկանիշներ | արևի աստված |
![]() |
Հելիոսի գլխավոր տաճարատեղին եղել է Հռոդոս կղզին։ Մ. թ. ա. հինգերորդ դարից հետո հույները Հելիոսին նույնացրել են Ապոլլոնի հետ, իսկ հռոմեացիները՝ Սոլ (Արեգակ) աստծուն։ Հույն քանդակագործ Լիսիպպոսը և նրա աշակերտները Հռոդոսում կերտել են քառաձի կառքով ընթացող Հելիոսի պատկերը։ Հռոդոսյան դրամների վրա Հելիոսի գլուխը պատկերված Է իբրև արևի սկավառակ։ Հելիոսին երբեմն պատկերել երկիրը խորհրդանշող գունդը ձեռքին։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Любкер Ф. Ἥλιος (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 598—599.
- ↑ Любкер Ф. Hyperion (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 649—650.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 334)։ |