Շառլ Իմաստուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառլ V (այլ կիրառումներ)
Կարլոս V Իմաստուն (ֆր.՝ Charles V le Sage, հունվարի 21, 1338, Վենսեն - սեպտեմբերի 16, 1380, Փարիզ), թագավոր 1364-ից։ Վալուաների դինաստիայից։ 1356-1360 և 1364 թվականների սկզբին (թագավոր հոր գերության շրջանում) Ֆրանսիայի ժամանակավոր կառավարիչն էր։ 1357-1358 թվականների Փարիզի ապստամբության օրերին փախել է մայրաքաղաքից։ Ժակերիայի ջախջախման և քաղաքային վերնախավի դավաճանության շնորհիվ 1358 թվականի ամռանը տիրել է Փարիզին։ Կարլոս V-ը ամրապնդել է թագավորական իշխանությունը, կարգավորել հարկային սիստեմը, վերակազմել բանակը։ 1369 թվականին վերսկսել է Հարյուրամա պատերազմը և 1370-ական թթ. դուրս քշել անգլիացիներին համարյա ամբողջ Ֆրանսիայից։
Շառլ Իմաստուն | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | հունվարի 21, 1338 |
Ծննդավայր | Վենսեն |
Մահացել է՝ | սեպտեմբերի 16, 1380 (42 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ |
Սեն Դենի աբբայություն | |
Երկիր | ![]() |
Տոհմ | Վալուաներ |
միապետ և քաղաքական գործիչ | |
Հայր | Ժան II[1] |
Մայր | Bonne de Luxembourg?[1] |
Երեխաներ | Շառլ Խելագար[1], Լյուդովիկոս Օռլեանացի[1], Կատրին Վալուա, Դքսուհի դը Մոնպլեզիր, Marie of Valois?, Isabelle of Valois?, Oudard d'Attainville? և Jean de France? |
Հավատք | քրիստոնեություն |
Ծանոթագրություններ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 325)։ |