Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Լեոնարդո)

Սուրբ Հովհաննես Մկրտիչ, Բարձր Վերածննդի շրջանի Լեոնարդո դա Վինչիի յուղանկար՝ նկարված ընկուզենու փայտի վրա։ Հավանաբար նկարվել է 1513-1516 թվականներին և համարվում է Լեոնարդոյի վերջին աշխատանքը։ Բնօրինակի չափերն էին 69x57 սմ։ Այն այժմ ցուցադրվում է Ֆրանսիայում՝ Փարիզի Լուվրի թանգարանում։

Picto infobox artiste.png
Սուրբ Հովհաննես Մկրտիչ
Leonardo da Vinci - Saint John the Baptist C2RMF retouched.jpg
տեսակգեղանկար
նկարիչԼեոնարդո դա Վինչի
տարի1513
բարձրություն69 ± 0 սանտիմետր[1]
լայնություն57 ± 1 սանտիմետր[1]
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյութփայտ և յուղաներկ
գտնվում էԻտալական նկարներ, 5-րդ սրահ
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին
հիմնական թեմաՀովհաննես Մկրտիչ
կայք
John the Baptist by Leonardo da Vinci Վիքիպահեստում

ՆկարագրությունԽմբագրել

Կտավը պատկերում է Սուրբ Հովհաննես Մկրտչին մենության մեջ։ Լուսաստվերի միջոցով պատկերը առաջացած է երևում։ Սուրբ Հովհաննեսը կրում է մորթի, ունի երկար գանգուր մազեր և նման է Լեոնարդոյի առեղծվածային Մոնա Լիզային։ Ձախ ձեռքում պահում է եղեգնյա խաչը, մինչդեռ աջ ձեռքը վեր է պարզած դեպի երկինքը, ինչպես Սուրբ Աննան Լեոնարդոյի «Կույսը և Մանուկը՝ Սուրբ Աննայի և Սուրբ Հովհաննես Մկրտչի հետ» նկարում։ Համաձայն գերմանացի պատմաբան և պրոֆեսոր Զոլերի, Լեոնարդոն օգտագործել է սֆումատոն «նկարը կրոնական բովանդակությամբ ներկայացնելու» համար, իսկ «թեթև ստվերումը նրբորեն ընդգծում է նկարի տոները։ Քնքուշ արտաքինը գրեթե անդրոգենիուսի էֆեկտով է արված, որն էլ հոմոէրոտիկ հակվածության արտահայտչականություն է տալիս»[2]։

Քեննաթ Քլարկը պնդում է, որ Լեոնարդոյի համար Սուրբ Հովհաննեսը ներկայացնում է «հավերժական հարցի գնահատականը, պատասխանը, արարչագործության գաղափարը» և ընդգծել է «անհանգստության» զգացումը, որը գեղանկարում երևում է[3]։ Բարոլսկին ավելացնում է․ «Պատկերելով սուրբ Հովհաննեսին մթության միջից առաջ եկած, գրեթե ցնցող անմիջական կապ է հաստատում ականատեսի հետ։ Լեոնարդոն մեծացնում է հոգու և մարմնի միջև երկդիմությունը»։ Լեոնարդոյի պատկերը անհանգստացնող գայթակղիչ բնույթ ունի, այնուամենայնիվ, այն փոխանցում է հոգևոր նշանակությունը, որը Սուրբ Հովհաննեսը հղում է, թե նա խոսում է Աստծո անսպառ շնորհով[4]:

ԺամանակագրությունԽմբագրել

Սուրբ Հովհաննես Մկրտիչ նկարի ստեղծման ժամանակագրությունը վիճահարույց է[5]։ Այն ուսումնասիրել է Անտոնիո դը Բիթիսը Clos Luce' դանսընթացի ժամանակ[6]․ նրա օրագրի սկզբում նկարի ստեղծման վերջնաժամկետ է նշվում մինչև 1517 թվականի օգոստոսի 17-ը։

Ըստ հավանականության, կտավը նկարչի վերջին աշխատանքն է և թվագրվում է 1513-1516 թվականներով․ Լեոնարդոյի այս նկարի գույների՝ իրար միջև նկարելու խաղը, համարվել է տեխնիկայի գագաթնակետը[5]։ Որոշ փորձագետներ համեմատել են Սուրբ Հովհաննեսի ձեռքը՝ այն նմանեցնելով Ատլանտիկուսի հին ձեռագրերի ժողովածուի մեջ պատկերված աշակերտի աշխատանքին՝ ստեղծումը թվագրելով մոտավորապես 1509 թվականով[5]։

ԾագումԽմբագրել

1542 թվականին Սուրբ Հովհաննես Մկրտիչ նկարը ըստ երևույթին Ֆոնտինեբլուի Ֆրանսիս արքայի հավաքածուի մաս է կազմել։ 1625 թվականին Չարլզ Առաջին թագավորը այս նկարը և Հոլբեյնի Էրասմուսի դիմանկարը ստացել է Լուի 18-րդի կողմից՝ վերադարձնելով Տիցիանի Սուրբ ընտանիքին[5] ։ 1649 թվականի Չարլզի հավաքածուն վաճառվել է, որից հետո նկարը ձեռք է բերվել բանկիր Էբերհարդ Ջաբախի կողմից[5]։ Կարդինալ Մազարինիի՝ կտավը ձեռք բերելուց հետո, 1661 թվականին այն նորից վերադարձավ Ֆրանսիայի թագավոր Լուի 16-րդին։ Հեղափոխությունից հետո նկարը ընդգրկվեց Լուվրի հավաքածուում, որտեղ էլ մինչև այժմ պահպանվում է[5]։

ԱզդեցությունԽմբագրել

Նախքան այն նկարը, Սուրբ Հովհաննես Մկրտիչը պատկերվում էր որպես հյուծված ճգնավոր։ Լեոնարդոյի նորարական պատկերումը ազդեցություն է ունեցել Ռաֆայել Սանտիի գործերում։ Հովհաննես Մկրտչի մի քանի դիմանկարներ նկարվել են 1517-1518 թվականներին, որոնք վերագրվել են Ռաֆայելին։ Ջուլիո Ռոմանոն նույն կերպով ցույց է տալիս երիտասարդ սրբի մենությունը՝ մուգ ետին ֆոնի և լուսավորության միջև եղած ընդգծված հակադրությամբ[7]։

Գոյություն ունեն Լեոնարդականների կողմից պատկերված Սուրբ Հովհաննես Մկրտիչ կտավի մի քանի կրկնօրինակներ և տարբերակներ։

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Joconde (фр.) — 1975.
  2. Zöllner Frank (2000)։ Leonardo Da Vinci, 1452–1519։ ISBN 9783822859797 
  3. Barolsky Paul (1999)։ Leonardo Da Vinci, Selected Scholarship: Leonardo's projects, c. 1500–1519։ էջ 391։ ISBN 9780815329350 
  4. Barolsky Paul։ Leonardo Da Vinci, Selected Scholarship: Leonardo's projects, c. 1500–1519։ էջ 394 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Frank Zöllner։ Leonardo da Vinci: The Complete Paintings։ էջ 248 
  6. Farago Claire J (1999)։ Biography and Early Art Criticism of Leonardo Da Vinci։ էջ 66։ ISBN 9780815329336 
  7. Zöllner Frank (2000)։ Leonardo Da Vinci, 1452–1519։ էջ 199։ ISBN 9783822859797