Թերեզա Մարոն (ծնյալ՝ Մենգս, 1725[1][2][3][…], Ուստի նադ Լաբեմ, Ուստի նադ Լաբեմի շրջան, Չեխիա[4] - հոկտեմբերի 10, 1806(1806-10-10)[5], Հռոմ, Պապական մարզ[4]), գերմանացի նկարիչ, առավել ակտիվ գործունեություն է ծավալել Հռոմում։

Թերեզա Մարոն
Ծնվել է1725[1][2][3][…]
ԾննդավայրՈւստի նադ Լաբեմ, Ուստի նադ Լաբեմի շրջան, Չեխիա[4]
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1806(1806-10-10)[5]
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[4]
ՔաղաքացիությունԳերմանիա
Մասնագիտություննկարչուհի
ՀայրIsmael Israel Mengs?
ԱմուսինAnton von Maron?[6]
 Theresa Concordia Mengs Վիքիպահեստում

Անտոն Ռաֆայել Մենգսի ավագ քույրն էր։

Թերեզան ծնվել է հյուսիսային Բոհեմիայի Ուստի նադ Լաբեմ (գերմ․ Aussig) քաղաքում, Դանիացի նկարիչ՝ Իսմայել Լենգսի Լյութերական ընտանիքում։ Նրա ծնունդը Բոհեմիայում զուտ զուգադիպություն էր, քանի որ, նրա հայրը արտաամուսնական կապ էր հաստատել իր տնային տնտեսուհի՝ Շառլոտ Բորմանի հետ և անօրինական երեխայի ծնունդը թաքցնելու նպատակով սիրուհուն «արձակուրդի» պատրվակի ներքո ուղարկեց արտերկիր, որտեղ նա լույս աշխարհ բերեց աղջկան՝ Թերեզա Կոնկորդիային։

Մի քանի շաբաթից, Մենգսը՝ իր աղջկան և նրա մորը Սաքսոնիայի մայրաքաղաք Դրեզդեն, որտեղ նրանք բնակություն հաստատեցին։ Երեք տարի անց պատմությունը կրկնվեց, երբ լույս աշխարհ եկավ նրա որդին՝ Անտոն Ռաֆայելը[7]։

1765 թվականին, երբ Թերեզան 16 տարեկան էր, ընտանիքի հետ տեղափոխվեց Հռոմ, որտեղ ամուսնացավ ավստրիացի դիմանկարիչ և իր եղբոր աշակերտ՝ Անտոն վոն Մարոնի հետ։ Նա նկարել է մի շարք արծնապակե, պաստելե և մանրանկար դիմանկարներ, ներառյալ՝ ինքնադիմանկար և իր փոքր քրոջ Ջուլիայի դիմանկարը։ Նա մահացել է 1806 թվականին, Հռոմում։

Մարոնն աշխատել է նաև, որպես ուսուցչուհի։ Նրա աշակերտներից է եղել Ապոլոնիա Սեյդելմանը, Ֆրանչեսկա Բրաչին և նրա զարմուհի՝ Աննա Մենգսն ու Սոֆիա Քլերքը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Theresia Concordia Mengs
  2. 2,0 2,1 Theresa Concordia Maron
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #13699430X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Theresa Concordia Mengs (նիդերլ.)
  6. Union List of Artist Names — 2017.
  7. Polt, John H. R. (1997). «Anton Raphael Mengs in Spanish Literature». In Font, Jordi Aladró (ed.). Homenaje a Don Luis Monguió. Hispanic monographs: Series Homenajes 13. Newark, DE: Juan de la Cuesta. էջեր 351–374. ISBN 978-0-936388-82-3.
  8. Antonelli, Cesareo. «Sofia Clerk: pittore». Academia Nazionale di San Luca (Italian). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Նշումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզա Մարոն» հոդվածին։