Աննա Յուրևնա Ուշենինա (ուկրաիներեն՝ Анна Юріївна Ушеніна[2], օգոստոսի 30, 1985(1985-08-30), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի շախմատիստուհի, գրոսմայստեր (2012), կանանց գրոսմայստեր (2003)։ 14-րդ և ուկրաինացի առաջին աշխարհի չեմպիոնուհին (2012 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 20-ը)։ 2013 թվականին Ուկրաինայի հավաքականի կազմում (երկրորդ խաղատախտակ) դարձել է Աստանայում կայացած թիմային առաջնության հաղթող։ 2006 թվականին Ուկրաինայի հավաքականի կազմում (պահեստային խաղատախտակ) Թուրինի շախմատային օլիմպիադայի հաղթող։

Աննա Ուշենինա
ուկրաիներեն՝ Анна Юріївна Ушеніна
Anna Ushenina 2013.jpg
Պետություն(ներ)Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 30, 1985(1985-08-30) (37 տարեկան)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿոչումԳրոսմայստեր (2012)
Միջազգային վարպետ (2007)
Առավելագույն վարկանիշ2502 (հուլիս 2007)
Ներկայիս վարկանիշ2454
ՖԻԴԵ համար14110911
365chessAnna_Ushenina
Chesstempo համար217884
ICCF համար217884
Մասնակցել էWomen's World Chess Championship 2012?, Շախմատի կանանց օլիմպիադա 2006[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2016, Կանանց շախմատային օլիմպիադա 2018 և Women's event at the 44th Chess Olympiad?
Պարգևներ և մրցանակներ
Օլգա II իշխանուհու աստիճանի շքանշան, Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան և Ուկրաինայի անկախության 25-րդ տարելիցի հոբելյանական մեդալ
ushenina.com
Commons-logo.svg Anna Ushenina Վիքիպահեստում

Ավարտել է Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիան։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Խարկովում 1985 թվականի օգոստոսի 30-ին։ Մայրը սովորեցրել է շախմատ խաղալ 7 տարեկանում[3]։ 1997 թվականին Կիևում հաղթել է մինչև 12 տարեկան[4] աղջիկների Ուկրաինայի առաջնությունում։ 1998 և 1999 թվականներին հաղթել է Ուկրաինայի մինչև 14 տարեկան աղջիկների առաջնությունում[4]։ 2000-2002 թվականներին շախմատով էր զբաղվում Խարկովի օլիմպիական հերթափոխի դպրոցում։ Այդ ընթացքում նրա մարզիչն էր միջազգային վարպետ Արտյոմ Ցեպոտանը[3]։ 2000-2002 թվականներին հաղթել է Ուկրաինայի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնությունում։

2002 թվականին Ուկրաինայի ազգային թիմի հետ Ուշենինան նվաճում է ոսկե մեդալներ Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունում։ Բացի դրանից ստանում է արծաթե մեդալ առաջին խաղատախտակի վրա՝ վաստակելով 4½ միավոր 6-ից։

2003 թվականին ստանում է կանանց գրոսմայստերի կոչում։

2005 թվականին Ալուշտայում հաղթում է Ուկրաինայի կանանց առաջնությունում։ Եվրոպայի կանանց առաջնությունում (Պլովդիվ) զբաղեցնում է 3-րդ տեղը։

2006 թվականին Թուրինի օլիմպիադայում խաղում էր պահեստային խաղատախտակի վրա։ Այդ մրցաշարում թիմը նվաճել է ոսկե մեդալ[3]։

2007 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում (Հերակլիոն) Ուկրաինայի կանանց հավաքականի կազմում, երրորդ խաղատախտակի առջև, նվաճում է ոսկե մեդալ՝ 7 հնարավորից վաստակելով 5 միավոր։

2007 թվականին Եկատերինբուրգում կայացած աշխարհի թիմային առաջնությունում Աննան (6½ 9-ից), ինչպես նաև թիմը, նվաճեցին արծաթե մեդալներ։ Այստեղ նա ստացավ տղամարդկանց միջազգային վարպետի կոչում։

2008 թվականի Դրեզդենի օլիմպիադայում թիմի հետ զբաղեցրեց 2-րդ տեղը (երրորդ խաղատախտակ)[3]։

40-րդ համաշխարհային օլիմպիադայում (2012 թվականի օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 9-ը, Ստամբուլ) Աննա Ուշենինան զբաղեցնում է 3-րդ տեղը՝ իր խաղատախտակի վրա 10 հնարավորից վաստակելով 7 միավոր (առանց պարտության) և զգալի ներդրում ունենալով թիմի ընդհանուր արդյունքի գործում։

2012 թվականին Խանտի Մանսիյսկում կայացած կանանց աշխարհի առաջնությունում նվաճել է շախմատային գահը՝ եզրափակչում թայ-բրեյքում հաղթելով բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովային (2:2, 1½:½)[5]։ Այս մրցաշարի արդյունքերով Աննային շնորհել են տղամարդկանց գրոսմայստերի կոչում[6]։

Աստանայում (Ղազախստան), աշխարհի թիմային 4-րդ առաջնությունում (2013 թվականի մարտի 2-13) Աննա Ուշենինան դարձավ հաղթող Ուկրաինայի կանանց հավաքականի կազմում, ինչպես նաև զբաղեցրեց 2-րդ տեղը 2-րդ խաղատախտակի վրա՝ 8 հնարավորից վաստակելով 6 միավոր։

Նույն թվականի ապրիլի 2-ին Կիևում խաղացել է առաջադեմ շախմատի առաջին պարտիան Ուկրաինայում։ Ելենա Բոյցունի հետ խաղացած նրա պարտիան ավարտվել է ոչ-ոքի[7]։

Ուկրաինայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի թիմային առաջնության հաղթող։ Մրցաշարն անցկացվում էր Վարշավայում 2013 թվականի նոյեմբերի 7-17-ին։ Աննա նվաճել է բրոնզե մեդալը 2-րդ խաղատախտակի վրա՝ 8-ից 6,5 արդյունքով։

Վարկանիշի փոփոխության գծապատկերԽմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[8]

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել


 
Շախմատի աշխարհի չեմպիոնուհիներ

Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից)