Սե Ցզյուն
Սե Ցզյուն (չինարեն ավանդ. 謝軍, հեշտ. 谢军 , պինին: Xiè Jūn, հոկտեմբերի 30, 1970[1][2], Բաոդին, Baoding Diqu, Հեբեյ, Չինաստան), չինացի շախմատիստուհի, շախմատի աշխարհի յոթերորդ չեմպիոնուհին։ Աշխարհի այն երեք չեմպիոնուհիներից մեկն է (Ելիզավետա Բիկովա, Սե Ցզյուն և Հոու Յիֆան), որոնք կարողացել են ընդմիջումից հետո հետ բերել շախմատային գահը։ Աշխարհի չեմպիոնուհի 1991 թվականի սկզբից մինչև 1996 թվականը և 1999 թվականից մինչև 2001 թվականը։ Վաստակավոր մարզիչ և ՖԻԴԵ-ի միջազգային մրցավար (2004)[4]։
Սե Ցզյուն | |
---|---|
![]() | |
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 30, 1970[1][2] (52 տարեկան) |
Ծննդավայր | Բաոդին, Baoding Diqu, Հեբեյ, Չինաստան |
Կոչում | Գրոսմայստեր (1993) |
Առավելագույն վարկանիշ | 2574 (հունվար 2008) |
Ներկայիս վարկանիշ | 2574 |
ՖԻԴԵ համար | 8600147 |
365chess | Xie_Jun |
Chesstempo համար | 231003 |
ICCF համար | 231003 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 1988[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1990[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1992[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1994[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1996[3], Շախմատի կանանց օլիպիադա (1998)[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2000[3] և Կանանց շախմատային օլիմպիադա 2004[3] |
![]() |
Կենսագրություն
6 տարեկանից Սեն սկսել է խաղալ սիյանցի (չինական խաղ)։ 10 տարեկանում դարձել է Պեկինի աղջիկների չեմպիոնուհի։ Կառավարության պնդմամբ շուտով սկսում է խաղալ նաև շախմատ։
1990 թվականին ստանում է կանանց գրոսմայստերի կոչում։
1991 թվականին Սե Ցզյունն առաջին անգամ դառնում է կանանց աշխարհի առաջնության հաղթող՝ 8,5:6,5 հաշվով պարտության մատնելով Մայա Չիբուրդանիձեին։ 1993 թվականին նա հաջողությամբ պաշտպանում է իր տիտղոսը՝ 8,5:2,5 հաշվով հաղթելով Նանա Իոսելիանիին։ Նույն թվականին նա դառնում է գրոսմայստեր։
1996 թվականին կորցրել է իր տիտղոսը՝ 8,5:4,5 հաշվով զիջելով Ժուժա Պոլգարին։
1999 թվականին ՖԻԴԵ-ն Ժուժա Պոլգարին զրկում է կոչումից և Սե Ցզյունը վերադարձնում է չեմպիոնուհու կոչումը՝ 8,5:6,5 հաշվով հաղթելով Ալիսա Գալյամովային։
2000 թվականին ՖԻԴԵ-ն փոխում է աշխարհի առաջնությունների անցկացման կարգը՝ ներմուծելով մրցաշարից դուրս մնալու նոկաուտ համակարգը, և Սե Ցզյունը, եզրափակիչ մրցախաղում 2,5:1,5 հաշվով հաղթելով չինացի շախմատիստուհի Ցին Կանյինին դառնում է առաջին շախմատիստուհին, որը իր տիտղոսը նվաճել է նոկաուտ համակարգով։
Պաշտոնական մրցաշարերում հանդես է գալիս հազվադեպ, վերջին տարիներին, երկար ընդմիջումից հետո, խաղացել է 2008 թվականին՝ վարկանիշը պահպանելու նպատակով։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
Այս կաղապարին ձեռնարկ է հարկավոր։ Նախագծին օգնելու համար դուք կարող եք ստեղծել այն։ Ձեռնարկում սովորաբար նկարագրվում են կաղապարի նշանակությունն ու օգտագործման կարգը, տրվում է նրա պարամետրերի մեկնաբանությունը։ Այդ ամենը հեշտացնում է կաղապարի օգտագործումը մյուս մասնակիցների համար։ Ձեռնարկ կազմելու ժամանակ ուշադրություն դարձրեք, որպեսզի կաղապարի էջին վերաբերող բոլոր մասերը միշտ մնան <noinclude></noinclude> թեգերի սահմաններում (անգլ. և ռուս. մեկնաբանությունները նրանց մասին)։ Նաև խորհուրդ է տրվում չանտեսել կաղապարային կատեգորիաներն (Վիքիպեդիա:Կատեգորիզացիա) ու ինթերիվիքները, որպեսզի այլ մասնակիցները հետագայում ավելի հեշտորեն գտնեն արդեն ստեղծված կաղապարները։ |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 OlimpBase
- ↑ «Global Chess Academy»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-03-ին։ Վերցված է 2016-01-30
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ
- Սե Ցզյունի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Սե Ցզյունի պարտիաները (անգլ.)
Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից) |