Ցզյու Վենցզյուն
Ցզյու Վենցզյուն (չինարեն՝ 居文君, Ju Wenjun, հունվարի 31, 1991, Շանհայ, Չինաստան), չինացի շախմատիստ, գրոսմայստեր (2014)։ Շախմատի կանանց աշխարհի չեմպիոն (2018 թվականից)[3][4]։
Ցզյու Վենցզյուն | |
---|---|
չինարեն՝ 居文君 | |
![]() | |
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 31, 1991 (32 տարեկան) |
Ծննդավայր | Շանհայ, Չինաստան |
Կոչում | գրոսմայստեր[1] և կանանց գրոսմայստեր |
Ներկայիս վարկանիշ | 2560 |
ՖԻԴԵ համար | 8603006 |
365chess | Ju_Wenjun |
Chesstempo համար | 97290 |
ICCF համար | 97290 |
Մասնակցել է | Ամառային ասիական խաղեր 2010, Կանանց շախմատային օլիմպիադա 2008[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2016 և Կանանց շախմատային օլիմպիադա 2018 |
![]() |
Կարիերա
Ցզյու Վենցզյունը մանկուց նախընտրել է խաղալ մեծահասակների հետ՝ հաճախ չմասնակցելով շախմատի պատանեկան առաջնություններին։ 13 տարեկանում չինացի շախմատիստուհին նախ զբաղեցնում է Ասիայի շախմատի կանանց առաջնությունում երկրորդ տեղը, ապա հաղթում է ազգային առաջնությունում և դառնում բարձրագույն կարգի մրցաշարերի մասնակից[5]։
2010 և 2014 թվականներին նա դարձել է Չինաստանի շախմատի կանանց առաջնության հաղթող[6]։
2011 թվականի հուլիսին հաղթել է Հանչժոուում կայացած գրոսմայստերների առաջնությունում՝ առաջ անցնելով կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանից[7]։
2011 թվականի հոկտեմբերին Նալչիկում կայացած ՖԻԴԵ-ի Գրան պրիում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ժաո Սյուեին[8][9]։
2018 թվականի նոյեմբերի 23-ին դարձել է կանանց աշխարհի չեմպիոն՝ թայ-բրեյքում հաղթելով ռուս Եկատերինա Լահնոյին։
2020 թվականի հունվարին չինուհին պահպանել է իր տիտղոսը՝ կրկին թայ-բրեյքում հաղթելով ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինային[10]։
2023 թվականի հուլիսին Ցզյու Վենցզյունը ևս մեկ անգամ պաշտպանել է չեմպիոնի կոչումը՝ մրցախաղում 6,5:5,5 հաշվով առավելության հասնելով իր հայրենակցուհի Լեյ Տինցզեի նկատմամբ[11]։
Թիմային մրցումներ
Ցզյու Վենցզյունը երրորդ անգամ Չինաստանի կանանց ազգային հավաքականում է խաղում 2008 թվականից։ Նրա թիմը 2016 թվականին հաղթել է շախմատի 42-րդ օլիմպիադան, 2009 և 2011 թվականներին՝ Աշխարհի կանանց թիմային առաջնությունում, 2012, 2014 և 2016 թվականներին՝ Ասիայի կանանց ազգային գավաթը և 2010 թվականին՝ Ասիական խաղերում։
2013 թվականին Դուբայում Շանհայ թիմի հետ արծաթե մեդալ է նվաճել Ասիայի քաղաքների առաջնությունում։
Նա Շանհայ թիմում մասնակցել է նաև Չինաստանի շախմատային լիգային[12]։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
Այս կաղապարին ձեռնարկ է հարկավոր։ Նախագծին օգնելու համար դուք կարող եք ստեղծել այն։ Ձեռնարկում սովորաբար նկարագրվում են կաղապարի նշանակությունն ու օգտագործման կարգը, տրվում է նրա պարամետրերի մեկնաբանությունը։ Այդ ամենը հեշտացնում է կաղապարի օգտագործումը մյուս մասնակիցների համար։ Ձեռնարկ կազմելու ժամանակ ուշադրություն դարձրեք, որպեսզի կաղապարի էջին վերաբերող բոլոր մասերը միշտ մնան <noinclude></noinclude> թեգերի սահմաններում (անգլ. և ռուս. մեկնաբանությունները նրանց մասին)։ Նաև խորհուրդ է տրվում չանտեսել կաղապարային կատեգորիաներն (Վիքիպեդիա:Կատեգորիզացիա) ու ինթերիվիքները, որպեսզի այլ մասնակիցները հետագայում ավելի հեշտորեն գտնեն արդեն ստեղծված կաղապարները։ |
Ծանոթագրություններ
- ↑ ratings.fide.com
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 OlimpBase
- ↑ «Չինուհի Ցզյու Վենցզյունը` կանանց շախմատի աշխարհի նոր չեմպիոն»
- ↑ «ChessPro. Чемпионат мира среди женщин. Ханты-Мансийск, Россия 2018. Все о турнире»։ chesspro.ru։ Վերցված է 2018-11-23
- ↑ "TWIC 529: Asian Women's Championship". The Week in Chess. 2004-12-27.
- ↑ Ramirez Alejandro (2014-03-29)։ «Yu Yangyi & Ju Wenjun Chinese Champs»։ ChessBase։ Վերցված է 2016-12-16
- ↑ Liang Ziming (2011-07-26)։ «1st Hangzhou WGM Tournament – Ju Wenjun wins, Harika becomes GM»։ ChessBase։ Վերցված է հոկտեմբերի 26, 2015
- ↑ «Title Applications – 4th quarter Presidential Board Meeting, 7–10 November 2014, Sochi, RUS»։ FIDE։ Վերցված է 2016-12-16
- ↑ Niklesh Kumar Jain (2014-09-14)։ «Sharjah Grand Prix winner Ju Wenjun»։ ChessBase։ Վերցված է 2016-12-16
- ↑ Матч на первенство мира среди женщин. Шанхай – Владивосток
- ↑ «Китаянка Цзюй Вэньцзюнь защитила титул чемпионки мира по шахматам»։ sport-express.ru (ռուսերեն)։ 2023-07-22։ Վերցված է 2023-07-22
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-28-ին։ Վերցված է 2011-10-28
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ
- անձնական քարտ ՖԻԴԵ կայքում
- Ցզյու Վենցզյուն շախմատիստի էջն ու խաղերը Chessgames.com կայքում
- Անձնական քարտը 365chess.com կայքում
- Ելույթները շախմատային օլիմպիադաներում
Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից) |