Լյուդմիլա Ռուդենկո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լյուդմիլա Վլադիմիրովնա Ռուդենկո (ռուս.՝ Людми́ла Влади́мировна Руде́нко, (հուլիսի 27, 1904[1], Լուբնի, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 4, 1986[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային շախմատիստուհի, աշխարհի երկրորդ և խորհñդային շախմատիստուհիներից աշխարհի առաջին չեմպիոնուհին (1950-1953 թվականներ), կանանց գրոսմայստեր (1976), տղամարդկանց միջազգային վարպետ (1950), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1953)։ Մասնագիտությամբ` տնտեսագետ-պլանավորող։
Լյուդմիլա Ռուդենկո ռուս.՝ Людми́ла Влади́мировна Руде́нко | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 27, 1904[1] |
Ծննդավայր | Լուբնի, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 4, 1986[2] (81 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | շախմատիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
1925 թվականին Ռուդենկոն Օդեսայից տեղափոխվում է Մոսկվա։ Նրա առաջին ելույթը «Կոմսոմոլսկայա պրավդա» օրաթերթի կազմակերպած մրցաշարում անհաջող էր։ Լյուդմիլան կրեց մի քանի ջախջախիչ պարտություն և գրավեց վերջին տեղերից մեկը։ Սակայն այդ անհաջողությունից երիտասարդ շախմատիստուհին չընկճվեց և կրկնակի եռանդով անցավ շախմատային մարտավարության և ռազմավարության ուսումնասիրությանը։ 1927 թվականին նա արդեն իրավունք ստացավ մայրաքաղաքը ներկայացնելու կանանց ԽՍՀՄ առաջին առաջնությունում։ Այդ մրցաշարում նա զբաղեցրեց հինգերորդ տեղը։
Մեծ հաջողությունների Ռուդենկոն հասավ 1928 թվականին` դառնալով Մոսկվայի չեմպիոնուհի։ Մայրաքաղաքի առաջնությունում նա հաղթեղ բոլոր 12 պարտիաներում։
1929 թվականից Լյուդմիլա Ռուդենկոն ապրում էր Լենինգրադում։ Այստեղ Պյոտր Ռոմանովկու և Ալեքսանդր Տոլուշի ղեկավարությամբ ամրանում և զարգանում է նրա ձիրքը, վերջնականապես ձևավորվում է կոմբինացիոն խաղաոճը։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լյուդմիլան տեղափոխվում է Ուֆա և աշխատում ինժեներ-տնտեսագետ Ուֆայի մոտորաշինական գործարանում։
1946 թվականին մասնակցում է ԽՍՀՄ - Մեծ Բրիտանիա ռադիոմրցախաղին։
Կանանց շախմատի աշխարհի առաջնությունում (Մոսկվա, 1949/50) Ռուդենկոն փայլուն կերպով գրավում է առաջին տեղը` 15 հնարավորից վաստակելով 11,5 միավոր և նվաճում աշխարհի չեմպիոնուհու ոսկե մեդալը։
Երկու տարի հետո Լյուդմիլա Ռուդենկոն դառնում է նաև ԽՍՀՄ չեմպիոնուհի` հաղթելով երկրի կանանց XII առաջնությունում (Թբիլիսի, 1952)։
1953 թվականին Լյուդմիլա Ռուդենկոն աշխարհի առաջնության մրցամարտում մրցեց խորհրդային մեկ այլ շախմատիստուհու` Ելիզավետա Բիկովայի հետ։ «Շախմատային թագի» համար համառ պայքարում հաղթեց Բիկովան +7-5=2 հաշվով։
Ռուդենկոն ԽՍՀՄ 1-ին և երկրի 16 այլ առաջնությունների մասնակից է. 1952` 1-ին տեղ, 1936, 1945, 1947/48 և 1953` 2-րդ տեղ։ Մոսկվայի (1928), Լենինգրադի (1932, 1936, 1947, 1957, 1958, 1962, 1963) չեմպիոնուհի, «Սպարտակ» (1937) և «Զենիթ» (1954) մարզական ընկերությունների, Ուզբեկական ԽՍՀ և Ուկրաինական ԽՍՀ բաց առաջնությունների հաղթող (1956)։ Մի շարք միջազգային մրցաշարերի մասնակից, ինչպես նաև ԽՍՀՄ - Մեծ Բրիտանիա ռադիոմրցախաղի (1946) և ԽՍՀՄ - Չեխոսլովակիա, Լենինգրադ - Բուդապեշտ մրցամարտերի հաղթող (1957)։
1957 թվականին շախմատի բնակավառում նվաճումների համար պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
Արտաքին հղումներ Խմբագրել
Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից) |