Ելիզավետա Բիկովա
Ելիզավետա Իվանովնա Բիկովա (ռուս.՝ Елизаве́та Ива́новна Бы́кова, նոյեմբերի 4, 1913[1][2], Բոգոլյուբովո, Վլադիմիրսկի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 8, 1989[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային շախմատիստուհի, աշխարհի երրորդ չեմպիոնուհին (1953 - 1956, 1958 - 1962), սպորտի վաստակավոր վարպետ (1953), միջազգային վարպետ (1953), կանանց գրոսմայստեր (1976), տնտեսագետ-պլանավորող, լրագրող։
Ելիզավետա Բիկովա ռուս.՝ Елизаве́та Ива́новна Бы́кова | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1913[1][2] |
Ծննդավայր | Բոգոլյուբովո, Վլադիմիրսկի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 8, 1989[1][2] (75 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Խովանսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | շախմատիստ և ոչ գեղարվեստական գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Elisaveta Bykova Վիքիպահեստում |
Կարիերա
խմբագրելԱռաջին հաջողությունների հասնում է Մոսկվայի առաջնություններում (1937, 3-րդ տեղ), Մոսկվայի վեցակի չեմպիոնուհի (1938 -1952) և ԽՍՀՄ եռակի չեմպիոնուհի (1947, 1948, 1950)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հանդես էր գալիս մոսկովյան հիվանդանոցներում իր դասախոսություններով և միաժամանակյա խաղաշարերով։
1953 թվականին աշխարհի առաջնության մրցախաղում 8:6 հաշվով հաղթում է Լյուդմիլա Ռուդենկոյին։ Իսկ 50-ականների վերջին և 60-ականների սկզբին Մոսկվայում խաղացել է աշխարհի առաջնության 3 մրցախաղում (1958 և 1960 հաղթել է Օ. Ռուբցավային և Ա. Զվորիկինային)։ 1962 թվականին տիտղոսը զիջել է Նոնա Գափրինդաշվիլիին։ Հանդես է եկել մոսկովյան առաջնություններում մինչև 70-ականների վերջը։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Hosch W. L. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելիզավետա Բիկովա» հոդվածին։ |
Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից) |