Ալեքսանդրա Կոստենյուկ

Ալեքսանդրա Կոստենյուկ (ապրիլի 23, 1984(1984-04-23)[1][2][3][…], Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5][6][7]), ռուս շախմատիստուհի, գրոսմայստեր (2004), աշխարհի տասներկուերորդ չեմպիոնուհի (2008 թվականի սեպտեմբերից մինչև 2010 թվականի դեկտեմբեր)։ Եվրոպայի չեմպիոնուհի (2004)։ Շվեյցարիայի չեմպիոնուհի (2011)։ Շախմատային օլիմպիադայի եռակի հաղթող (2010, 2012,2014) և Ռուսաստանի թիմի կազմում Եվրոպայի թիմային առաջնությունների եռակի հաղթող (2007, 2009, 2011)։ Արագ շախմատի աշխարհի փոխ չեմպիոնուհի (2012)։ Երկակի աշխարհի չեմպիոնուհի Ֆիշերի շախմատով (2006, 2008)։ 2009 թվականի «Միասնական Ռուսաստան» (ռուս.՝ «Единая Россия») կուսակցության անդամ[8]։

Ալեքսանդրա Կոստենյուկ
Александра Костенюк
Fondation Neva Women's Grand Prix Geneva 11-05-2013 - Alexandra Kosteniuk.jpg
Պետություն(ներ)Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվապրիլի 23, 1984(1984-04-23)[1][2][3][…] (39 տարեկան)
ԾննդավայրՊերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿոչումԳրոսմայստեր (2004)
Առավելագույն վարկանիշ2543 (սեպտեմբեր 2014)
Ներկայիս վարկանիշ2523
ՖԻԴԵ համար4128125
365chessAlexandra_Kosteniuk
Chesstempo համար108924
ICCF համար108924
Մասնակցել էՇախմատի կանանց օլիպիադա (1998)[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2002[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2004[4], Շախմատի կանանց օլիմպիադա 2006[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2016 և Կանանց շախմատային օլիմպիադա 2018
Պարգևներ և մրցանակներ
«Հայրեիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի I աստիճանի մեդալ
kosteniuk.com
Commons-logo.svg Alexandra Kosteniuk Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Պերմում, 1985 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա, իսկ յոթ տարեկանում դարձել է մայրաքաղաքի չեմպիոնուհի։ 2003 թվականին վերջացրել է Ռուսաստանի սպորտի և մարմնամարզության պետական համալսարանը։ 2011 թվականին Ալեքսանդրա Կոստենյուկը ընդունվել է ֆիզկուլտուրային Մոսկվայի պետական ակադեմիայի 1-ին կուրս, «Ինտելեկտուալ խաղերի տեխնոլոգիաների և ընբռնման» ընդհանուր կրթական ծարագրի բաժին։

Իր գիրքը՝ «Ինչպես դառնալ գրոսմայստեր 14 տարեկանում», գրել է հոր հետ՝ երկու տարում։ Գիրքը հրատարակվել է ռուսերենով, անգլերենով և իսպաներենով։

ԸնտանիքԽմբագրել

Հայրը Ռուսաստանի վաստակավոր մարզիչ է, նաև նրա մարզիչն է։ Փոքր քույրը՝ Օկսանան, նույնպես շախմատիստուհի է։

Ալեքսանդրա Կոստենյուկը ամուսնացած է Շվեյցարիայում ծնված, բայց կոլումբիական արմատներ ունեցող Դիեգո Գարսեսի հետ, որն իրենից 25 տարով մեծ է։ Ներկայումս ամուսինը հանդիսանում է շախմատիստուհու մենեջերը։ 2007 թվականի ապրիլի 22-ին ծնվել է նրանց աղջիկը՝ Ֆրանչեսկա Մարիան, ով իր անունը ժառանգել է Կոստենյուկի ամուսնու տատիկից։

Վարկանիշի փոփոխության գծապատկերԽմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[9]

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել


 
Շախմատի աշխարհի չեմպիոնուհիներ

Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից)