Սյուզեն (Ժուժա) Պոլգար (անգլ.՝ Susan Polgar, հունգ.՝ Polgár Zsuzsa, ապրիլի 19, 1969, Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի, ապա ամերիկյան շախմատիստուհի, գրոսմայստեր (1991), աշխարհի ութերորդ չեմպիոնուհին (1996-1999)։ ՖԻԴԵ-ի վաստակավոր մարզիչ (2004)[3]։

Ժուժա Պոլգար
հունգ.՝ Polgár Zsuzsa
Պետություն(ներ)Հունգարիա Հունգարիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Անունը ծնվելիսհունգ.՝ Polgár Zsuzsanna
Ծննդյան ամսաթիվապրիլի 19, 1969(1969-04-19)[1] (54 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիա
ԿոչումԳրոսմայստեր (1991)
Միջազգային վարպետ (1984)
Առավելագույն վարկանիշ2577 (հունվար 2005)
Ներկայիս վարկանիշ2577
ՖԻԴԵ համար700088
365chessZsuzsa_Polgar
Chesstempo համար166124
ICCF համար166124
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 1988[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1990[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1994[2] և Կանանց շախմատային օլիմպիադա 2004[2]
susanpolgar.com
Ժուժա Պոլգար Վիքիքաղվածքում
 Zsuzsa Polgár Վիքիպահեստում

Կենսագրություն

 
Ժուժա Պոլգարն իր երկրորդ ամուսնու հետ

Ժուժա Պոլգարը ծնվել է հրեական ընտանիքում, Բուդապեշտում։ Ընտանիքի բոլոր երեք երեխաները՝ Ժուժա, Սոֆյա և Հուդիթ քույրերը, ստացել են տնային կրթություն։ Երեխաների ուսուցմամբ զբաղվել է նրանց մայրը՝ Ուկրաինայի Վիլոկ գյուղում ծնված և Ուժգորոդի համալսարանն ավարտած Կլարա Պոլգարը (օրիորդական ազգանունը՝ Ալտբերգեր, ծնվ.՝ 1946 թ.)[4][5]։ Վաղ մանկությունից երեխաներին շախմատ էր սովորեցնում հայրը՝ հոգեբան և մանկավարժ Լասլո Պոլգարը (ծնվ.՝ 1946)։ Քույրերը դարձան ուժեղ շախմատիստուհիներ. միջազգային գրոսմայստեր Ժուժա Պոլգարն իր ամուսնու հետ ապրում է Նյու Յորքում, ԱՄՆ, գրոսմայստեր Հուդիթ Պոլգարը՝ Հունգարիայում, իսկ միջազգային վարպետ, կանանց գրոսմայստեր Սոֆյա Պոլգարը (Կոսաշվիլի)՝ Իսրայելում։

Սյուզենին կոչում են Ժուժա՝ Ժուժաննա (Zsuzsanna) անվան փաղաքշական ձևով։

1991 թվականի հունվարին Պոլգարը դարձավ տղամարդկանց գրոսմայստեր։ Ավելի վաղ այդ կոչմանն արժանացել էին միայն աշխարհի չեմպիոնուհիներ Նոնա Գափրինդաշվիլին և Մայա Չիբուրդանիձեն։

1996 թվականին Պոլգարը դարձավ աշխարհի չեմպիոնուհի։

1999 թվականին ՖԻԴԵ-ն Ժուժային զրկեց չեմպիոնուհու կոչումից։ Ավելի ուշ նա այդ որոշումը բողոքարկեց դատարանում և շահեց գործընթացը, սակայն չեմպիոնուհու կոչումն արդեն խաղարկվել էր։

Սյուզեն Պոլգարը, բացի հունգարերենից, տիրապետում է ևս վեց լեզվի՝ էսպերանտո, որը գիտի մանկությունից, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն, անգլերեն և եբրայերեն։

National Geographic Channel ալիքը Սյուզեն Պոլգարի մասին նկարահանել է «Իմ ականավոր ուղեղը։ Դարձրեք ինձ հանճար» վավերագրական ֆիլմը։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[6]
Կաղապարի նկարագրություն

Քույրեր

Ծանոթագրություններ

  1. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 OlimpBase
  3. «Global Chess Academy»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-03-ին։ Վերցված է 2016-02-26 
  4. «Հարցազրույց Ժուժա Պոլգարի հետ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2016-02-26 
  5. Ի՜նչ հանճարեղ երեխաներ ենք մենք ունենալու։ Ծնողները ծանոթացել են նամակագրությամբ և հանդիպել են 1965 թվականին Բուդապեշտում, որտեղ Կլարա Ալտբերգերը հյուրընկալվում էր քեռուն։
  6. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ժուժա Պոլգար հոդվածին


 
Շախմատի աշխարհի չեմպիոնուհիներ

Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից)