Չժու Չեն (չինարեն ավանդ. 諸宸, հեշտ. 诸宸 , պինին: Zhū Chén, ավելի հայտնի է որպես Ժու Չեն` պինինից սխալ տառադարձության պատճառով, մարտի 16, 1976(1976-03-16), Վենչժոու, Չժեցզյան, Չինաստան), այժմ Կատարը ներկայացնող չինացի շախմատիստուհի, աշխարհի իններորդ չեմպիոնուհին, երկրորդ չեմպիոնուհին նոկաուտ համակարգով։

Չժու Չեն
Պետություն(ներ){{{2}}} Չինաստան
{{{2}}} Կատար (2006-ից)[1]
Ծննդյան ամսաթիվմարտի 16, 1976(1976-03-16) (47 տարեկան)
ԾննդավայրՎենչժոու, Չժեցզյան, Չինաստան
ԿոչումԳրոսմայստեր (2001)
Առավելագույն վարկանիշ2548 (հունվար 2008)
Ներկայիս վարկանիշ2423
ՖԻԴԵ համար8600546
365chessZhu_Chen
Chesstempo համար234832
ICCF համար234832
Մասնակցել էԱմառային ասիական խաղեր 2006, Ամառային ասիական խաղեր 2010, Շախմատային օլիմպիադա 2006[2], Շախմատային օլիմպիադա 2010[2], Շախմատային օլիմպիադա 2014[2], Շախմատային օլիմպիադա 2016, Կանանց շախմատային օլիմպիադա 1994[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1996[2], Շախմատի կանանց օլիպիադա (1998)[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2000[2] և Կանանց շախմատային օլիմպիադա 2002[2]
 Zhu Chen Վիքիպահեստում

Կենսագրություն

Շախմատ սկսել է խաղալ մանկուց։ 1994 թվականին մասնակցել է մինչև 20 տարեկան աղջիկների աշխարհի առաջնությանը և դարձել է աշխարհի չեմպիոնուհի։ 1994 թվականին Մոսկվայում, Չինաստանի հավաքականի կազմում մասնակցել է համաշխարհային օլիմպիադային, որտեղ Չինաստանի կանանց հավաքականը զբաղեցրել է 3-րդ տեղը։ 1996 թվականին երկրորդ անգամ դարձել է մինչև 20 տարեկան աղջիկների աշխարհի չեմպիոնուհի բարձր արդյունքով` 13-ից 12։ 2000 թվականին Ստամբուլի օլիմպիադայում հանդես է եկել Չինաստանի կանանց հաղթող թիմի կազմում՝ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր։

Նոկաուտ համակարգով աշխարհի առաջնությունում (Մոսկվա, 2001) դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 5։3 հաշվով հաղթել է Ալեքսանդրա Կոստենյուկին՝ արժանանալով աշխարհի չեմպիոնուհի կոչմանը։ 2000 թվականին Բլեդ֊ի Օլիմպիադայում գլխավորել է Չինաստանի թիմը, որը կրկին դարձել է Օլիմպիադայի հաղթող։

2001 թվականին ամուսնացել է կատարցի շախմատիստ Մոհամմեդ ալ Մոդիաքիի հետ։ 2006 թվականից Չժու Չենը հանդես է գալիս Կատարի դրոշի ներքո։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[3]
Կաղապարի նկարագրություն

Ծանոթագրություններ

  1. Transfers in 2006
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 OlimpBase
  3. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ


 
Շախմատի աշխարհի չեմպիոնուհիներ

Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից)