Մարիա Մուզիչուկ
Մարիա Օլեգովնա Մուզիչուկ (ուկրաիներեն՝ Музичук Марія Олегівна, ծնված 1992 թվականի սեպտեմբերի 21-ին, Ստրի, Ուկրաինա), ուկրաինացի շախմատիստուհի, շախմատի աշխարհի 15-րդ չեմպիոնուհին (2015-2016, ուկրաինացի շախմատիստուհիների մեջ՝ երկրորդը Աննա Ուշենինայից հետո)։ Ուկրաինայի կրկնակի չեմպիոն (2012, 2013)։ Աստանայում Ուկրաինայի կանանց հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնության և Վարշավայում կայացած Եվրոպայի անհատական առաջնության հաղթող (2013)։ Կանանց գրոսմայստեր է (2007), միջազգային վարպետ (2008)։ Շախմատիստուհի Աննա Մուզիչուկի կրտսեր քույրն է։
Մարիա Օլեգովնա Մուզիչուկ | |
---|---|
ուկրաիներեն՝ Музичук Марія Олегівна | |
Մարիա Ալեգովնա | |
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 21, 1992[1][2][3] (30 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Կոչում | Միջազգային վարպետ (2007) |
Առավելագույն վարկանիշ | 2530 (օգոստոս, 2014) |
Ներկայիս վարկանիշ | 2510 |
ՖԻԴԵ համար | 14111330 |
365chess | Mariya_Muzychuk |
Chesstempo համար | 145512 |
ICCF համար | 145512 |
Մասնակցել է | Women's World Chess Championship 2015?, Q13224315?, Կանանց շախմատային օլիմպիադա 2014[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[4], Q16702226?, Կանանց շախմատային օլիմպիադա 2016 և Կանանց շախմատային օլիմպիադա 2018 |
Անդամակցություն | Ukraine women's national chess team? և Բադեն-Բադեն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կենսագրություն
2015 թվականին Մարիան դարձավ աշխարհի չեմպիոն։ 1/32 եզրափակչում պարտության մատնեց Կանադայի ներկայացուցիչ Յուանլին Յուանին՝ 2,5։1,5 հաշվով։ 1/16 եզրափակչում պարտության մատնեց Մոնիկա Սոցկոյին՝ 3։1 հաշվով։ 1/8 եզրափակչում հաղթեց Անտոանետա Ստեֆանովային` 1,5։0,5 հաշվով։ 1/4 եզրափակչում պարտության մատնեց հնդկուհի Համպի Կոներուին` 2,5։1,5 հաշվով։ Կիսաեզրափակչում հաղթեց Հարիկա Դրոնավալիին` 3,5։2,5 հաշվով։ Եզրափակչում հաղթեց ռուս Նատալյա Պոգոնինային` 2,5։1,5 հաշվով։
2016 թվականի մարտին աշխարհի չեմպիոնի տիտղոսը զիջեց չինուհի Հոու Յիֆանին։ Մրցախաղը տեղի ունեցավ Լվովում և ավարտվեց վերջինիս հաղթանակով ՝6։3 հաշվով (+3-0=6)[5]։
Մարզական նվաճումներ
Մրցաշարեր
Թվական | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Միավոր | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
2013 | Կիև | Ուկրաինայի առաջնություն | 6 | 0 | 3 | 7½ 9-ից | 1 |
2015 | Սոչի | Աշխարհի առաջնություն | 10 | 3 | 11 | 15½ 24-ից | 1 |
Շախմատի օլիմպիադաներ
Թվական | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Միավոր | Տեղ (թիմ) | Տեղ (անձնական ցուցանիշ) |
---|---|---|---|---|---|---|---|---|
2010 | Խանտի-Մանսիյսկ | 24-րդ օլիմպիադա | 5 | 1 | 3 | 9-ից 6½ | 9 | 1 |
2012 | Ստամբուլ | 25-րդ օլիմպիադա | 3 | 0 | 6 | 9-ից 6 | 3 | 2 |
2014 | Տրոմսյո | 26-րդ օլիմպիադա | 3 | 1 | 6 | 10-ից 6 | 3 | 8 |
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
Այս կաղապարին ձեռնարկ է հարկավոր։ Նախագծին օգնելու համար դուք կարող եք ստեղծել այն։ Ձեռնարկում սովորաբար նկարագրվում են կաղապարի նշանակությունն ու օգտագործման կարգը, տրվում է նրա պարամետրերի մեկնաբանությունը։ Այդ ամենը հեշտացնում է կաղապարի օգտագործումը մյուս մասնակիցների համար։ Ձեռնարկ կազմելու ժամանակ ուշադրություն դարձրեք, որպեսզի կաղապարի էջին վերաբերող բոլոր մասերը միշտ մնան <noinclude></noinclude> թեգերի սահմաններում (անգլ. և ռուս. մեկնաբանությունները նրանց մասին)։ Նաև խորհուրդ է տրվում չանտեսել կաղապարային կատեգորիաներն (Վիքիպեդիա:Կատեգորիզացիա) ու ինթերիվիքները, որպեսզի այլ մասնակիցները հետագայում ավելի հեշտորեն գտնեն արդեն ստեղծված կաղապարները։ |
Ծանոթագրություններ
- ↑ http://ratings.fide.com/toparc.phtml?cod=338
- ↑ http://chess-db.com/public/pinfo.jsp?id=14114550
- ↑ http://www.chess.com/news/magnus-carlsen-tops-fide-january-rating-list-with-42-point-gap-5180
- ↑ 4,0 4,1 4,2 OlimpBase
- ↑ Մուզիչուկ-Հոու Յիֆան մրցախաղ
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից) |