Նոնա Գափրինդաշվիլի

Նոնա Տերենտիի Գափրինդաշվիլի (վրաց.՝ ნონა გაფრინდაშვილი, մայիսի 3, 1941(1941-05-03)[1], Զուգդիդ[1]), խորհրդային և վրացի շախմատիստուհի, աշխարհի հինգերորդ չեմպիոնուհին (1962-1978)։ Առաջին կինը, որին շնորհվել է կանանց միջազգային գրոսմայստերի կոչում (1976)[3] և առաջին կինը, որին շնորհվել է տղամարդկանց գրոսմայստերի կոչում (1978)։ ԽՍՀՄ հնգակի չեմպիոն։ ՖԻԴԵ-ի կանանց հանձնաժողովի նախագահ (1980-1986)։ «Շախմատային Օսկար» մրցանակի առաջին կին դափնեկիրը (1982)։ Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը 1989-1996 թվականներին։

Նոնա Գափրինդաշվիլի
վրաց.՝ ნონა გაფრინდაშვილი
Hoogovenschaaktoernooi nr 34a Russin Gaprindashvili (heeft leiding bij dames), Bestanddeelnr 927-7230.jpg
Նոնա Գափրինդաշվիլին 1975 թվականին
Պետություն(ներ)Flag of Georgia.svg Վրաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Անունը ծնվելիսվրաց.՝ ნონა გაფრინდაშვილი
Ծննդյան ամսաթիվմայիսի 3, 1941(1941-05-03)[1] (82 տարեկան)
ԾննդավայրԶուգդիդ[1]
ԿոչումԳրոսմայստեր (1978)
Ներկայիս վարկանիշ2274
ՖԻԴԵ համար13600125
365chessNona_Gaprindashvili
Chesstempo համար68532
ICCF համար68532
Մասնակցել էWomen's Chess Olympiad 1963?[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1966[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1969[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1972[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1974[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1978[2], Women's Chess Olympiad 1980?[2], Women's Chess Olympiad 1984?[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1986[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1990[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1992[2] և Women's Chess Olympiad 1982?[2]
Պարգևներ և մրցանակներ
Փայլատակման պրեզիդենտական օրդեն,
, Լենինի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ,
և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
Commons-logo.svg Nona Gaprindashvili Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Շախմատ խաղալ Նոնային 5 տարեկանում սովորեցրել են ավագ եղբայրները։ 12 տարեկանից նա շախմատ է պարապել Թբիլիսիի պիոներների պալատում փորձառու մարզիչ Վախթանգ Քարսելաձեի (1919-1966) ղեկավարությամբ[4], որին Վրաստանում անվանում են վրացական կանանց շախմատի դպրոցի հիմնադիր։ 15 տարեկանում Նոնան դարձավ Թբիլիսիի և Վրաստանի չեմպիոն (16 հնարավորից վաստակելով 15½ միավոր)[4]։

 
Նոնա Գափրինդաշվիլին 1963 թվականին

19 տարեկանում Նոնան նվաճեց Վռնյաչկա Բանյայի հավակնորդների մրցաշարին (1961, Հարավսլավիա) մասնակցելու իրավունք, որտեղ նա, 16 հնարավորից վաստակելով 13 միավոր, զբաղեցրեց առաջին տեղը` երկրորդ մրցանակակրից առաջ անցնելով երկու միավորով[5]։

1962 թվականին Նոնան աշխարհի չեմպիոնուհու կոչման համար մրցախաղում 9:2 հաշվով հաղթեց չեմպիոնուհի Ելիզավետա Բիկովային և դարձավ շախմատի պատմության մեջ հինգերորդ չեմպիոնուհին[4]։ Հետագա տարիներին պաշտպանելով կոչումը` անցկացրեց 5 մրցախաղ. երեքը շահեց Ալլա Կուշնիրից (1965, Ռիգա` 8,5:4,5, 1969, Թբիլիսի` 8,5:4,5, 1972, Ռիգա` 8,5:7,5), մեկը` Նանա Ալեքսանդրիայից (1975, Պիցունդա, Թբիլիսի` 8,5:3,5)[4] և մեկը տանուլ տվեց Մայա Չիբուրդանիձեին (1978, Պիցունդա` 6,5:8,5)։ Հինգ անգամ հաղթել է կանանց ԽՍՀՄ առաջնություններում (1964, 1973-1974, 1981, 1983, 1985), 11 անգամ ԽՍՀՄ հավաքականի կազմում հաղթել է համաշխարհային օլիմպիադաներում (1963, 1966, 1969, 1972, 1974, 1978, 1980, 1982, 1984, 1986, 1990), ևս մեկ անգամ նման նվաճման հասել է Վրաստանի հավաքականի կազմում (1992)[6]։

Ունիվերսալ խաղաոճի շնորհիվ Նոնան միջազգային մրցաշարերում կարողացել է հավասար պայքար մղել տղամարդկանց հետ` հաղթելով Հաստինգսի մրցաշարում (1963-1964), ԱՄՆ-ի բաց առաջնությունում (Լոն Փայն, 1977), Ռեջո Էմիլիայի (1983, Իտալիա), Վեկ ան Զեյի (1987, Նիդերլանդներ) մրցաշարերում[4]։ ԱՄՆ-ում տարած հաղթանակից հետո Գափրինդաշվիլին կանանց մեջ առաջինն արժանացավ տղամարդկանց գրոսմայստերի կոչմանը։ Մայա Չիբուրդանիձեին աշխարհի չեմպիոնուհու կոչումը զիջելուց հետո դեռ երկար տարիներ մնում էր աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկը։ 1979-1990 թվականներին հաջողությամբ խաղացել է աշխարհի առաջնության տարբեր մրցաշարերում, մասնավորապես, հաղթել է Բադ Կիսինգենի (1982, Գերմանիա) և Կուալա Լումպուրի միջփնջային մրցաշարերում (1990, Մալայզիա), եղել է Սմեդերևսկա Պալանկայի միջփնջային մրցաշարի (1987, Հարավսլավիա) երկրորդ մրցանակակիր[5]։

1989—1996 թվականներին Գափրինդաշվիլին եղել է Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՎԱՕԿ) նախագահը։ 1996 թվականից ՎԱՕԿ-ի պատվավոր նախագահն է։

2002 թվականին ընտրվել է Թբիլիսիի Սաքրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) պատգամավոր։

Անձնական կյանքԽմբագրել

1969 թվականին Նոնան ամուսնացել է դոկտոր Լարի Ճիճինաձեի հետ։ 1971 թվականին ծնվել է նրանց որդին` Դավիթը։

ՊարգևներԽմբագրել

Շախմատում ունեցած նվաճումների համար պարգևատրվել է Լենինի շքանշանով (1966), «Պատվո նշան» շքանշանով (1985), «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով (1965)[5]։

Վարկանիշի փոփոխության գծապատկերԽմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[7]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Гаприндашвили Нона Терентьевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 OlimpBase
  3. Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 15
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Նոնա Գափրինդաշվիլի
  5. 5,0 5,1 5,2 Нона Гаприндашвили. Спортивная биография
  6. OlimpBase: Women's Chess Olympiads, Nona Gaprindashvili
  7. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org

ԳրականությունԽմբագրել

  • Предпочитаю риск / Нона Гаприндашвили ; Лит. запись В. Васильева. — Москва : Мол. гвардия, 1977. — 191 с., 8 л. ил. ; 16 см. — (Спорт и личность ; Кн. 32)
  • Шахматный словарь / гл. ред. Л. Я. Абрамов; сост. Г. М. Гейлер. — М.: Физкультура и спорт, 1964. — С. 220. — 120 000 экз.
  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 77. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.

Արտաքին հղումներԽմբագրել


 
Շախմատի աշխարհի չեմպիոնուհիներ

Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից)