Ամեդեո Մոդիլիանի
Ամեդեո Կլեմենտե Մոդիլիանի (իտալերեն՝ Amedeo Clemente Modigliani, հուլիսի 12, 1884[1][2][3][…], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[4][5] - հունվարի 24, 1920[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5]), իտալացի գեղանկարիչ և քանդակագործ, 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի ամենաճանաչված նկարիչներից մեկն է, էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ։
Ամեդեո Մոդիլիանի իտալերեն՝ Amedeo Modigliani | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 12, 1884[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[4][5] |
Վախճանվել է | հունվարի 24, 1920[1][2][3][…] (35 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4][5] |
Ազգություն | հրեա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գեղարվեստի ակադեմիա, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա և Վենետիկի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և գծանկարիչ |
Ոճ | մոդերն[6] |
Ժանր | դիմանկար[4], Ֆիգուր[7], կենցաղային ժանր[7], բնանկար[7], դիմապատկեր[7] և նյու[7] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Nudo seduto?, Ritratto di Lunia Czechowska con ventaglio?, Jean Cocteau?, Ինքնապատկեր, Portrait of Lunia Czechowska (1919)? և Frontal portrait of Jeanne Hébuterne? |
Ուսուցիչ | Ջիովաննի Ֆաթթորի և Կոնստանտին Բրանկուզի |
Ներշնչվել է | Անրի դը Տուլուզ-Լոտրեկ, Պոլ Սեզան, Կոնստանտին Բրանկուզի և Պաբլո Պիկասո |
Համատեղ ապրող | Բեատրիս Հաստինգս[8], Ժաննա Էբյութերն[8] և Աննա Ախմատովա |
Զավակներ | Ժաննա Մոդիլիանի |
ստորագրություն![]() | |
![]() |
Մոդիլիանին մեծացել է Իտալիայում, որտեղ ուսումնասիրում էր անտիկ արվեստ և վերածննդի վարպետների գործերը, մինչև որ 1906 թվականին տեղափոխվեց Փարիզ։ Փարիզում ծանոթացավ այնպիսի կարկառուն նկարիչներին ինչպիսիք են՝ Պաբլո Պիկասսոն և Կոնստանտին Բրնկուշին, որոնք մեծ ազդեցություն թողեցին Մոդիլիանիի ստեղծագործման վրա։ Մոդիլիանին ուներ թույլ առողջություն՝ հաճախ հիվանդանում էր թոքաբորբով, և 35 տարեկան հասակում մահացավ թոքախտից։ Նկարչի կյանքի մասին հայտնի է շատ քիչ հավաստի տեղեկություն։
Որպես ժառանգություն Մոդիլիանին թողել է մեծ մասամբ նկարներ և էսկիզներ, չնայած 1909-1914 թվականներին հիմնականում զբաղվում էր քանդակագործությամբ։ Ինչպես կտավներում, այնպես էլ նրա քանդակներում Մոդիլիանիի հիմնական թեման հանդիսացել է մարդը։ Դրանից բացի պահպանվել են մի քանի բնանկարներ. նատյուրմորտները և այլ ժանրին պատկանող նկարները չեն հետաքրքրել նկարչին։ Մոդիլիանին հաճախ անդրադառնում էր վերածննդին ինչպես նաև այն ժամանակ հայտնի աֆրիկյան արվեստին։ Միևնույն ժամանակ Մոդիլիանիի ստեղծագործությունները չի կարելի վերագրել այն տարիների ժամանակակից արվեստի ոչ մի ուղղության, ինչպես օրինակ կուբիզմը և ֆոբիզմը։ Այդ իսկ պատճառով մշակութաբանները Մոդիլիանիի ստեղծագործությունները դիտարկում են այն ժամանակվա բոլոր մնացած արվեստի ուղղություններից առանձին։ Երբ նկարիչը կենդանի էր նրա նկարները չունեին համբավ և հայտնի դարձան միայն նրա մահվանից հետո։ 2010 թվականին «Սոթբիս» վերջին աճուրդի ժամանակ վաճառվեցին Մոդիլիանիի 2 նկար՝ 60,6 և 68,9 միլիոն ԱՄՆ դոլարով։ 2015 թվականի նոյեմբերի 9-ին «Մերկ պառկածը» ("Nu Couche") կտավը նյույորքյան Christie’s աճուրդում վաճառվել է 170.4 մլն դոլարով[9][10]։
ԿենսագրությունԽմբագրել
ՄանկությունԽմբագրել
Մոդիլիանին ծնվել է Լիվոռնոյում (Տոսկանա, Իտալիա) հրեական-սեֆարդական ընտանիքում։ Ծնողները Ֆլամինիո Մոդիլյանին և Եվգենիա Գարսենն են։ Նա երեխաներից ամենակրտսերն էր՝ չորրորդը։ Նրա ավագ եղբայրը Ջուզեպե Էմանուելե Մոդիլիանին (1872-1947, ընտանեկան անունը՝ Մենո) ճանաչված իտալական քաղաքագետ-անտիֆաշիստ էր։ Մոդիլիանիի մայրիկի նախապապը՝ Սոլոմոն Գարսեն, և նրա կինը՝ Ռեջինա Սպինազան, հաստատվել են Լիվոռնոյում XVIII դարում (նրանց որդին՝ Ջուզեպպեն, տեղափոխվել է Մարսել 1835 թվականին)։ Հոր ընտանիքը Լիվոռնոյից Հռոմ է տեղափոխվել XIX դարի կեսերին (հայրը ծնվել է Հռոմում 1840 թվականին)։
Երբ ծնվում է Ամադեոն (ընտանեկան անունը Դեդո) ընտանիքի վիճակը, որը զբաղվում էր փայտի և ածուխի վաճառքով, վատթարանում են։ Մայրը, որը 1855 թվականին ծնվել և մեծացել էր Մարսելում, ստիպված էր կյանքի ապրուստի համար վաստակել ֆրանսերենի դասավանդությամբ ինչպես նաև թարգմանչությամբ, որոնք ներառում էին Գաբրիելե դ'Անտուցիոյի ստեղծագործությունները։ 1886 թվականին Մոդիլիանիի ընտանիք տեղափոխվեց իր աղքատացած պապը։ Ընտանիքում նաև ապրում էր իր մորաքույրը՝ Գաբրիելա Գարսեն (հետագայում ավարտում է կյանքը ինքնասպանությամբ), այսպիսով Մոդիլիանիի մանկությունը կլանված էր ֆրանսիական լեզվով, որը հետագայում նրան օգնեց հաստատվել Փարիզում։ Համարվում է որ հենց մոր ռոմանտիկ կերպարն է մեծ ազդեցություն թողել երիտասարդ Մոդիլիանիի վրա։ Նրա օրագիրը, որը սկսել է լրացնել Մոդիլիանիի ծննդից հետո, հանդիսանում է նկարչի մասին փաստացի աղբյուրներից մեկը։
11 տարեկան հասակում Մոդիլիանին հիվանդանում է պլևրիտով, 1898 թվականին՝ տիֆով, որն այն ժամանակ անբուժելի հիվանդություն էր։ Դա հանդիսացավ նրա կյանքը հեղափոխող պատճառներից մեկը։ Ըստ Մոդիլիանիի մոր պատմածի՝ պառկած լինելով ցնցումային զառանցանքների մեջ՝ Մոդիլիանին զառանցում էր իտալական վարպետների գլուխգործոցներով, ինչպես նաև հասկացավ իր՝ որպես նկարչի դերը։ Առողջանալուց հետո ծնողները նրան թույլ տվեցին թողնել դպրոցը, որպեսզի նա կարողանար սկսել սովորել նկարչություն Լիվոռնոյի արվեստի ակադեմիայում։
Ուսումը ԻտալիայումԽմբագրել
1898 թվականին Մոդիլիանին սկսեց հաճախել Գուլյերմո Միկելի մասնավոր նկարչական ստուդիա, որը գտնվում էր Լիվոռնոյում։ 14 տարեկան հասակում նա ամենակրտսերն էր իր դասարանում։ Ստուդիայի դասերից բացի, որտեղ մեծ շեշտ էր դրվում իմպրեսիոնիզմի վրա, նաև հաճախում էր Ջինո Ռոմիտի ատելյեն, որտեղ սովորում էր մերկ մարդ նկարել։ 1900-ական թվականներին Մոդիլիանիի առողջական վիճակը վատթարացավ, նա հիվանդացավ թոքախտով և ստիպված եղավ ձմեռը իր մոր հետ անցկացնել Նեապոլում, Հռոմում և Կապրիում (1900-1901 թվականներ)։ Ճանապարհորդության ընթացքում 5 նամակ է գրել իր ընկերոջը՝ Օսկար Գուլյային, որտեղից կարելի է տեսնել Մոդիլիանիի վերաբերմունքը Հռոմի հանդեպ։
ՊատկերասրահԽմբագրել
Ալիսա (նկար, Մոդիլյանի), 1918
Պոլ Գիյոմ, Novo Pilota, 1915
Բազմոցին նստած մերկ կինը ("La Belle Romaine"), 1917
Դեդիե Հայդեն, 1918, Պոմպիդու կենտրոն
Ինքնանկար, 1919 /oil on canvas/, Ժամանակակից արվեստի թանգարան, Սան Պաուլո, Բրազիլիա
Ծեր գնչուհի երեխայի հետ, 1919, Արվեստի ազգային պատկերասրահ
Փոքրիկ գյուղացին, 1918, Թեյթ բրիտանական պատկերասրահ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Amedeo Modigliani (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 http://vocab.getty.edu/page/ulan/500026509
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 The Fine Art Archive
- ↑ https://www.smithsonianmag.com/arts-culture/modigliani-misunderstood-84411676/
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 8,0 8,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ «Մոդիլյանիի կտավն աճուրդում վաճառվել է ավելի քան 170.000.000 դոլարով»։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-07-ին։ Վերցված է 2015-11-10
- ↑ With $170.4 Million Sale at Auction, Modigliani Work Joins Rarefied Nine-Figure Club