Ժաննա Էբյութերն
Ժաննա Էբյութերն (ֆր.՝ Jeanne Hébuterne, ապրիլի 6, 1898[1][2][3], Մո - հունվարի 26, 1920[4][2], Փարիզ), ֆրանսիացի նկարչուհի, առավել հայտնի է որպես՝ Ամեդեո Մոդիլիանիի կին և մոդել։
Ժաննա ֆր.՝ Jeanne Hébuterne | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Ժաննա Էբյութերն |
Ծնվել է | ապրիլի 6, 1898[1][2][3] |
Ծննդավայր | Մո |
Վախճանվել է | հունվարի 26, 1920[4][2] (21 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Ազգություն | Ֆրանսիացի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի և բնորդ |
Թեմաներ | գեղանկարչություն[5] |
Համատեղ ապրող | Ամեդեո Մոդիլիանի |
Զավակներ | Ժաննա Մոդիլիանի |
![]() |
Վաղ կյանքըԽմբագրել
Նա ծնվել է՝ Փարիզում, Հռոմի Կաթոլիկ եկեղեցական ընտանիքում։ Նրա հայրը աշխատել է Բոն-Մարշ հանրախանութում[6]։ Նա ներկայացել է արվեստագետների հետ Մոնպարնասայում, իր եղբոր հետ ով ցանկանում էր դառնալ նկարիչ։ Ժաննան աշխատեց Ցիխուգարու Ֆուդզիտայի հետ, որպես մոդել[7]։ Սակայն նա սովորելով Կոլորոսի ակադեմիայում ցանկանում էր կերտել իր արվեստի կարիերան։ Ժաննան ծանոթանում է Ամեդեո Մոդիլիանի հետ, և քանդակագործ Խանա Օրլովայի, ովքեր հնարավորություն ունեին օգտվել ակադեմիայի կենդանի մոդելներից։ Ժաննան սկսել է իր գործը խարիզմատիկ նկարչությամբ, հետո սիրահարվում է Մոդիլիանին։ Նա շուտով տեղափոխվեց ապրելու նրա հետ, սակայն ծնողների կողմից խիստ առարկություններով[8]։
ՄոդիլիանիԽմբագրել
Գրող Չալզ-Ալբերտ Քինգրիաի նկարագրությամբ նա մեղմ, ամաչկոտ, հանգիստ, և նուրբ անձնավորություն էր։ Ժաննա Էբյութորնը, Մոդիլիանի նկարների հիմնական թեման էր։ 1918 թվականի աշնանը զույգը տեղափոխվում է Նիս, Լազուր ափ, որտեղ Մոդիլիանի գործակալը հույս է տալիս որ նա կարող է վաճառել իր աշխատանքները, ձմռանը այնտեղ կլինեին արվեստի հարուստ ներկայացուցիչներ։ Նիսում գտնվելու ժամանակ նոյեմբերի 29-ին ծնվում է նրանց դուստրը։ Գարնանը նրանք վերադառնում են Փարիզ, որտեղ Ժաննան կրկին հղիանում է։ Այդ ժամանակ՝ թմրադեղերի և ալկոհոլի չարաշահման պատճառով Մոդիլիանին տառապում էր տուբերկուլյոզով, նրա վիճակը գնալով վատթարանում էր[9]։
ՈղբերգությունԽմբագրել
1920 թվականի հունվարի 24-ին մահանում է Ամեդեո Մոդիլիանին։ Ժաննա Էբյութերնի ընտանիքը նրան վերադարձնում է հայրական տուն, բայց Ժաննան ամբողջովին խելագարված վիճակում էր, նետվելով հինգերորդ հարկի պատուհանից նա մահանում է, սպանելով իրեն, և իր չծնված երեխային[8]։ Ժաննայի ընտանիքն աղջկա մահվան համար մեղադրում էին Մոդիլիանիին։ Իրենց աղջկան հուղարկավորում են Cimetière de Bagneux գերեզմանատանը։ Էբյութերն ընտանիքը վերջապես հանգստացավ և թույլ տվեց իրենց աղջկան տեղափոխել ամուսնու կողքին՝ Père Lachaise Cemetery գերեզմատանը։ Նրա տապանաքարին գրված է՝ «Նվիրված ուղեկից, ծայրահեղ զոհաբերություն»[8]։
ԵրեխանԽմբագրել
Նրանց որբ աղջիկը՝ Ժաննա Մոդիլիանին (1918-1984), որդեգրվել է իր հորաքրոջ կողմից Իտալիայում։ Նա մեծանում էր չիմանալով ոչինչ իր ծնողների մասին, իսկ երբ արդեն չափահաս էր՝ սկսեց հետաքրքրվել ծնողներով[9]։ 1958 թվականին նա կենսագրական գիրք է գրում հոր մասին անգլերեն լեզվով, որը հրապարակվեց ԱՄՆ-ում, «Մոդիլիանի, մարդ և առասպել» անվանմամբ։ ISBN 1-199-15698-1
ԱշխատանքներըԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ 4,0 4,1 4,2 մահվան վկայական
- ↑ Czech National Authority Database
- ↑ «Galerie André Roussard»։ Jeanne Hebuterne (1898–1920)։ Վերցված է հուլիսի 1, 2008
- ↑ Jimenez Jill Berk, ed. (2001)։ «Hébuterne, Jeanne: French, 1898–1920»։ Dictionary of Artists' Models։ Chicago: Fitzroy Dearborn։ էջեր 269–272։ ISBN 978-1-57958-233-3
- ↑ 8,0 8,1 8,2 Lappin Linda (հունիսի 22, 2002)։ «Missing person in Montparnasse: The case of Jeanne Hebuterne»։ Literary Review 45 (4): 785–811։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-10-ին։ Վերցված է 2016-01-04
- ↑ 9,0 9,1 «An Introduction to Art History»։ Amedeo Modigliani։ Վերցված է հուլիսի 1, 2008