Լիվոռնո (իտալերեն՝ Livorno), քաղաք Իտալիայում, Տոսկանա մարզում։ Նավահանգիստ է Լիգուրյան ծովի ափին։

Քաղաք
Լիվոռնո
Livorno
Դրոշ Զինանշան
Livorno-Bandiera.svg Livorno-Stemma.svg

Livorno dall'aereo 1.JPG
ԵրկիրԻտալիա Իտալիա
Հիմնադրված է1577 թ.
Մակերես104 կմ²
ԲԾՄ3 մ
Պաշտոնական լեզուիտալերեն
Խոսվող լեզուներիտալերեն
Բնակչություն160 774 մարդ (2007)
Խտություն1424 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0586
Փոստային ինդեքս57100
Փոստային դասիչ57121–57128
Ավտոմոբիլային կոդLI
Պաշտոնական կայքcomune.livorno.it
##Լիվոռնո (Իտալիա)
Red pog.png

ԱնվանումԽմբագրել

Միջին դարերում եղել է ամրոց։ Անվանումն առաջացել է հնում արդի Խորվաթիայի տարածքում բնակվող լիբուոններ ցեղի անունից։ Անտիկ դարաշրջանում անվանվել է Portus Herculic «Հերկուլեսի նավահանգրվան»՝ Հերկուլեսին նվիրված նավահանգիստ (դիցաբանական հերոս Հերակլեսի պաշտամունքը շատ տարածված էր Միջերկրական ծովի ափերին գտնվող հին հունական գաղութներում)[1]։

Ոսկանյան տպարանԽմբագրել

Ոսկան Երևանցին հայերեն տպագիր Աստվածաշունչ կազմելու նպատակով տեղափոխվել է Լիվոռնո 1662 թվականին։ Սակայն Կաթոլիկ եկեղեցու հետ ունեցած խնդիրների պատճառով Աստվածաշունչը տպագրվել է Ամստերդամում։

1670 թվականին Ոսկան Երևանցին Ֆրանսիայից Իտալիա տեղափոխվելու ցանկությամբ վերադառնում է Լիվոռնո և տպագրում իտալացի հայտնի ճիզվիտ Ռոբերտ Բելարմինի «Վարդապետութիւն քրիստոնէական» երկի առաջին հայերեն թարգմանությունը։ Նույն տարում տպագրվում է նաև Հովհաննես Հոլովի առաջին տպագիր գիրքը՝ «Պարտէզ հոգևոր» երկի հայերեն թարգմանությունը։ Սակայն ֆինանսական նպատակահարմարությունից ելնելով՝ Ոսկան Երևանցին տպարանը շուտով տեղափոխում է Մարսել։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»