Ալիսա (նկար, Մոդիլյանի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիսա (այլ կիրառումներ)
«Ալիսա» (իտալ.՝ Alice), նկարել է իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլիանին մոտավորապես 1918 թվականին։
Ալիսա Alice | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ամեդեո Մոդիլիանի |
տարի | մոտ. 1918 |
բարձրություն | 78.5 |
լայնություն | 39 |
ժանր | դիմապատկեր |
նյութ | կտավ |
գտնվում է | Դանիայի ազգային պատկերասրահ[1] |
հավաքածու | Դանիայի ազգային պատկերասրահ |
հիմնական թեմա | դիմապատկեր |
պատկերված են
| |
https://collection.smk.dk/#/en/detail/KMSr145, https://secretmodigliani.com/1917-w-108.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Alice by Amedeo Modigliani Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրել1915 - 1920 թվականների ընթացքում Մոդիլիանին նկարել է ավելի քան 300 դիմանկար։ «Ալիսա»-ն նստած աղջկա դիմանկար է, հագին՝ երկնագույն զգեստ, կրծքին՝ ոսկեգույն խաչ։ Իր մեծ, նշաձև աչքերով աղջիկը ուղիղ նայում է դիտողին։ Մուգ գույնի մազերը, որոնք երիզում են դեմքը, թափվում են զգեստի վրա։ Աղջկա դեմքը նմանեցված է աֆրիկական դիմակի։ Գունային տեսանկյունից կտավը պարզ է, գունային գամման տատանվում է կապույտի երանգներից մինչև թրծակավը՝ ստեղծելով հակադրություն, նկարին կյանք տալով և չխախտելով դասական լռության և ներդաշնակության ընդհանուր տպավորությունը։
Մոդիլիանին նախընտրությունը տվել է երկարավուն, ուղղահայաց ձևերին, որոնք վառ արտահայտվում են նրա աշխատանքներում մինչ Առաջին համաշխարհային պատերազմը և Ալիսայի դիմանկարում։ Աղջկա գլուխը նման է ձվի, իսկ պարանոցը՝ գլանի։ Աղջկա երկարավուն կերպարանքը ավելի է ընդգծվում կտավի ուղղահայաց դիրքով։ Համամասնության ոչ դասական իդեալը Մոդիլիանիի ուրվանկարներում սկիզբ է առել մաներիստ Ֆրանչեսկո Պարմիջանինոյի աշխատանքներից և իտալական Վերածննդի այնպիսի վարպետներից, ինչպիսին Բոտիչելլին է։
Գտնվելու վայր
խմբագրել1928 թվականին նկարը նվիրվել է Դանիայի Արվեստի պետական թանգարանին, որտեղ էլ գտնվում է մինչ օրս։ Ինվենտարային համարն է KMSr145։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Wayne, Kenneth. Modigliani and the artists of Montparnasse. — New York։ Abrams, 2002. — С. 109. (դան.)
- Nørgaard Larsen, Peter. SMK highlights։ Statens Museum for Kunst. — Kbh.։ Statens Museum for Kunst, 2005. — ISBN 87-90096-43-6. (դան.)
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ալիսա»-ն Արվեստի պետական թանգարանի կայքում Արխիվացված 2007-09-28 Wayback Machine(դան.)(անգլ.)