Ջիովանի Ֆաթթորի (իտալ.՝ Giovanni Fattori սեպտեմբեր 6 1825, Լիվոռնո, - օգոստոս 30, 1908, Ֆլորենցիա), իտալացի գեղանկարիչ, Մաքիայոլի գեղանկարիչների խմբի անդամ, 19-րդ դարի իտալական գեղանկարչության խոշորագույն ներկայացուցիչ։ Սկզբում նա հայտնի էր որպես բատալիստ-նկարիչ, ապա Բարբիզոնյան դպրոցի ազդեցությամբ սկսում է զբաղվել պլեներային գեղանկարչությամբ՝ հիմնականում բնանկարային ժանրով։ 1884 թվականից հետո գրավվում է գրաֆիկական արվեստով։

Ջիովանի Ֆաթթորի
իտալ.՝ Giovanni Fattori
Fattori ritratto.jpg
Ծնվել էսեպտեմբեր 6, 1825
ԾննդավայրԼիվոռնո
Վախճանվել է30 օգոստոսի, 1908
Մահվան վայրՖլորենցիա
Ազգությունիտալացի
ՔաղաքացիությունFlag of the Grand Duchy of Tuscany (1840).svg Տոսկանայի Մեծ դքսություն և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԿրթությունՖլորենցիայի Գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունգեղանկարիչ
ՈճԱկադեմիական, իմպերսիոնիզմ
Ժանրբնանկար, դիմանկար
ԹեմաներՊատմական, մարտական
Ուշագրավ աշխատանքներRomani Carts? և Quadrato di Villafranca?
ՈւսուցիչGiuseppe Bezzuoli?
ԱշակերտներԱմեդեո Մոդիլիանի
Giovanni Fattori Վիքիպահեստում
Ротонда в Пальмьери, 1866, Галерея современного искусства, Флоренция

Կյանքը և ստեղծագործությունըԽմբագրել

Ջիովաննի Ֆաթթորին ծնվել է Լիվոռնոյի ոչ հարուստ ընտանիքներից մեկում։ Ենթադրվում էր, որ նա առևտրական կրթություն կստանար, բայց քանի որ երիտասարդը տաղանդ էր ցուցաբերել գեղանկարչության մեջ, 1845 թվականին դառնում է Ջուզեպպե Բալդինիի աշակերտը։ Վերջինս կրթություն ստացել էր Հռոմում, բայց աշխատում էր Լիվոռնոյում։ 1846 թվականին նա տեղափոխվել էր Ֆլորենցիա, որտեղ մասնավոր դասեր էր վերցրել Ջուզզեպե Բեցուլոյից, ապա ներգրավվեց Գեղարվեստի Ակադեմիա։ Ֆաթթորիի կյանքի 1840֊ ական թվականների մասին պահպանված փաստերը քիչ են։ Հայտնի է, որ 1848 թվականին ընդհատել է ուսումը ակադեմիայում, գրավվել էր ազգային-ազատագրական շարժմամբ, և ուզում էր բանակ զորակոչվել, բայց ընտանիքը հետ է պահել նրան այդ քայլից։ 1850 թվականին վերսկսկում է կրթությունը ակադեմիայում, նկարում է բնապատկերներ, որոնք հավաքում է ալբոմներում և միշտ պահում էր իր մոտ։ Հայտնի է նաև, որ 1850- ական թվականների սկզբին նա Ֆլորենցիայի Caffè Michelangiolo -ի անդամ էր, որտեղ այցելում էին հայտնի արվեստագետներ։ Գեղարվեստական առաջին գործերը ստեղծվել են հենց այդ ժամանակաշրջանում։

Վաղ շրջան (մինչև 1860 թվական)Խմբագրել

Ջիովանի Ֆաթթորիի մեզ հայտնի գործերից փոքր թիվը պատկանում է 1850- ական թվականներին։ Ջ. Բեցցուլոյից ազդված՝ այս շրջանում նկարել է դիմանկարներ և պատմական նկարներ՝ հիմնականում Միջնադարի և Վերածննդի պատմությունից։ 1855 թվականին նա ցուցադրել է "Իլդեգոնդա" նկարը, որը նկարել է Տոմազո Գրոսսիի պատմվածքից ոգեշնչված։ Մոտավորապես նույն ժամանակ նա թուրինյան գեղանկարիչ Ադրեա Գաստալդիի հետ սկսում է ստեղծագործել ռեալզմի ժանրում։ Միաժամանակ նա շարունակում է նկարել պատմական թեմայով։ 19-րդ դարում Իտալիան արվեստի խոշորագույն քաղաք էր։ 1855 թվականին մի շարք իտալացի արվեստագետներ այցելում են փարիզ, որտեղ ծանոթանում են Բարբիզոնյան դպրոցի նկարիչների աշխատանքներին։ Վերադառնալով Իտալիա՝ նրանք տարածում են պլեներային գեղանկարչությունը։ 1859 թվականին Ջ. Ֆաթթորին ծանոթանում է հռոմեացի գեղանկարիչ Ջիովաննի Կոստայի հետ, որի ազդեցությամբ սկսում է զբաղվել պլեներային գեղանկարչությամբ։ Ֆլորենցիայում Caffè Michelangiolo այցելող նկարիչներից ձևավորվել էր Մաքիայոլիի խումբը, ովքեր աշխատում էին պլեների վրա և որոշակի իմպրեսիոնիստական սկզբունքներ ունեին, որը դիտվում է որպես վաղ իմպրերսիոնիզմ։ Ֆաթթորին ընդգրկվում է այդ խմբում, ինչն էապես փոխում է նրա ոճը։ 1858 թվականին Ֆաթթորին ստանում է պետական մրցանակ՝ «Մաջենտեի ճակատամարտից հետո» կտավի համար:Ստացված միջոցներով 1859 թվականին ամուսնանում է Սեթթիմա Վանուչիի հետ և բնակություն հաստատում Ֆլորենցիայում։

Միջին շրջան (1861-1863 թվականներ)Խմբագրել

Ֆաթթորիի այս շրջանի գործերը համադրություն են պլեներային գեղանկարչության։ 1861-ից մինչև 1867 թվականը Ֆաթթորին ապրում էր Լիվոռնոյում, քանի որ կինը հիվանդ էր տուբերկուլոզով, և Լիվոռնոյի կլիման այդ հիվանդության համար բարենպաստ էր։ Լիվոռնոյում նկարում էր գյուղական լանդշաֆտներ, գյուղական կյանքից պատերներ և դիմանկարներ։ 1864 թվականին 4 նկար է ներկայացնում Promotrice fiorentina ցուցահանդեսին։ 1866 թվականի վերջերին նա տեղափոխվում է Ֆլորենցիա, որտեղ նկարում է պատմական և մարտական թեմաներով։ 1867 թվականի մարտին մահանում է կինը։ 1867 թվականի ամառը Ֆաթթորին անցկացրեց Կաստիլոնչելլոյում՝ նկարիչ Ջուզեպպե Աբատիի հետ նկարելով գյուղական լանդշաֆտներ։ Այդ բնապատկերներին առանձնահատուկ էր երկրաչափական պարզությունը՝ լույսի հանդեպ հատուկ ուշադրությամբ։ 1870 թվականին մրցանակ է ստանում «Իշխան Ամադեո Ֆերիտիոն Կուստոզայում» կտավի համար։ Ջիովանի Ֆաթթորին նաև բրոնզե մեդալներ է ստացել Վիեննայի (1873) եւ Ֆիլադելֆիայի (1876) համաշխարհային ցուցահանդեսներում:1875 թվականին նա առաջին անգամ այցելել է Փարիզ, որտեղ նրա աշխատանքներից մեկը՝ «Հանգիստ», ցուցադրվել է Սալոնում։ Նրան հաջողվել է ծանոթանալ ֆրանսիացի որոշ նկարիչների, այդ թվում՝ Կամիլ Պիսսարոյի հետ, սակայն նա իմպրեսիոնիզմն չըդունեց խանդավառությամբ, ակնհայտորեն նախապատվությունը տվեց Բարբիզոնյան դպրոցին, և իր հիացմունքը արտահայտեց այնպիսի վարպետների նկատմամբ, ինչպիսք են Կամիլ Կորոն և Էդուարդ Մանեն։ 1860-ականների վերջին նա սկսեց մասնավոր դասեր տալ։ Բացի այդ՝ 1869- ից նա շաբաթական երկու օր դասավանդել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ իր ուսանողներից մեկը հետագայում դառնում է Ամեդեո Մոդիլիանին։ Սակայն նրա մարտական թեմաներով կտավները սկսում են չվաճառվել, որից Ֆաթթորիի ֆինանասական դրությունը վատանում է։ Նա չի կարողացել վճարել պարտքերը, որի համար Ֆլորենցիայում առգրավվում են նրա անշարժ գույքը։ 1878 թվականին նա երկու նկար է ուղարկել Փարիզի Համաշխարհային ցուցահանդես, սակայն բավականաչափ միջոցներ չունենալու պատճառով ցուցահանդեսին անձամբ ներկա չի գտնվել։ 1870-ական թվականների դեպրեսսիվ տրամադրությունները արտահայտվում են իր ռեալիստական գործերում։ 1880-ական թվականներին նա հիմնականում նկարել է գյուղական թեմաներով նկարներ, մասնավորապես ՝ ընտանի կենդանիներ։ Այդ կտավներից մի քանիսը ցուցադրվել են Վենետիկում 1887 թվականին։

Վերջին շրջան (1884 թվական)Խմբագրել

1875 - ից հետո Ֆաթթորին խորանում է գրաֆիկական արվեստում, եւ հատկապես 1884-ից հետո օֆորտի տեխնիկայի մեջ։ Նրա այդ գործերը միանգամից քննադատվում են։ Նույն թվականին Հռոմի Ազգային արվեստների պատկերասրահը գնում է այն։ Նշվում էր, որ Ֆաթթորիի օֆորտները առանձնանում են նորարարական տեխնիկայով և կոմպոզիցիայով։ 1884 թվականին Ֆաթթորին հրապարակում է 20 վիմագրություններով մի ալբոմ։ 1888 թվականին նա Գեղարվեստի ակադեմիայում պրոֆեսոր էր։ 1890- ին և 1900-ին նա մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների, մասնավորապես՝ 1900-ին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում ոսկե մեդալ է ստացել։ 1891 թվականին Ֆաթթորին ամուսնանանում է երկրորդ անգամ՝ Մարիաննա Բիգոցցիի հետ։ Չնայած իր աշխատանքների վաճառքից ստացված զգալի եկամուտներին՝ Ֆաթթորին ապրում էր աղքատության մեջ և հաճախ էր ստիպված լինում մասնավոր դասեր տալու։ 1903 թվականին մահանում է երկրորդ կինը, և Ֆաթթորին ամուսնանում է երրորդ անգամ 1906 թվականին՝ Ֆաննի Մարիանելիի հետ։ Կյանքի վերջում Ֆաթթորին հիասթափվել էր Իտալիայի քաղաքական զարգացումից,և խորը հիասթափության հետքերը տեսանելի են նրա ստեղծագործության մեջ։ Մինչև կյանքի վերջը դասավանդել է Ակադեմիայում՝ չընդունելով գեղարվեստական նոր հոսանքները,որոնց նկատմամբ հանդես է եկել սուր քննադատությամբ։ Ջիովաննի Ֆաթթորին մահացել է 1908 թվականի օգոստոսի 30-ին Ֆլորենցիայում։

ԹանգարանըԽմբագրել

Ջիովաննի Ֆաթթորիի թանգարանը գտնվում է Լիվոռնոյում։

 
Битва при Монтебелло, 1864-1868, Музей Джованни Фаттори, Ливорно
 
Кавалеристы на деревенской улице, 1888, собрание Тарагони, Генуя

ԳրականությունԽմբագրել

  • Archimagazine: Biografie Giovanni Fattori (իտալ.)
  • Портал для macchiaioli (ռուս.)
  • Broude, Norma (1987). The Macchiaioli: Italian Painters of the Nineteenth Century. New Haven and London: Yale University Press. ISBN 0-300-03547-0 (անգլ.)
  • Steingräber, E., & Matteucci, G. (1984). The Macchiaioli: Tuscan Painters of the Sunlight : March 14-April 20, 1984. New York: Stair Sainty Matthiesen in association with Matthiesen, London. (անգլ.)
  • Giovanni Fattori, Andrea Baboni — Giovanni Fattori: il sentimento della figura; Catalogue of an exhibition held at Villa La Versiliana, Marina di Pietrasanta, July 5-Aug. 31, 2003. (անգլ.)
  • Giovanni Fattori / James Putnam, Lara Vinca Masini, Maria Cristina Bonagura (Text) — Giovanni Fattori Acqueforti. Un Segno Dei Tempi — Imprintings; Firenze: Art’Eventi Editore, 2002. (իտալ.)
  • Benezit E. — Dictionnaire des Peintres, Sculpteurs, Dessinateurs et Graveurs — Librairie Gründ, Paris, 1976; ISBN 2-7000-0156-7 (ֆր.)
  • Turner, J. — Grove Dictionary of Art — Oxford University Press, USA; new edition (January 2, 1996); ISBN 0-19-517068-7 (անգլ.)