Կատալոնիայի ժեներալիտետ

Կատալոնիայի ժեներալիտետ (կատ.՝ Generalitat de Catalunya), Կատալոնիայի ինքնավար համայնքի ինքնակառավարման բարձրագույն մարմին, որը ներառում է Կատալոնիայի խորհրդարանն ու կառավարությունը (Գործադիր խորհուրդ) և ղեկավարվում Ժեներալիտետի նախագահի կողմից, ով իրականացնում է Կատալոնիայի ղեկավարի գործառույթներ։

Կատալոնիայի ժեներալիտետ
կատ.՝ Generalitat de Catalunya
Изображение логотипа
Ժեներալիտետի տարբերանշան
Տեսակinstitution?, autonomous government?, տեղեկատվություն և պետական մարմին
ԵրկիրԿատալոնիա
Ստեղծման թվական1192 թվական (առաջին հիշատակում)
1932 թվական (առաջին ինքնավարության կարգավիճակ)
1979 թվական (ժամանակակից Ժեներալիտետ)
Լուծարման թվական

1714 թվականի սեպտեմբերի 11 (Նուվեա Պլանտայի հրամանագիր)

1 April 1939 (end of the Spanish Civil War)
ՇտաբակայանPalau de la Generalitat, Բարսելոնայի գոթական թաղամաս, Հին քաղաք, Բարսելոնա, Իսպանիա
Կայքweb.gencat.cat(կատ.)(իսպ.)(անգլ.)

Պատմություն խմբագրել

Եվրոպայի ամենառաաջին խորհրդարաններից մեկը ստեղծվել է Կատալոնիայում, որը կոչվել է Կորտես կամ Կորտես կատալանաս։ Որպես ազնվականության, հոգևորականության և քաղաքացիների ներկայացուցչական մարմին՝ այն առաջին անգամ ձևավորվել է 1289 թվականին և 1359 թվականին ճանաչվել որպես պաշտոնական մարմին։ Կատալոնիայի ինքնակառավարման հիմքերը գրավոր տեսքով արձանագրված են «Ինքնավարության վերաբերյալ դրույթներում»։ Բարսելոնայում տեղակայված կառավարությունը համարվում է 1359 թվականից գոյություն ունեցող Կորտեսների իրավահաջորդ և կազմված է 135 պատգամավոր ունեցող Խորհրդարանից ու Գործադիր խորհրդից։

Կատալոնիայի մեկ այլ միջնադարյան հաստատություն է համարվում «Diputació del General de Catalunya»-ն, որի «General» բառը նշանակում է կատալոնացիների համայնք։ Այստեղից էլ առաջացել է Կատալոնիայի ինքնակառավարման մարմնի անվանումը՝ Ժեներալիտետ։

1931 թվականի օրենսդիրների կարծիքով ժամանակակից կատալոնյան ինքնակառավարման ստեղծման համար հաստատությունն իրենից ներկայացնում է օրինական հիմք։ Իսպանիայի երկրորդ հանրապետության ժամանակ՝ 1932 թվականին Կատալոնիայի ժեներալիտետը վերականգնվեց Կատալոնիայի հարավային մասում և ստացավ Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության ժամանակակից քաղաքական ու ներկայացուցչական գործառույթ։

Կատալոնիայի ժեներալիտետի երկու նախագահների՝ Ֆրանցիսկ Մասիաի (1931-1933) և Լուիս Կոմպանիսի (1934-1939) օրոք Կատալոնիայի ինքնակառավարման հանրապետական մարմինները իրականացրեցին նշանակալի բարեփոխումներ՝ չնայած առկա տնտեսական լրջագույն ճգնաժամի, դրա սոցիալական հետևանքների ու այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների։

Այն բանից հետո, երբ 1934 թվականին աջ կոալիցյան հաղթեց խորհրդարանական ընտրություններում, Ժեներալիտետի ձախ հայացքներ կրող առաջնորդները ապստամբեցին իսպանական իշխանությունների դեմ, և Ժեներալիտետի աշխատանքները 1934-ից 1936 թվականներին ժամանակավորաես դադարեցվեցին։

1939 թվականին, երբ քաղաքացիական պատերազմն ավարտվեց հանրապետականների պարտությամբ, Կատալոնիայի ժեներալիտետը լուծարվեց։ Կատալոնիայի նախագահ Լուիս Կոմպանիսը ձերբակալվեց, ենթարկվեց կտտանքների ու ծաղրանքի, և «ռազմական ապստամբություն» կազմակերպելու մեղադրանքով 1940 թվականի հոկտեմբերին Բարսելոնայում գնդակահարվեց։

2017 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած Կատալոնիայի անկախության հանրաքվեյից հետո իսպանական կառավարությունը նույն թվականի հոկտեմբերի 27-ին լուծարեց Ժեներալիտետն ու Իսպանիայի սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն Կատալոնիայի կառավարումը հանձնեց Մադրիդին։ Ինքնավար համայնքի անմիջական կառավարումը հանձնվեց Непосредственное управление автономным сообществом было возложено на Սորիա Սաենս դե Սանտամարիային[1]։ Ժեներալիտետի նոր նախագահ ընտրվեց միայն 2018 թվականի մայիսի 14-ին անցկացված Կատալոնիայի խորհրդարանի արտահերթ ընտրություններում։ Նոր ղեկավար դարձավ իրավաբան, անկախ Կատալոնիայի կողմնակից Կիմ Տորան։ Իսպանիայի կառավարության կողմից Կատալոնիայի ուղիղ կառավարումը պահպանվեց մինչև 2018 թվականի հուլիսի 2-ը՝ Տորայի երդմնակալության օրը[2][3]։

Կառուցվածք խմբագրել

1979 թվականից Կատալոնիայի ժեներալիտետը հանդիսանում է ինքնավար համայնքի բարձրագույն կառավարման մարմինը, որը մտնում է սահմանադրական միապետության իսպանական պետական համակարգի մեջ և ներառում է Կատալոնիայի խորհրդարանն ու կառավարությունը (Գործադիր մարմին)։ Չնայած այն հանգամանքին, որ Ժեներալիտետի կազմի մեջ մտնում է ոչ միայն կառավարությունը, այլ նաև խորհրդարանն ու Ժեներալիտետի նախագահը՝ այդ տերմինը կիրառվում է հիմնականում Կատալոնիայի գործադիր իշխանությունը մատնանշելու համար[4][5][6][7][8]։

Նախագահներ խմբագրել

Կատալոնիայի ժեներալիտետի նախագահը հանդիսանում է Կատալոնիայի ինքնավար համայնքի ղեկավարը և ընտրվում է խորհրդարանի կողմից չորս տարի ժամկետով։ Ստորև ներկայացված են 1931 թվականից մինչև օրս Կատալոնիայի ժեներալիտետի բոլոր նախագահների անունները պարունակող ցուցակ՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Желтов М. В. (2018 թ․ հունվարի 30). ««Пучдемониада» или ещё один великий упущенный шанс Каталонии». ИнтерИзбирком. Аналитический портал о выборах в мире. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  2. Желтов М. В. (2018 թ․ մայիսի 30). «Каталония: продолжение «внешнего управления» вопреки избранию главы автономии». ИнтерИзбирком. Аналитический портал о выборах в мире. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  3. «В Каталонии закончилось прямое управление Мадрида, введенное после объявления о независимости». Meduza. 2018 թ․ հունիսի 2. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  4. Каталония: референдум, несмотря ни на что | Euronews
  5. В Каталонии митингующие перекрыли дороги | REGNUM
  6. Испанский суд аннулировал резолюцию о независимости Каталонии | НТВ
  7. Слушания об экстрадиции экс-главы Каталонии пройдут в Брюсселе 17 ноября | RT
  8. «Железнодорожный вокзал в Барселоне приостановил работу из-за манифестантов | Российская газета». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. «Quim Torra sworn in as Catalan premier with no mention of king, Constitution». El País (անգլերեն). 2018 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատալոնիայի ժեներալիտետ» հոդվածին։