Կաուշիկ Բասու ( անգլ.՝ Kaushik Basu; ծնվել է հունվարի 9, 1952(1952-01-09), Կալկաթա, Հնդկաստան Արևմտյան Բենգալիա), հնդիկ տնտեսագետ, Կորնելի համալսարանի Կարլ Մարքսի բաժնի պրոֆեսոր, Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ 2012-2016 թվկաններին։

Կաուշիկ Բասու
Ծնվել էհունվարի 9, 1952(1952-01-09) (72 տարեկան)
Կալկաթա, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Դավանանքհինդուիզմ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Հարվարդի համալսարան և Կոռնելի համալսարան
ԱնդամակցությունՏնտեսաչափական ընկերություն[1]
Ալմա մատերԼոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Դելիի համալսարան և St. Xavier's Collegiate School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Գիտական ղեկավարԱմարտյա Սեն[3]
Եղել է գիտական ղեկավարGarance Genicot?, Վան Հոանգ Ֆամ[3], Պատրիկ Մանրո Էմերսոն[3], Շուբ Դեբգուպտա[3] և Վիլսոն Պերես-Օվիեդո[3]
Պարգևներ
 Kaushik Basu Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կաուշիկը ծնվել է 1952 թվականի հունվարի 9-ին Կալկաթա, Արևմտյան Բենգալիայում (Հնդկաստան), փաստաբան և Կալկաթայի քաղաքապետ (1905-1986 թվականներին) Քեշաբ Չանդրա Բասուի որդին է։ Քաուշիկը 1969 թվականին ավարտել է Սենթ Քսավյերի քոլեջի դպրոցը[5]։

Կաուշիկ Բասուն 1969 թվականին ընդունվել է Սբ. Ստեֆան քոլեջ Դելիում և 1972 թվականին գերազանցությամբ ավարտել այն՝ ստանալով արվեստի բակալավրի աստիճան։ Այնուհետև Բասուն մեկնել է Մեծ Բրիտանիա, որտեղ 1974 թվականին ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում, իսկ 1976 թվականին Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի տնտեսագիտության դոկտորի թեկնածուի կոչում[5]։

Կաուշիկ Բասուն սկսել է դասավանդել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում որպես դասախոս 1975-1977 թվականներին և Ռեդինգի համալսարանում 1976-1977 թվականներին։ Վերադառնալով Հնդկաստան՝ նա աշխատանքի է ընդունվել որպես տնտեսագիտության ուսուցիչ 1978-1985 թվականներին, իսկ 1985-1994 թվականներին՝ տնտեսագիտության պրոֆեսոր Դելիի համալսարանի Դելիի տնտեսագիտության դպրոցում։ 1992 թվականին նա հիմնադրել և 1992-1996 թվականներին եղել է Դելիի տնտեսագիտության դպրոցի Տնտեսական զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն։ Այնուհետև աշխատանքը կրկին ԱՄՆ-ում էր՝ որպես տնտեսագիտության պրոֆեսոր 1994-1996 թվականներին Կոռնելի համալսարանում։ Նա Կոռնելի համալսարանի Կարլ Մարքսի անվան տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսորն է 1996 թվականից առ այսօր[6]։

Կաուշիկ Բասուն 1981-1982 թվականներին Լուվենի կաթոլիկ համալսարանի գործառնությունների հետազոտությունների և էկոնոմետրիկայի կենտրոնի ասոցիացված դոցենտ է եղել, Տնտեսագիտական մաթեմատիկայի և էկոնոմետրիկայի կենտրոնի (CEME) հրավիրյալ պրոֆեսոր Բրյուսելում 1981-1982 թվականներին, 1985-1986 թվականներին Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի աշխատակից, այնուհետև 1989-1991 թվականներին՝ Փրինսթոնի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի հրավիրյալ պրոֆեսոր, 1989-1991 թվականներին, Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի պատվավոր հրավիրյալ պրոֆեսոր 1993 թվականին և հրավիրյալ պրոֆեսոր Ստոկհոլմի համալսարանում 1993 թվականին և Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցում 2000 թվականին և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության բաժնում 2001-2002 թվականներին։ Այնուհետև, պատվավոր հրավիրյալ պրոֆեսոր Սոցիալական և տնտեսական փոխակերպումների ինստիտուտում 2000-2002 թվականներին, Հարվարդի համալսարանում 2004 թվականին և Հնդկական վիճակագրական ինստիտուտի թխտակից անդամ 2007 թվականին[5]։

1998-1999 թվականներին եղել է Համաշխարհային բանկի հրավիրյալ աշխատակից, Հնդկաստանի Արտահանման-Ներմուծման Բանկի տնօրենների խորհրդի անդամ 2009-2012 թվականներին, Հնդկաստանի կառավարության գլխավոր տնտեսական խորհրդական 2009 և 2012 թվականներին (Հնդկական ազգային կոնգրեսի և նրա Միացյալ առաջադեմ դաշինքի կառավարության օրոք)։ Կաուշիկ Բասուն եղել է Էկոնոմետրիկ հասարակության խորհրդի անդամ 1991-1996 թվականներին, Սոցիալական ընտրության և բարեկեցության ընկերության խորհրդի անդամ, «Սոցիալական ընտրության և բարեկեցության» (Social Choice and Welfare) ամսագրի խմբագիր։ 2014-2017 թվականներին ընտրվել է Միջազգային տնտեսական ասոցիացիայի ընտրյալ նախագահ, իսկ 2017-2020 թվականներին՝ նախագահ, 2013-2014 թվականներին Հնդկաստանի էկոնոմետրիկ հասարակության նախագահ, 2010-2012 թվականներին Մարդկային ներուժի և հնարավորությունների զարգացման ասոցիացիայի նախագահ, 2012-2016 թվականներին՝ Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ[6]։

Կաուշիկ Բասուն հումանիտար գիտությունների պատվավոր դոկտոր է (Honoris Causa) 2010 թվականից՝ Լաքնաուի համալսարանի, 2012 թվականից՝ Ասամի համալսարանի, 2013 թվականից՝ Ֆորդհեմի համալսարանի, 2013 թվականից՝ Հնդկական տեխնոլոգիական ինստիտուտի, Բաթի համալսարանում՝ իրավունքի դոկտոր 2016 թվականից, Էկոնոմետրիկ հասարակության անդամ 1991 թվականից, Գիտությունների համաշխարհային ակադեմիայի անդամ 2013 թվականից, Զարգացման հետազոտությունների և տնտեսական վերլուծության բյուրոյի անդամ, Աշխատանքի էկոնոմիկայի ինստիտուտի աշխատակից[6]։

Ընտանիք

խմբագրել

Կաուշիկ Բասուն ամուսնացած է Ալակա Մալվադա Բասուի հետ և ունի երկու երեխա՝ Կարնա և Դիկշա։ Կինը՝ Ալական, Կոռնելի զարգացման սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր է և եղել է Նյու Դելիի Ջավահարլալ Նեհրու համալսարանի Տարածաշրջանային զարգացման ուսումնասիրության կենտրոնի հրավիրյալ պրոֆեսոր[6]։

Պարգևներ

խմբագրել

Իր ձեռքբերումների համար նա բազմիցս պարգևատրվել է[5].

  • 1981 թվականին - CORE կրթաթոշակ
  • 1989 թվականին - Մահալանոբիսի ազգային հուշամեդալ՝ տնտեսական տեսության մեջ ներդրման համար
  • 1990 թվականին - Պրաբհավանանդայի մրցանակ տնտեսագիտության ոլորտում՝ տեսական տնտեսագիտության զարգացմանն ուղղված աշխատանքի համար
  • 2008 թվականին - Պադմա Բուշան Հնդկաստանի նախագահից
  • 2013 թվականին - Հումանիտար գիտությունների դոկտոր, Ֆորդհեմի համալսարան[7]
  • 2014 թվականին - Ոսկե մեդալ Թրինիթի քոլեջի պատմական ընկերության կողմից առանձնահատուկ ներդրման համար
  • 2021 թվականին - Ալեքսանդր ֆոն Հումբոլդ հիմնադրամի հետազոտական մրցանակ[8][9]։

Մատենագրությյուն

խմբագրել
  • Басу К. По ту сторону невидимой руки: Основания новой экономической науки — М.: Изд-во институт Гайдара, 2014—432 с. — ISBN 978-5-93255-386-2 (англ. Beyond the Invisible hand. Groundwork for a New Economics, 2011)
  • Basu K. Revealed preference of government — Cambridge University Press, 1980.
  • Basu K. The Less Developed Economy: A Critique of Contemporary Theory — Basil Blackwell, 1984.
  • Basu K. Agrarian Structure and Economic Development — Harwood Academic Publishers, 1990.
  • Basu K. Economic Graffiti: Essays for Everyone — Oxford University Press, 1991
  • Basu K. Lectures in Industrial Organization Theory- Blackwell Publishers, 1992
  • Basu K., Nayak P. Development Policy and Economic Theory — Oxford University Press, 1992.
  • Basu K., Majumdar M., Mitra T. Capital, Investment and Development — Basil Blackwell, 1993
  • Basu K. Agrarian Questions — Oxford University Press, 1994
  • Basu K., Suzumura K., Pattanaik P. Choice, welfare, and development: a festschrift in honour of Amartya K. Sen. — Oxford New York: Clarendon Press Oxford University Press, 1995 — ISBN 9780198287896.
  • Basu K. Of People, Of Places: Sketches from an Economist’s Notebook — Oxford University Press, 1994
  • Basu K., Subrahmanyam S. Unravelling the Nation: Sectarian Conflict and India’s Secular Identity — Penguin paperback New Delhi, 1996.
  • Basu K. Analytical Development Economics — The MIT Press, 1997 — ISBN 0-262-02423-3.
  • Basu K. Prelude to Political Economy: A Study of the Social and Political Foundations of Economics — Oxford University Press, 2000
  • Basu K. Readings in Political Economy — Blackwell Publishing, 2003.
  • Basu K., Horn H., Roman L., Shapiro J. International Labor Standards — Blackwell Publishing, 2003.
  • Basu K. India’s Emerging Economy: Performance and Prospects in the 1990s and Beyond — The MIT Press, 2004 — ISBN 0-262-02556-6
  • Basu K. Collected Papers in Theoretical Economics, Volume 1: Development, Markets, And Institutions — Oxford University Press, 2005 — ISBN 0-19-566761-1.
  • Basu K. Collected Papers in Theoretical Economics, Volume 2: Rationality, Games And Strategic Behaviour — Oxford University Press, 2005.
  • Basu K. Oxford Companion to Economics in India — Oxford University Press
  • Basu K. An Economist’s Miscellany — Oxford University Press, 2011

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Mathematics Genealogy Project — 1997.
  4. https://news.cornell.edu/stories/2008/02/kaushik-basu-receives-one-indias-highest-civil-honors
  5. 5,0 5,1 5,2 5,3 Blaug M. Who's who in economics, Fourth Edition. — Edward Elgar Publishing[en]. — 2003. — P. 54—55.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Kaushik Basu Curriculum vitae Kaushik Basu. — November 21, 2015. Архивировано из первоисточника 30 Ապրիլի 2016.
  7. Blog, News (2013 թ․ մայիսի 22). «Fordham Notes: Kaushik Basu's GBA Commencement Address». Fordham Notes. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  8. «Kaushik Basu receives Humboldt Research Award». Cornell Chronicle (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
  9. DelhiJuly 6, India Today Web Desk New; July 6, 2021UPDATED:; Ist, 2021 21:31. «Indian economist Kaushik Basu awarded prestigious Humboldt Research Award». India Today (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին. {{cite web}}: |first3= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաուշիկ Բասու» հոդվածին։