Ջոան Վայոլետ Ռոբինսոն
Ջոան Վայոլետ Ռոբինսոն (անգլ Joan Violet Robinson; օրիորդական ազգանունը՝ Մորիս անգլ. Maurice; հոկտեմբերի 31, 1903[4][5], Քեմբերլի, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][5] - օգոստոսի 5, 1983[4][5], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][5]), անգլիացի տնտեսագետ և հասարակական գործիչ, տնտեսագիտության բնագավառում հետքեյնսյան ուղղության ներկայացուցիչ։ Բրիտանական ակադեմիայի անդամ 1958 թվականից։
Ջոան Վայոլետ Ռոբինսոն անգլ.՝ Joan Violet Robinson | |
---|---|
Ծնվել է | 31 հոկտեմբերի 1903 |
Ծննդավայր | Քիմբերլի, Սուրրեյ, Մեծ Բրիտանիա |
Մահացել է | 5 օգոստոսի 1983 (79 տարեկան) |
Մահվան վայր | Քեմբրիջ, Մեծ Բրիտանիա |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիա |
Կրթություն | Լոնդոնի սուրբ Պավելի կանանց դպրոց; Քեմբրիջի համալսարան |
Ազդվել է | Ջոն Մեյնարդ Քեյնսի տեսությունից |
Մասնագիտություն | Տնտեսագետ |
Գործունեություն | Տնտեսագիտություն |
Աշխատավայր | Նյունհեմի քոլեջ[1] |
Ամուսին | Austin Robinson?[1] |
Ծնողներ | հայր՝ Frederick Barton Maurice?[1][2], մայր՝ Margaret Helen Marsh?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բրիտանական ակադեմիայի անդամ |
Joan Robinson Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀայրը գեներալ, ռազմական թղթակից և գրող բարոնետ Ֆրեդերիկ Բարտոն Մորիսն էր։ Լոնդոնի սուրբ Պողոսի անվան իգական դպրոցն ավարտելուց հետո Ջոան Ռոբինսոնը 1922-1925 թվականներին տնտեսագիտություն է սովորել Քեմբրիջի համալսարանում, ուր կարող էր ունկնդրել աշխարհի հայտնի քաղաքական տնտեսագետներ Ջոն Մեյնարդ Քեյնսի, Ալֆրեդ Մարշալի, Արթուր Սեսիլ Պիգուի դասախոսություններին։ 1925 թվականին նա ամուսնացել է հայտնի տնտեսագետ Օստին Ռոբինսոնի հետ, նրանք ունեցել են երկու դուստր։ Երկու տարի Հնդկաստանում ապրելուց հետո (1925-1927) Ռոբինսոնը վերադարձել է Քեմբրիջի համալսարան՝ որպես ուսուցիչ։ Այդ ընթացքում Քեյնսը և նրա երիտասարդ ձախ հետևորդները, հատկապես Պիեռո Սրաֆֆան, նեոկլասիկական տեսության իրենց քննադատությամբ, դարձել էին Քեմբրիջի «մտքի տիրակալները»։ Ռոբինսոնը նույնպես ակտիվորեն մասնակցում էր «Քեյնսի խմբակ»ի աշխատանքներին, որոնք ուսումնասիրում և քննարկում էին Քեյնսի գաղափարները։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ջոան Ռոբինսոնը ծառայում էր Միացյալ Թագավորության կառավարության մի քանի կոմիտեներում։ Այդ ժամանակահատվածում նա այցելել է Խորհրդային Միություն և Չինաստան։ Հետաքրքրված լինելով զարգացող երկրներով՝ նա նշանակալի ներդրում է ունեցել տնտեսության այս հատվածի ժամանակակից ըմբռնումներում։ Հետագայում Ռոբինսոնը ողջունում է մշակութային հեղափոխությունը։ Նրա ուսանողներից երկուսը՝ Ջոզեֆ Ստիգլիցը և Ամարտյա Սենը, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակ են ստացել։
Հիմնական գաղափարներ
խմբագրելՍկզբնապես նեոկլասիկ տնտեսագիտության կողմնակից լինելով՝ Ջոն Մեյնարդ Քեյնսի հետ հանդիպումից հետո նա փոխել է հայացքները։ Ռոբինսոնի առաջին տեսական աշխատանքը՝ «Անկատար մրցակցության տեսությունը», որը լույս է տեսել 1933 թվականին, երեսնամյա հեղինակին համբավ է բերել։ «Մեծ ճգնաժամի» (որը Քեյնսը փորձում էր բացատրել) կիզակետին հրապարակված աշխատանքը նվիրված էր տնտեսության ընդհանուր վիճակին և հատկապես շուկայում մենաշնորհների անսահմանափակ գերակայության պատճառով անկատար մրցակցության պայմաններում առաջացած գնագոյացմանը։ Աշխատության մեջ որպես մենաշնորհի ձևավորման պայման են անվանվում կապիտալի կենտրոնացումը, ձեռնարկությունների մեծացումը և արտադրանքի տարբերակումը։ Ռոբինսոնն իր ուշադրությունը կենտրոնացրել է հասարակության համար վտանգավոր բացասական և վնասակար հետևանքների վրա՝ գործազրկության աճ, արտադրության սահմանափակումներ, գների բարձրացում և գիտատեխնիկական առաջընթացի արգելակում։ Որպես Քեմբրիջի տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչ՝ Ռոբինսոնը նպաստել է «Զբաղվածության, տոկոսների և փողի ընդհանուր տեսության» տարածմանը։
1936 և 1937 թվականներին նա հիմնականում գրում է զբաղվածության այս տեսության կիրառման շուրջ։
Իր հետազոտություններում Ռոբինսոնն առաջնորդվում էր ոչ միայն Քեյնսի տեսությամբ, մասնավորապես վերջինիս գլխավոր աշխատությամբ՝ «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն», այլ նաև անգլիական դասական քաղաքական տնտեսությամբ (առաջին հերթին Դեյվիդ Ռիկարդոյի ուսմունքով), և մարքսիզմով։ Ի տարբերություն նեոկլասիկների, Ռոբինսոնը խորապես հարգում և կիրառում էր մարքսիստական քաղաքական տնտեսության նվաճումները՝ թույլ տալով համատեղել մարքսիզմը, քեյնսիզմը և նեոկլասիկ տեսության գործիքակազմը։ Մարքսի ժառանգությանն իր վերաբերմունքը Ռոբինսոնն ինքն այսպես էր գնահատում.
Մարքսի ներդրումը գիտության մեջ այնքան կարևոր էր և այնպիսի ազդեցություն ունեցավ ինչպես հակառակորդների, այնպես էլ կողմնակիցների մտածելակերպի վրա, որ այսօր պատմաբանների և սոցիոլոգների մեջ նույնքան դժվար է գտնել երդվյալ ոչ մարքսիստ, որքան երկրի հարթության տեսության պաշտպան աշխարհագրագետների։ Այս առումով մենք բոլորս մարքսիստներ ենք |
Մարքսիզմի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելով, միևնույն ժամանակ մնալով Ռիկարդոյի աշխատանքի արժեքի տեսության դիրքում՝ Ռոբինսոնը մերժել է Մարքսի արժեքի աշխատանքի տեսությունը, որը բացատրում է կապիտալիստական հասարակության մեջ շահագործման գործիքը։ Նա նույնիսկ հավատում էր, որ այլ հետազոտողներ չափազանց շատ են կենտրոնանում արժեքի աշխատանքի տեսության վրա՝ շրջանցելով Մարքսի այլ ձեռքբերումներ։
Պաշտպանելով քեյնսյան հետևողական սկզբունքները՝ Ռոբինսոնն անզիջում քննադատության է ենթարկել ХХ-րդ դարում նեոկլասիկ դպրոցն ու այն վերականգնողներին՝ մինչև մարգինալիզմի ֆորմալ-տրամաբանական երկիմաստությունների բացահայտումը։ Սակայն, նա անբավարար էր համարում արևմտյան բարեկեցիկ երկրներում մարմնավորված քեյնսիականության առկա ձևափոխումը (համարելով այն «կեղծ քեյնսական»)։ Քեյնսյան տեսության ճգնաժամը և նեոկլասիցիզմի ռևանշը նա բացատրեց այն բանով, որ «Քեյնսյան հեղափոխությունը» ավարտ չի գտել, չդառնալով նեոկլասիցիզմի տեսության լիարժեք այլընտրանք, այլ միայն բարելավել է այն՝ պահպանելով դրա հիմնարար սկզբունքները։
1942 թվականին լույս տեսած «Մարքսիստական տնտեսագիտության մասին ակնարկներ» գրքում Ռոբինսոնը դիտարկում է տնտեսագետ Մարքսին, ինչը նրա ժառանգության այս ասպեկտի շուրջ նոր քննարկման առիթ հանդիսացավ։ Ընդունելով մարքսիզմի արժանիքները, Ջոան Ռոբինսոնը հավանության էր արժանացնում սոցիալիզմն ընդհանրապես, չնայած դրա մասին իր պատեկրացումն աղոտ էր։ Նա խոստովանում էր, որ միայն սոցիալիզմը թույլ զարգացած երկրներին հնարավորություն կտա հաղթահարել աղքատությունն ու տեխնոլոգիական հետամնացությունը։ Ունենալով ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և ընդհանրապես ձախ համոզմունքներ՝ Ռոբինսոնը պաշտպանում էր զսպվածությունն ու խաղաղ գոյակցությունն՝ ընդդեմ միջուկային զենքի տարածման և միջազգային լարվածության սրման։
1949 թվականին Ռագնար Ֆրիշի կողմից նա հրավիրվել է՝ զբաղեցնելու Էկոնոմետրիկ ընկերության փոխնախագահի պաշտոնը։ Ռոբինսոնը հրաժարվել է՝ բացատրելով, որ չի կարող մուտք գործել տվյալ հասարակությանը պատկանող ամսագրի խմբագրական խորհուրդ, քանի որ ի վիճակի չէ այն կարդալ։
1956-ին Ջոան Ռոբինսոնը հրատարակել է իր գլխավոր աշխատությունը՝ «Կապիտալի կուտակում», որը երկարաժամկետ հեռանկար ապահովեց քեյնսյան տնտեսագիտության համար։ Վեց տարի անց նա հրատարակեց աճի տեսության տնտեսագիտական մեկ այլ գիրք, ուր խոսում էր «ոսկե դարաշրջան»ի աճի հետագծի գաղափարի մասին։ Հետագայում, Ջոան Ռոբինսոնը, Նիկոլաս Կալդորի հետ միասին, մշակել է Քեմբրիջի աճի տեսությունը։ Իր կյանքի վերջին տարիներին նա կենտրոնացել է տնտեսագիտության մեթոդաբանական խնդիրների վրա՝ փորձելով վերականգնել Քեյնսի ընդհանուր տեսության նախնական իմաստը։ 1962-1980 թվականներին Ռոբինսոնը մի շարք գրքեր է գրել՝ փորձելով լայն հասարակությանը հասանելի դարձնել տնտեսական որոշ տեսություններ։ Նա առաջարկում էր դասական լիբերալիզմի վերածննդի համար այլընտրանք մշակել (տես Նեոլիբերալիզմ)։
Մատենագիտություն
խմբագրել- Робинсон Дж. Теорема Эйлера и проблема распределения // Вехи экономического мысли. Том 3. Рынки факторов производства / Под ред. В. М. Гальперина — СПб.: Экономическая школа, 2000 — С.59—81 — 489 с. — ISBN 5-900428-50-8 (англ. Euler's theorem and the problem of distribution, 1934)
- «Экономика несовершенной конкуренции» (The Economics of Imperfect Competition, 1933);
- «Очерки марксистской экономики» (An Essay on Marxian Economics, 1942);
- «Накопление капитала» (Accumulation of Capital, 1956);
- «Очерки теории экономического роста» (Essays in the Theory of Economic Growth, 1962);
- «Экономическая философия: Очерк развития экономической мысли» (Economic Philosophy: An essay on the progress of economic thought, 1962).
- «Экономика — серьёзный предмет: Оправдания экономиста перед математиком, ученым и простым человеком» (Economics is a serious subject: The apologia of an economist to the mathematician, the scientist and the plain man, 1933);
- «Введение в теорию занятости» (Introduction to the Theory of Employment, 1937);
- «Введение в современную экономику» (An Introduction to Modern Economics, 1973), совместно с Джоном Итуэллом;
- «Гонка вооружений» (The Arms Race, 1982), Таннеровская лекция по общечеловеческим ценностям.
Գրականություն
խմբագրել- Блауг М. Джоан Робинсон // 100 великих экономистов после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one hundred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 243-247. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1500 экз. — ISBN 978-5-903816-03-3.
- Робинсон Джоан Вайолет / Осадчая И. М. // Ремень — Сафи. — М. : Советская энциклопедия, 1975. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 22).
- Joan Robinson (англ.). — статья из Encyclopædia Britannica Online. Дата обращения: 13 июня 2014.
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kindred Britain
- ↑ https://archive.org/details/sim_journal-officiel-de-la-republique-francaise_1959-12-16_291/page/11990/mode/2up
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://economicus.ru/cgi-ise/gallery/frame_rightn.pl?type=in&links=./in/robinson/biogr/robinson_b1.txt&img=brief.gif&name=robinson
- ↑ http://gallery.economicus.ru/cgi-bin/frame_rightn.pl?type=in&links=./in/robinson/works/robinson_w2.txt&img=works_small.gif&name=robinson
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոան Վայոլետ Ռոբինսոն» հոդվածին։ |